wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

      7 օր / 7 գիշեր
      Գինը՝ սկսած 420 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR տուր օպերատորը առաջարկում է տուր Հայաստանի լեռներում վայելելու հայաստանյան գեղեցիկ բնությունը և ծանոթանալու նրա ֆլորային ու ֆաունային հաճելի քայլարշավների միջոցով: Այս տուրի ընթացքում կծանոթանանք Հայաստանի բնական և պատմական հուշարձաններին: Կքայլենք Գեղամա լեռներում, կբարձրանանք Հայաստանի ամենաբարձր լեռան ՝ Արագածի հարավային գագաթ: 

      Ժամանում - Շրջայց քաղաքում

      Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Քաղաքային շրջայցից հետո կայցելենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան: Երեկոյան ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): (Ն,-,Ը)

      Քայլք 1-2 ժ.

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Արագածի հարավային գագաթ - Երևան

      Այսօր կուղևորվենք դեպի Արագած լեռ: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Մեր քայլքը կսկսենք Քարի լճի մոտից և կբարձրանանք Արագածի հարավային գագաթ: (Ն,Ճ,Ը)

      Քյլք 5-6 ժ.

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Ծաղկաշեն - Ակնա լիճ

      Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Ծաղկաշեն գյուղ: Այստեղից կսկսենք արշավաը դեպի Ակնա լիճ: Ակնան, հրաբխային ծագման լիճ է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ։Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։  Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։ (Ն,Ճ,Ը)

      Քայլք 6-7 ժ.

      Գիշերակաց: Ակնալիճ (վրանում)

      Ակնալիճ - Աժդահակ

      Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կսկսենք մեր արշավը դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը ՝ դեպի Աժդահակ: Այն  գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։ Այդտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հատիս, Արա, Արագած լեռներ: (Ն,Ճ,Ը)

      Քայլք 6-7 ժ.

      Գիշերակաց: Վրան

      Աժդահակ - Վանքի լիճ

      Այսօր կքայլենք Աժդահակից դեպի Վանքի լիճ: Ճանապարհին կտեսնենք Վիշապաքարեր:  Վիշապաքարը մեգալիթյան հուշարձան , քարակոթող է, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: (Ն,Ճ,Ը)

      Քայլք 6-7 ժ.

      Գիշերակաց: Վրան

      Վանքի լիճ - Գեղարդ - Գառնի - Երևան

      Նախաճաշելուց հետո կքայլենք դեպի Գեղարդավանք։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան։ (Ն,Ճ,Ը)

      Քայլք 4 ժ.

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Գիշերակացը հյուրանոցում և վրանում
      • Տրանսպորտային ծառայություն
      • 3 անգամյա սնունդ
      • Փորձառու զբոսավարի ծառայություն
      • լեռնային ուղեկցորդի ծառայություն
      • Մուտքավճարներ
      • 0,5 լ ջուր օրական յուր. օրական

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ