Հյուրատուն կամ հյուրանոց ընտրելիս, իհարկե, պետք է առաջնորդվել սեփական նախասիրություններով ու առաջնահերթություններով։ Օրինակ՝ ամուսնական ճամփորդության ժամանակ նորապսակները կարող են այլ խնդրանքներ ունենալ, իսկ փոքր երեխաներ ունեցող ամուսնական զույգը՝ բոլորովին այլ: Որոշեք թե ինչն է կարևոր Ձեզ և ձեր հետ ճանապահորդողի համար, հաշվի առնելով այն գումարը, որը նախատեսել եք։ Սա կօգնի ավելի հեշտ գտնել լավագույ արժեք և որակ ունեցող տարբերակը։
Հյուրանոցային սպասարկման մակարդակ, աստղերի քանակ
Հյուրանոց ընտրելու հիմնական չափանիշներից է ողջ աշխարհում ընդունված «աստղային» դասակարգումը։ Այստեղ կարելի է հաշվի առնել, որ կախված տվյալ երկրից, նույն քանակի աստղերով հյուրանոցները կարող են միմիյանցից տարբերվել իրենց սպասարկման մակարդակով։
- Մեկ կամ երկու աստղ՝ էկոնոմ դասի հյուրանոցներ։ Տեղավորումն այստեղ մատչելի է, սակայն նման հաստատություններից առանձնահատուկ հարմարավետություն կամ լրացուցիչ ծառայություններ սպասել պետք չէ։ Բյուջետային հյուրանոցներն ամենից հաճախ հագեցած են ստանդարտ մեկ կամ երկտեղանոց համարներով, սրբիչներն ու սպիտակեղենը կարելի է փոխել այստեղ շաբաթը մեկ անգամ:
- Երեք աստղանի կացարան՝ փողի համար լավագույն արժեքով: Ի դեպ, եվրոպական երկրների երեք աստղանի հյուրանոցները իրենց հարմարավետության և սպասարկման առումով համապատասխանում են, օրինակ, թուրքական 4 աստղանի հյուրանոցներին։ Այստեղ ձեզ կառաջարկվի միջին մակարդակի սպասարկում, առանց յուրահատկության: Դուք կարող եք գտնել երեք անձի համար նախատեսված ընտանեկան սենյակներ կամ ըստ պահանջի՝ երեխայի համար լրացուցիչ մահճակալ:
- Չորս աստղ՝ բարձրակարգ հյուրանոց, որտեղ բնակվելու արժեքը միջինից բարձր է։ Ամենից հաճախ սենյակները համալրված են անհատական սանհանգույցով, լոգարանով, օդորակիչով, անձնական հիգիենայի պարագաներով։ Սպիտակեղենն ու սրբիչները փոխվում են ամեն օր։
- Հինգ աստղ՝ հյուրանոցներ և լյուքս հյուրանոցներ։ Այստեղ ծառայությունը ներառում է ոչ միայն ստանդարտ, այլ նաև հատուկ ծառայություններ։ Շրջակա միջավայրը գեղեցիկ է, հաճախորդների հարմարավետության համար կա լրացուցիչ ծառայություններ՝ սպա, ֆիտնես ակումբ, լողավազան, սաունա, կոնֆերանսի սենյակ և այլն։
- Որոշ երկրներում կարող եք հանդիպել վեց կամ յոթ աստղանի հյուրանոցներ: Դրանք ներառված չեն միջազգային դասակարգման համակարգում, բայց առավել հաճախ դրանք պրեմիում կարգի հաստատություններ են՝ շատ թանկ կացարաններով, հատուկ միջավայրով և մի շարք լրացուցիչ ծառայություններով։
Հյուրանոցի տարածքի անվտանգության և հարմարավետության մակարդակը
Իհարկե, պետք է հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցի տեղակայվածությանը, հատկապես բյուջետային կարգի հաստատությունների համար: Հաճախ նման հյուրանոցները կարող են տեղակայվել ոչ բարեկեցիկ վայրերում կամ մինչև անգամ ծայրամասերում։ Միշտ չէ, որ նման վայրերում հարմարավետ է։ Պետք է նաև տեղեկանալ մոտակայքում տարբեր ժամանցի վայրերի առկայության մասին, քանի որ, ուշ ժամերին լսվող բարձր երժշտության ձայները, չեն թողնի լիարժեք հանգստանալ։ Ինչ վերաբերում է թանկարժեք հյուրանոցներին, ապա դրանք հիմնականում գտնվում են քաղաքների կենտրոնական հատվածներում կամ ունեն իրենց տրանսֆերային ծառայությունը։
Ի՞նչ տեսակի կացարան ընտրել
Գոյություն ունի հյուրանոցում համարների տեսակների միջազգային դասակարգում, որտեղ համարների տարբեր տեսակներ նշվում են կարճ հապավումներով։ Իմանալով դրանց տեսակները՝ դուք կարող եք ընտրել կացարանի այն տեսակը, որը լավագույնս համապատասխանում է ձեզ և ձեղ հետ ճանապարհորդողին:
Մեկտեղանի համար — SGL (Single)
Երկտեղանի համար, մեկ երկտեղանոց մահճակալով — DBL (Double)
Երկտեղանի համար, երկու մեկ տեղանոց մահճակալով — TWN (Twin)
Երեք անձի համար նախատեսված, մեկ երկտեղանի մահճակալ և մեկ մեկտեղանի լրացուցիչ մահճակալ (նախատեսված է – երեխայի համար) — DBL+EXBed
Երեք անձի համար նախատեսված համար, երեք առանձին մեկտեղանոց մահճակալներով -TRPL (Triple)
Ո՞ր տեսակի համարը ընտել
Բացի հյուրանոցներում համարների տարբեր տեսակներից, կան նաև սենյակների տարբեր տեսակներ, որոնք նույնպես ունեն իրենց առանձնահատկությունները։ Տարբեր սենյակներում բնակվելը կարող է զգալիորեն տարբերվել արժեքից՝ կախված սենյակի «կարգից», կահավորանքից, բացվող տեսարանից, հարմարավետության մակարդակից և այլն։
Ստանդարտ համար — STD (Standard)
Ստանդարտ համարից մեծ -(Superior)
Բարձրակարգ համար ունի 2-ից ավելի սենյակ – (Suite)
Համար ննջարանով — BDR (Bedroom)
Ընտանեկան համար, նախատեսվախ 4 և ավել անձանց համար – (Family room)
Բնակարանային համար — APT (Apartment)
Երկհարկանի համար — (Duplex)
Քոթեջններ յամ առանձնատներ — BGL, BG, Villа, Village (bungalow).
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: