wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Հաճախ Տրվող Հարցեր

      Հիմնական տեղեկություն

      Ժամանումից անմիջապես հետո պետք է դիմել օդանավակայանի համապատասխան բաժին: Սովորաբար գործընթացի տևողությունը մոտ 20-25 րոպե է: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչև 18 տարեկան անձանց համար վիզան անվճար է: Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային և վիզաների" վարչությունում (Երևան Մաշտոցի պող.13ա): Վիզա կարելի է ստանալ նաև մինչ ժամանումը էլեկտրոնային տարբերակով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://mfa.am/hy/: Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:

      Որպես կանոն՝ Դուք կարող եք գտնել գիշերակաց ճիշտ այն պահին, երբ հասնում եք Հայաստան: Այնուամենայնիվ, Դուք կարող եք դժվարությունների հանդիպել ակտիվ սեզոնի ընթացքում, ուստի խորհուրդ է տրվում նախնական ամրագրում կատարել: Նկատի ունեցեք, որ հոսթելները մատչելի գներ են առաջարկում բյուջետային ճանապարհորդների համար և ունեն լավ պայմաններ: Կարող եք ծանոթանալ մեր առաջարկներին «Մեր հոսթելներ» (http://onewayhostel.com/) և «Հյուրանոցներ» (http://onewaytour.com/hy/hotels/) բաժիններում:

      Հայկական դրամական միավորը կոչվում է "Դրամ" (AMD): Խանութները գործարքն իրականացնում են միայն դրամով:

      Երևանում տարադրամի փոխանակման կետեր կան ամենուր՝ հատկապես մեծ խանութներում և կենտրոնական վայրերում: Բանկերը նույնպես իրականացնում են տարադրամի փոխանակում:

      Երևանում բանկային քարտեր ընդունվում են բոլոր բանկերում, հյուրանոցներում և կենտրոնում գտնվող բազմաթիվ խանութներում ու ռեստորաններում:

      Ուղևորության ընթացքում կարող եք զարմանալ, թե որքան գումար եք ծախսում ամեն օրվա ընթացքում: Սովորաբար շատ ծախսատար են սնունդը և գիշերակացը: Ծախսերը զգալիորեն կարող են կրճատվել ռեստորաններում (որոնք սովորաբար շատ թանկ են զբոսաշրջային վայրերում) ճաշելու փոխարեն գնումներ կատարելով մթերային խանութներից: Կարող եք ծանոթանալ մեր մատչելի առաջարկներին «Մեր հոսթելներ» բաժնում: Բացի այդ, թանգարանների, տեսարժան վայրերի, ակումբների ծախսերը, որոնց արժեքը աննշան է թվում, արագ կուտակվում է և կլոր գումար կազմում: Խելամտորեն պլանավորեք Ձեր ուղևորությունը, բայց մի խնայեք այնքան, որ ճանապարհորդությունից տուն վերադառնալիս ափսոսաք, որ չեք տեսել կամ այցելել որոշ վայրեր:

      Եթե ցանկանում եք ունենալ հետաքրքիր ուղևորություն Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ, առանձին տուրիստական խմբերից, մենք առաջարկում ենք Ձեզ հատուկ տուրեր (մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «անհատական տուրեր» բաժնում http://onewaytour.com/hy/anhatakan-turer/) : Մենք կազմակերպում ենք տուրեր Հայաստանում, Վրաստանում և Արցախում: Դուք կարող եք ընտրել տուրերից ցանկացածը և վայելել Ձեր հանգիստը: Կարող եք պատվիրել միայն մեքենա, ինչպես նաև գիդի ծառայություն: Բացահայտե՛ք Հայաստանը մեզ հետ:
      Եթե Ձեզ հետաքրքրում է առանց վարորդի միայն մեքենայի վարձույթը, կարող եք ծանոթանալ մեքենայի վարձակալության պայմաններին և գնացուցակին՝ այցելելով մեր կայքի «Մեքենաների վարձույթ» (http://onewaytour.com/hy/car-rental/) բաժինը:

      Երևանում գործում են տրանսպորտի հետևյալ տեսակները`
      • մետրո (100 դրամ)
      • տաքսի ծառայություն (1 կմ` 100 դրամ, նվազագույնը՝ 600 դրամ)
      • ավտոբուս (100 դրամ) և միկրոավտոբուս (100 դրամ)
      Երևանի և հարակից շրջանների հետ կապը ապահովում են տաքսիները, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Մենք նաև կազմակերպում ենք օդանավակայանի տրանսֆեր, որի արժեքը 6000 դրամ է:

      Հայաստանում լինում է մեղմ ձմեռ և շոգ ամառ: Ամռանը ջերմաստիճանը տատանվում է +22 °C-ից մինչև +36 °C: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 °C մինչև -1° C:

      Մշակույթ և տեսարժան վայրեր

      Հիմնական խոսակցական լեզուն Հայաստանում հայերենն է: Հայաստանի տարբեր շրջաններում կան տարբեր բարբառներ, այդ իսկ պատճառով էլ դժվար է հասկանալ երկրի տարբեր հատվածների բնակիչներին:
      Անգլերենը և ռուսերենը ամենատարածված լեզուներն են հայերենից հետո: Այս լեզուները սովորում են դպրոցներում, ինչպես նաև օտարերկրյա ընկերների հետ հաղորդակցվելու միջոցով:

      Հայաստանում գոյություն չունի պարտադիր «դրես կոդ» հասկացությունը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տուրերի ընթացքում, վանական համալիրներ, եկեղեցիներ և այլ հոգևոր կամ մշակութային հաստատություններ այցելելիս, հատկապես ամռանը կամ տաք եղանակին խորհուրդ է տրվում չկրել բաց ու կարճ հագուստ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում չկա խիստ կանոն, նախընտրելի է, որ կանայք, որպես խոնարհության նշան, եկեղեցի մտնելիս կրեն գլխաշոր:

      Քրիստոնեությունը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է մ.թ.ա. 1-ին դարում, երբ այստեղ քարոզելու են եկել Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Վերջիններս համարվում են Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներ: 4-րդ դարի սկզբին (301 թ.) Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջակցությամբ, հռչակեց քրիստոնեությունը պետական, պաշտոնական կրոն: Մինչ այդ գերիշխող կրոնը հայկական հեթանոսությունն էր:

      Հայաստանը պարզապես դրախտ է գուրմանների համար: Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ հայկական խոհանոցի նկատմամբ մեկ անգամ որևէ ավանդական ճաշատեսակ համտեսելուց հետո: Այդ հարցում մեր խոհանոցային/գաստրոնոմ տուրերը կարող են Ձեզ օգնել: Երևանի բազմաթիվ հարմարավետ սրճարանները և ռեստորանները սիրով կառաջարկեն Ձեզ ազգային ուտեստների բազմազանություն: Անպայման փորձեք խաղողի տերևներով ավանդական տոլման, համեղ խորովածն ու թարմացնող սպասը: Դուք երկար կհիշեք հայկական մրգերի «արևոտ» համն ու հոտը, անկասկած կցանկանաք տանել Ձեզ հետ Ձեր երկիր և հյուրասիրել հարազատներին ու ընկերներին:

      Երևանը թանգարանների քաղաք է: Մենք ներկայացնում ենք Ձեզ Երևանի թանգարանների ցանկը, որոնք կարող եք այցելել Ձեր Հայաստանում գտնվելու ընթացքում.

      Պատմության թանգարաններ
      • Հայաստանի պատմության թանգարան
      • Երևանի պատմության թանգարան
      • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
      • Էրեբունի թանգարան
      • Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան

      Արվեստի թանգարաններ
      • Հայաստանի ազգային պատկերասրահ
      • Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
      • Հովհաննես Թումանյանի թանգարան
      • Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան
      • Ժամանակակից արվեստի թանգարան
      • Հայաստանի փայտարվեստի թանգարան
      • Հովհաննես Շարամբեյանի անվան ստեղծագործության կենտրոն
      • Երվանդ Քոչարի թանգարան
      • Ռուսական արվեստի թանգարան (Երևան)
      • Սերգեյ Փարաջանովի անվան թանգարան
      • Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
      • Գաֆեսճյան արվեստի կենտրոն
      • Կոմիտասի թանգարան

      Տուն-թանգարաններ
      • Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
      • Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)
      • Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
      • Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան)
      • Եղիշե Չարենցի տուն-թանգարան
      • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)
      • Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
      • Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
      • Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
      • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
      • Կարեն Դեմիրճյանի թանգարան
      • Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
      • Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան
      • Շառլ Ազնավուրի թանգարան
      • Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

      Բնագիտական թանգարաններ
      • Կենդանաբանական թանգարան (կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն)
      • Հ. Կարապետյանի անվ. երկրաբանական թանգարան
      • Հայաստանի բնության պետական թանգարան

      Գիտական թանգարաններ
      • Հայ բժշկության թանգարան
      • Տիեզերքի թանգարան
      • Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ
      • Հայաստանի երկաթուղու թանգարան
      • «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարան

      Ներկայացնում ենք Ձեզ Երևանի կինոթատրոնների և թատրնների ցանկը.

      Կինոթատրոններ.
      • Նաիրի կինոթատրոն (հասցե՝ Երևան Մաշտոցի պող., 50 շենք, հեռ.՝ +374-10-54-28-29)
      • Մոսկվա կինոթատրոն (հասցե՝ Երևան Աբովյան փող., 18 շենք, հեռ.՝ +374-10-52-12-10, +374-11-52-12-40)
      • Սինեմա Սթար (հասցե՝ Երևան Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 շենք, հեռ.՝ +374-60-75-55-55)
      • Կինո Հայաստան (հասցե՝ Երևան Անդրանիկի փող., 74 շենք, հեռ.՝ +374-10-72-33-00)
      • Կինոպարկ (հասցե՝ Երևան Արշակունյաց պող., 34/3 շենք, հեռ.՝ +374-11-88-88-88)

      Պետական թատրոններ
      • Գաբրիել Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոն (հասցե՝ Երևան
      Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք հեռ.՝ +374-10- 52-76-70)
      • Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն (հասցե՝ Երևան Մոսկովյան փող., 3 շենք, հեռ.՝ +374-10-56-31-27)
      • Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (հասցե՝ Երևան Թումանյան փող., 54 շենք հեռ.՝ ընդունարան (09:00-18:00)` +374-10-52-02-41, տոմսարկղ (10:00-20:00)` +374-10-53-33-91)
      • Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն (հասցե՝ Երևան Սայաթ-Նովայի պող., 4 շենք հեռ.՝ +374-10-520254)
      • Կ.Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն (հասցե՝ Երևան Աբովյան փող., 7 շենք, հեռ.՝ +374-10-58-02-23, +374-10-56-91-99, +374-10-58-39-62)
      • Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն (հասցե՝ Երևան Վազգեն Սարգսյան փող., 7 շենք, հեռ.՝ +374-10-58-01-01)
      • Երևանի մնջախաղի պետական թատրոն (հասցե՝ Երևան Մոսկովյան փող., 3 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ +374-77-99-11-49)
      • Հենրիկ Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն (հասցե՝ Երևան Վարդանանց փող., 18 շենք, հեռ.՝ +374-10-54-02-96)
      • Երևանի կամերային պետական թատրոն (հասցե՝ Երևան Մաշտոցի պող., 58 շենք, հեռ.՝ +374-10-56-60-70 , +374-91-56-60-70)
      • Փոքր թատրոն (հասցե՝ Երևան Աբովյան փող., 11 շենք, հեռ.՝ +374-10-52-09-03)
      • Պետական կամերային երաժշտական թատրոն (հասցե՝ Երևան Պռոշյան փող. 1-ին փակուղի, 1 շենք (մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ) հեռ.՝ +374-10-58-88-13, +374-96-58-88-13)
      • Խամաճիկների պետական թատրոն (հասցե՝ Երևան Մաշտոցի պող., 43 շենք, հեռ.՝ +374-10-56-24-50)
      • Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն (հասցե՝ Երևան Ամիրյան փող., 26 շենք, հեռ.՝ +374-10-50-10-60)
      • Հայաստանի երգի պետական թատրոն (հասցե՝ Երևան Խանջյան փող., 13ա շենք, հեռ.՝ կադրերի բաժին` +374-10-566790, ընդունարան` +374-10-56-67-92, տնօրեն` +374-10-54-42-50)
      Քաղաքային թատրոններ
      • Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն (հասցե՝ Երևան
      Իսահակյան փող., 28 շենք, հեռ.՝ +374-10-52-47-23)
      • «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն (հասցե՝ Երևան Մովսես Խորենացու փող., 18 շենք, հեռ՝ +374-10-58-01-99, +374-91-74-01-99)

      Մասնավոր թատրոններ
      • «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա (հասցե՝ Երևան Աբովյան փող., 29 շենք)
      • «Էդգար Էլբակյան» թատրոն (հասցե՝ Երևան Մաշտոցի պող., 43 շենք, հեռ.՝ +374-10-56-04-91)

      Տոներ և ժամանց

      Ներկայացնում ենք Ձեզ Հայաստանի պետական տոների և հիշատակի օրերի ցանկը.
      • Հունվարի 1-2 / Ամանոր / ոչ աշխատանքային oրեր
      • Հունվարի 6 / Սուրբ Ծնունդ և Հայտնություն / ոչ աշխատանքային oր
      • Հունվարի 7 / Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր / ոչ աշխատանքային oր
      • Հունվարի 28 / Բանակի օր / ոչ աշխատանքային oր
      • Փետրոարի 21 / Մայրենի լեզվի օր
      • Մարտի 8 / Կանանց տոն / ոչ աշխատանքային oր
      • Ապրիլի 7 / Մայրության և գեղեցկության օր
      • Ապրիլի 24 / Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր / ոչ աշխատանքային oր
      • Մայիսի 1 / Աշխատանքի օր / ոչ աշխատանքային oր
      • Մայիսի 9 / Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր / ոչ աշխատանքային oր
      • Մայիսի 9 / 2-րդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օր
      • Մայիսի 15 / Ընտանիքի օր
      • Մայիսի 16 / Ուսանողների և երիտասարդների օր
      • Մայիսի 28 / Հանրապետության տոն / ոչ աշխատանքային oր
      • Հունիսի 1 / Երեխաների իրավունքների պաշտպանության օր
      • Հուլիսի 5 / Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր / ոչ աշխատանքային oր
      • Սեպտեմբերի 1 / Գիտելիքի և դպրության օր
      • ՍԵպտեմբերի 21 / Անկախության տոն / ոչ աշխատանքային oր
      • Հոկտեմբերի 5 / Ուսուցչի օր
      • Հոկտեմների 2-րդ կիրակի / Թարգմանչաց տոն
      • Դեկտեմբերի 7 / Երկրաշարժի զոհերի հիշատակի օր (1988 թ.)

      Տեսարժան և ժամանցային վայրերի մեծ մասը բաց են պետական տոների ժամանակ, եթե միայն այնտեղ չեն անցկացվում հատուկ միջոցառումներ: Որոշ տեղերի բաց լինելու ժամերն ու օրերը հաստատված են անկախ տոներից: Հետևաբար, նախքան որևէ տեղ այցելելը, շատ կարևոր և անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք բաց է նախընտրելի վայրը: Դուք կարող եք խնդրել հյուրանոցի ընդունարանի կամ տուրիստական գործակալության աշխատակիցներին օգնել Ձեզ:

      Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն:

      Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

      Հայաստանում խանութները հիմնականում ունեն ֆիքսված գներ, բայց սակարկությունը ընդունելի է, երբեմն՝ սպասված: Որոշ խանութներ նույնիսկ թանկարժեք իրերի համար են զեղչեր առաջարկում: Այնուամենայնիվ, սակարկության ոչ մի կանոն գոյություն չունի:
      Ահա մի քանի առևտային կենտրոններ, որոնք կարող եք այցելել Երևանում.
      • «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիր (հասցե՝ Երևան
      Արշակունյաց պող., 34/3 շենք)
      • «Դալմա Գարդեն մոլ» զվարճաառևտրային համալիր (հասցե՝ Երևան Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 շենք)
      • «Ռոսսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիր (հասցե՝ Երևան Տիգրան Մեծի պող., 16 շենք)
      • «Մետրոնոմ» առևտրի կենտրոն (հասցե՝ Երևան Իսահակյան փող., 22/10 շենք)
      • «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոն (հասցե՝ Երևան Վահրամ Փափազյան փող., 8 շենք)

      Շոգ ամռանը իրական «կյանքը» Երևանում սկսվում է երեկոյան: Տարվա այս եղանակին երեկոյան զբոսանքը, կարելի է ասել, մի հաճելի ավանդույթ է: Երբ կիզիչ արևը սկսում է մայր մտնել, ու իջնում է զով երեկոն, Երևանի բնակիչների մեծ մասը դուրս է գալիս զբոսնելու, թարմ օդ շնչելու, զրուցելու և մի բաժակ սուրճ ըմպելու: Դուք կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնով, այցելել հուշանվերների գողտրիկ խանութներ կամ վայելել երեկոն հաճելի մի սրճարանում: Բացի այդ, բաց չթողնեք մայրաքաղաքի գլխավոր հրապարակի երգող շատրվանների հրաշալի շոուն:

      Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:
      Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://onewaytour.com/hy/categories/arkatsayin-turer/