Հայաստանը լի է գաղտնիքներով, դարավոր ավանդույթներով և արկածներով։ Այնպես որ, եթե ձեզ ձանձրացնում են ավտոբուսային երթուղիները, և մի տեսարժան վայրից մյուսին տեղափոխվելը ձեզ համար չէ, ապա մենք առաջարկում ենք արկածային ջիպ-տուր դեպի Հայաստանի բնության խորքերը: Բնություն սիրահարներին կզարմացնի Հայաստանի բնության բազմազանությունը: Մենք երաշխավորում ենք հիշողություններ, որոնք երկար ժամանակ չեն մոռացվի։ Տպավորիչ լեռների գագաթներ և անդնդախոր ձորեր, զարմանալի եկեղեցիների ավերակներ, բնության հուշարձաններ: Այս ամենը և ոչ միայն Ձեզ կներկայացնի մեր պրոֆեսիոնալ ուղեկցորդը:
Ժամանում
Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորվում ենք դեպի ժայռափոր Գեղարդավանք և Գառնիի հեթանոսական տաճար, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այցից արտաճանապարհային տուր կունենանք Ազատ գետի կիրճում, որտեղ կտեսնեք Քարերի սիմֆոնիա կոչվող հրաշք բնական հուշարձանը, Ազատի ջրամբարը, իր անկրկնելի տեսարաններով։ Վերադարձ Երևան
Գիշերակաց: Երևան
Երևան - Ապարան - Թռչկան - Սպեփանավան - Լոռե բերդ - Հնեվանք - Ձորագետ
Նախաճաշ հյուրանոցում։ Նախաճաշելուց հետո կմեկնենք երկրի հյուսիս։ Սկզբում Ապարանով կհասնենք Թռչկանի ջրվեժ, այնուհետև Ստեփանավան։ Կայցելենք Լոռի բերդը և Հնեվանքը տեսնելուց հետո կուղևորվենք Ձորագետ։
Գիշերակաց: Հաղպատ
Թեղուտ - Աճարկուտ - Կիրանց վանք - Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։ Այս օրը մենք կմեկնենք Աճարկուտ գյուղ և Կիրանց վանք` թաքնված խիտ անտառներում։
Գիշերակաց: Դիլիջան
Սևան - Նորատուս - Սելիմ - Հերմոն - Արմաղան - Սևսար - Հերմոն
Նախաճաշ հյուրանոցում։ Այս անգամ շարժվում ենք պետի գեղատեսիլ Սևանա լիճ։ Կայցելենք Նորատուս, որից հետո Սելիմի լեռնանցքով կմեկնենք Հերմոն գյուղ։ Ճանապարհին հնարավորություն ունենք ամենագնացներով բարձրանալ Արմաղան լեռը (2928մ), որի գագաթին կա լիճ, ինչպես նաև տեսնել Սևսարի ժայռապատկերները (5-7000 մ․թ․ա․)։
Գիշերակաց: Հերմոն
Գողթանիկ - Հերհեր - Սուրբ Սիոն վանք - Տաթև - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Գողթանիկի լեռնանցքով մեկնում ենք Հերհեր գյուղ, այտեղ կայցելենք Սուրբ Սիոն վանքը, այնուհետև աննկարագրելի գեղեցկություն ունեցող Հերհերի ջրամբարը։ Այց Տաթևի վանական համալիր։ Գորիս։
Գիշերակաց: Գորիս
Խնձորեսկ - Զորաց քարեր - Շաքիի ջրվեժ - Նորավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Արտաճանապարհային մեքենաներով կհասնենք Հին Խնձորեսկ քարանձավային բնակավայր։ Վերադարձի ճանապարհին կտեսնենք Զորաց քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, Շաքեյի ջրվեժը, Նորավանքի վանական համալիրը։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
4 անձ |
---|
788 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում