wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Բարի գալուստ Հայաստա՛ն։ Հայաստանը մի փոքրիկ հողակտոր է, որը կարողանում է յուրաքանչյուրին ստիպել սիրահարվել օդանավի պատուհանից նետած առաջին իսկ հայացքից, արևով սնուցված այս երկրի վրա դրված առաջին իսկ քայլից։

      Հայաստանը հարավարևելյան Եվրոպայի ամենաանվտանգ և հանգիստ երկրներից մեկն է: Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում՝ սահմանակից  է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և  Թուրքիային: Հայաստանի Հանրապետության  ընդհանուր տարածքը կազմում է 29,743 կմ² կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1000-2000 մետր բարձրության վրա: Հայաստանը  անձամբ բացահայտելու համար կարող եք միանալ մեզ:
      Մենք կազմակերպում ենք մեկօրյա տուրեր Հայաստանում:

      301 թ․ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն  աշխարհում։ Հայաստանը բաց երկնքի տակ քրիստոնեության թանգարան է: Կան հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, մատուռները և խաչքարերը, ձեռագրերը և այլն:

      Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է՝ գունեղ, վառ, իրադարձություններով լի: Երևանն ունի հազարամյակների պատմություն: Երևանը մեծ ջերմությամբ հյուրընկալում  է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են սիմպոզիումները, կոնֆերանսները, փառատոները, սպորտային միջոցառումները և շատ ավելին։

      Կախարդական և հրաշքներով ու արկածներով լի մի աշխարհ է թաքնված այն երկրում, որի վրա կանգ առավ Նոյյան տապանը, և որի ամեն մի անկյունում կարելի է գտնել դարավոր պատմության անջնջելի հետքեր։ Միայն հիշողություններն են, որ երբեք մեզ չեն լքում։

      Գառնի
      Նորավանք
      Սանահին
      Նորավանք
      Գեղարդավանք
      Սանահին
      Գառնու տաճար
      Գեղարդավանք
      Սևանավանք
      Ջերմուկ
      Նորավանք
      Գեղարդավանք
      Հաղարծին
      Հաղարծին
      Սանահին
      Նորավանք
      Գեղարդավանք
      Ջերմուկ
      Սևանալիճ
      Գառնու տաճար
      Հին Դիլիջան
      Հաղարծին
      Գոշավանք
      Պարզ լիճ
      Պարզ լիճ
      Տաթևի վանք
      Տաթևի ճոպանուղի
      Տաթևի վանական համալիր
      Սանահին
      Տաթևի վանական համալիր
      Տաթևեր ճոպանուղի
      Քարահունջ
      Լաստիվեր
      Հաղարծին
      Լաստիվեր
      Ախթալա
      Հաղպատ
      Օձունի վանք
      Գանձասար
      Ջդրդուզ
      Խոր Վիրապ
      Շաքիի ջրվեժ
      Խոր Վիրապ
      Մենք ենք, մեր սարերը հուշարձան

      Երկիրը լեռնային է, կլիման՝ բարեխառն: Ամառը շոգ է և չոր, իսկ ձմեռը` հիմնականում մեղմ: Բարձրադիր շրջաններում կլիման ավելի սառն է: Տեղումների մեծ մասը դիտվում է գարնան վերջին և ամռան սկզբին:

      Ծովի մակարդակից ավելի քան 1000 մետր բարձրության վրա գտնվելու պատճառով օդի ջերմաստիճանը քաղաքում և մարզերում կարող է խիստ տատանվել:
      Անձրևները տեղում են հիմնականում մարտ-հունիս ամիսների ընթացքում: Երևանում միջին ջերմաստիճանը 15-20oC, մարզերում՝ ավելի ցածր:
      Ամառը չոր է, արևային և երկար:

      Օդի միջին ջերմաստիճանը ցերեկը 25-35o C է, գիշերը՝ 20-25o C: Երեկոները գրեթե միշտ կա զեփյուռ:
      Աշունը յուրահատուկ է Հայաստանում. մեղմ, աչքի է ընկնում վառ գույներով և մրգերի առատությամբ: Ջերմաստիճանը մոտ 20-25oC է :

      Ձմեռը սովորաբար կարճատև է: Բարձրադիր լեռնային շրջաններում ձնածածկը կարող է պահպանվել դեկտեմբերից մինչև մարտ: Ավելի ցածրադիր հատվածներում ձյունը լինում է ավելի սակավ և հալչում է փետրվարի կեսերին:
      Այցելության համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը համարվում են գարունը և աշունը:

      Պայմանավորված Հայաստանի բարձրադիր կլիմայական պայմաններով՝ կան որոշակի հակացուցումներ սրտանոթային հինավդություններով մարդկանց համար:

      ՀՀ բնակչությունը կազմում է մոտ երեք միլլիոն, որոնցից 98 տոկոսը հայեր են, 2 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, քրդեր, հրեաներ:

      Պետական կրոնը քրիստոնեությունն է: Բնակչության մեծ մասը դավանում է Հայ առաքելական եկեղեցուն: Երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն:

      Հանրապետությունում հագուստի և հագնվելու ոճի վերաբերյալ սահմանափակումներ չկան:

      Պետական դրամական միավորը հայկական դրամն է: Տարադրամի փոխանակման կետ կարող եք գտնել օդանավակայանում, բանկային գրասենյակներում, տարադրամի փոխանակման հատուկ նախատեսված կետերում, ինչպես նաև որոշ հյուրանոցներում:
      Քարտով վճարում հնարավոր է մայրաքաղաքի գրեթե բոլոր ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում և սուպերմարկետներում: Հանրապետության ամբողջ տարածքով ճանապարհորդելու դեպքում խորհուրդ է տրվում ունենալ կանխիկ գումար:

      Հանրապետության տարածքում գործում է երկու միջազգային օդանավակայան՝ Գյումրիում՝ «Շիրակ» և Երևանում՝ «Զվարթնոց»: Զվարթնոց օդանավակայանից ուղևորներին քաղաք է տեղափոխում ավտոբուս: Օդանավակայանից քաղաք հասնելու համար կարող եք օգտվել նաև մշտապես հասանելի տաքսի ծառայությունից:

      Հայաստանում կա երեք բջջային օպերատոր` «Վիվասել», «Բիլայն» և «Յուքոմ» Հանրապետության տարածքում գործում է ռոումինգի ծառայությունը: Եթե նախատեսում եք մնալ երկրում տևական ժամանակ, խորհուրդ է տրվում ձեռք բերել տեղական ՍԻՄ քարտ:

      Երևան այցի ժամանակ համացանցին միանալը խնդիր երբեք չի լինի: Գրեթե յուրաքանչյուր հյուրանոցում, սրճարանում և առևտրի կենտրոնում, ինչպես նաև քաղաքի այգիներում, կանգառներում և մետրոյում կա անվճար Wi-Fi:
      Եթե ունեք տեղական SIM քարտ, հնարավորություն կլինի բջջային օպերատորի միջոցով ակտիվացնելու ինտերնետ կապը, ինչը հարկ է կատարել համապատասխան կոդով, որը ձեզ կտրվի համարը գնելիս, կամ որը կկարողանաք ճշտել` կապվելով ձեր բջջային օպերատորի հետ:
      Ցանկության դեպքում կարող եք օգտվել փոստային կապի ծառայությունից, որը հասանելի է Հանրապետության ամբողջ տարածքում:

      Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը «Հայփոստն» է, որը տրամադրում է փոստային, վճարային, և ծանրոցների առաքման ծառայություններ: Գլխավոր փոստատները կարող եք գտնել քաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց:

      Երկիր մտնելու համար մուտքի արտոնագիր (վիզա) անհրաժեշտ չէ ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների քաղաքացիներին: Կարևոր է միայն արտասահմանյան անձնագրի առկայությունը: Այլ երկրների քաղքացիները մուտքի արտոոնագիր կարող են ստանալ անմիջապես սահմանը հատելիս: Մուտքի արտոնագրի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արտաքին Գործերի նախարարության կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.mfa.am/hy/visa :

      Պետական լեզուն հայերենն է, բայց բնակչության մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին ու ռուսերենին: Այդ իսկ պատճառով զբոսաշրջիկը կարող է իրեն ապահով զգալ. հարցեր ունենալու դեպքում դիմել ցանկացած անցորդի:

      Քաղաքը լեփ լեցուն է փոքր սրճարաններով և ռեստորաններով՝ սպասարկման բարձրակարգ մակարդակով: Կենտրոնում հեշտությամբ հնարավոր է գտնել տարբեր սրճարաններ՝ ազգային սննդի մատուցմամբ, ինչպես նաև մի շարք արագ սննդի կետեր:

      Հանրապետության տարածքում գործում են տրնասպորտի հետևյալ տեսակները.
      Մետրո. ունի մեկ գիծ, վեց կայարան: Արժեքը 100 դրամ է:

      Ավտոբուս/միկրավտոբուս. ուղեվարձը քաղաքի տարածքում 100 դրամ է: Միջքաղաքաղին ուղևորափոխադրումների ժամանակ արժեքը կախված է տարածությունից:

      Երևանում տաքսիի ծառայությունը համատարած է և համեմատաբար մատչելի:
      Դուք կարող եք տաքսի պատվիրել ինչպես զանգահարելով, քանի որ քաղաքում գործում են բազմաթիվ տաքսի ծառայության գրասենյակներ, այնպես էլ “Yandex.Taxi”, “UTAXI”, “GG” հեռախոսային հավելվածների միջոցով:

      Հայկական խոհանոցը, ունենալով հազարամյակների պատմություն, պատկանում է Մերձարևելյան ժողովուրդների խոհանոցին: Միսն ու թարմ բանջարեղենը դրա անբաժան բաղադրիչներն են: Ինչպես անմիջապես ուտեստների մեջ, այնպես էլ մատուցման ժամանակ առանձին լայն օգտագործվում են տարբեր խոտաբույսեր:

      Հայաստանում կան բազմապիսի ռեստորաններ, որոնք մատուցում են ուտեստներ ինչպես ազգային, այնպես էլ վրացական, եվրոպական և արևելյան խոհանոցներից:
      Հայաստանը հայտնի է ոչ միայն իր մշակույթով, այլև դրա մաս կազմող ազգային խոհանոցով, հանրաճանաչ կոնյակով, գինով և մրգերով: Այդ իսկ պատճառով, բացի ավանդական դարձած փոքր հուշանվերներից, Հայաստանից հաճախ որպես հուշ տանում են`

      • Ալկոհոլային խմիչքներ՝ գինի և կոնյակ յուրաքանչյուր անձ կարող է տանել 2 լիտրից ոչ ավել
      • Պանիր՝ որը հնարավոր է գտնել քաղաքի ցանկացած շուկայում Տեսականին մեծ է պանիրը պատրաստված ե տարբեր շրջաններում և հնարավորություն կա փորձելու
      • Ազգային զարդանախշերով ձեռագործ պայուսակներ, դրամապանակներ, սփռոցներ, անձեռոցիկներ, գլխաշորեր
      • Խճապակյա և ձեռագործ ամանեղեն՝ ազգային զարդանախշերով
      • Ընդեղեն և չիր:

      Հուշանվերներ գտնելու լավագույն վայրերից մեկը Վերնիսաժն է, որը գտնվում է Խանջյան փողոցում, Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:

      Հայաստանում նշում են ինչպես աշխարհիկ, այնպես էլ եկեղեցական տոները: Խանութները, շուկաները, սրճարանները, ռեստորանները և առևտրի կենտրոնները տոն օրերին սովորաբար աշխատում են:Ոչ աշխատանքային են համարվում հետևյալ տոները.

      Սուրբ Ծնունդ և Ամանոր-հունվարի 28
      Ամանորը ամենավառ և մթնոլորտային տոներից մեկն է Ամանորի նախաշեմին ամբողջ քաղաքը զարդարվում է վառ լույսերով և հագենում է նախատոնական տրամադրությամբ: Ամեն տարի Երևանում անցկացվում են մի շարք Ամանորյաա միջոցառումներ համերգներ ներկայացումներ երեխաների համար և տոնական փառատոններ: Քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում Ամանորյա օրերին գործող փոքրիկ կրպակներից կարող եք ձեռք բերել փոքրիկ տոնական հուշանվերներ սպասք ինչպես նաեւ տարբեր նավասարդյան ուտեստներ խորտիկներ և ստանալ հյուրասիրություն:

      Հաղթանակի և խաղաղության տոն-մայիսի 9
      Տոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Մայիսի 9-ին մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգում ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումներ շքերթով, որին սովորաբար մասնակցում են ՀՀ Զինված Ուժերի ծառայողները, ՀՀ նախագահը, ազատամարտիկները, շարքային զինծառայողները: Ինչպես նաև այս օրը հաճախ զինծառայողներին պարգևատրում են շքանշաններով:

      Երեխաների իրավունքների պաշտպանության օր-հունիսի 1
      Քաղաքի փողոցներում կազմաերպվում են մի շարք միջոցառումներ՝ մուլտհերոսների մասնակցությամբ: Անցկացվում են տարբեր ժամանցային խաղեր, ճանաչողական էքսկուրսիաներ երեխաների համար: Հաճախ կազմակերպվում են շքերթներ: Որոշ կառույցներ այդ օրը դառնում են անվճար երեխաների համար, ինչպես օրինակ Երևանի կենդանաբանական այգին: Հուլիսի մեկը լավագույն օրն է երեխայի հետ ձեր հանգիստը Երևանում անցկացնելու համար:

      Հայաստանում նշվում են նաև հետևյալ տոները՝


      Հանրապտության տոն-մայիսի 28
      Բանակի օր- հունվարի 28
      Կանանց միջազգային տոն-մարտի 8
      Աշխատանքի օր-մայիսի 1
      Սահմանադրության օր-հուլիսի 5

      Ոչ աշխատանքային է համարվում նաև ապրիլի 24-ը՝ Եղեռնի զոհերի հիշատակի օրը: Այս օրը հիշատակի տուրք մատուցելու համար մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ապրիլի 24-ին՝ երեկոյան, լուսամփոփերով երթը շարժվում է կենտրոնական Բաղրամյանի պողոտայից դեպի Ծիծեռնակաբերդ:

      Կարող են հետաքրքիր լինել նաև

      Վարդավառ/շարժական տոն (հունիսի 28-օգոստոսի)
      Վարդավառը համարվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, բայց ունի հեթանոսական ակունքներ: Նախաքրիստոնեական ժամանակներում այս տոնը կապում էին սիրո աստվածուհու՝ Աստղիկի և ռազմի, քաջության և հաղթանակի աստված՝ Վահագնի սիրո հետ: Ընծայելով վարդեր և ցանելով ջուր՝ աստվածուհին տարածում էր իր սերը ամբողջ ժողովրդի վրա, իսկ Վահագնը, մշտպես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
      Այդ օրվա գլխավոր նպատակը ջուրն է: Ամբողջ երկիրը թաց է: Բոլորը միմյանց վրա ջուր են լցնում թե՛ փողոցներում, թե՛ պատշգամբներից, թե՛ նույնիսկ ավտոմտեքենաների բաց պատուհանից ներս: Խորհուրդ է տրվում այդ օրը հեռախոսը, էլեկտրոտեխնիկան և կարևոր փաստաթղթերը թողնել տանը կամ նախապես դնել ջրակայուն փաթեթի մեջ, քանի որ, դուրս գալով այդ օրը փողոց, դուք անկասկած չոր չեք մնալու:

      Ոչխարների խուզման փառատոն
      Անցկացվում է հունիսի 8-ին Սյունիքի մաարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում: Փառատոնի ծրագիրը ներառում է խուզման մրցույթ, ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր: Բացի այդ, փառատոնի ընթացքում հարակից համայնքները ներկայացնում են իրենց ավանդական ուտեստները՝ ոչխարի պատկերներով ու ուտեստներով, ձեռքի աշխատանքները: Անցկացվում են նաև վարպետության դասեր:

      Էրեբունի-Երևան
      Տոնակատարության պաշտոնական բացումը տեղի է ունենում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, փակումը՝ Հրազդան մարզադաշտում: Այդ օրը մայրաքաղաքում կազմակերպվում են Երևանին նվիրված ցուցահանդեսներ, մեծ համերգներ, թատերականացված ներկայացում՝ Հայոց արքա Արգիշտիի մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում: Օրն ավարտվում է Հանրապետության հրապարակում՝ տոնական հրավառությամբ:

      Արենի գինու փառատոն
      Փառատոնը անցկացվում է ամեն տարի Վայոց Ձորի Արենի գյուղում, որտեղ 2010 թվականին հայտաբերվեցին դեռևս աշխարհում ամենահին գինու մառանները: Փառատոնը համախմբել է թե՛ տնական գինիներ՝ պատրաստված գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե՛ արտադրական գինիների: Փառատոնի ծրագիրը ներառում է գինու պատրաստումը, համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը ի,նպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը:

      Հայաստանում ամեն տարի անցկացնում են նաև Տոլմայի փառատոնը՝ հուլիսի 10-ին Սարդարապատում և Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերին Վայող Ձորի Խաչիկ գյուղում:

      ԱՄՆ՝ Ամերիկյան փողոց 1

      ԱՄ Էմիրություններ՝ Ազատության փող. 1/16

      Արգենտինա՝ Սայաթ-Նովա պող., տուն 32

      Բելառուս՝ Կոտայքի մարզ, Առինջ գյուղ, Մ.Բաղրամյան 9, 9/1

      Բրազիլիա՝ Հյուսիսային պող.1, Նորդ Բիզնես կենտրոն

      Բուլղարիա՝ Նոր Արեշ, Սոֆիայի փող., 16

      Գերմանիա՝ Չարենցի փող., 29

      Եգիպտոս՝ Սեպուհի փող., 6ա

      Թուրքմենստան՝ Երզնկյան փող., տուն 52

      Իտալիա՝ Իտալիայի փ., 5

      Իրան՝ Բուդաղյան փող., 1

      Իրաք՝ Կ.Ուլնեցի փող., 16/1

      Լեհաստան՝ Հանրապետության փող., 44ա

      Լիբանան՝ Ձորագյուղ փող., 13/14

      Լիտվա՝ Բաբայան փող., 2/13

      ԼՂՀ՝ Ն. Զարյանի փող., 17 ա

      Հնդկաստան՝ Հնդկաստանի փող., 50/2

      Հունաստան՝ Դեմիրճյան փող., 6

      Ղազախստան՝ Դեմիրճյան փող. առաջին փակուղի, 11,13 շենք

      Ճապոնիա՝ Բաբայան 23/4

      Մեծ Բրիտանիա՝ Բաղրամյան պող., 34

      Շվեդիա՝ Գ.Լուսավորիչ փող., 9

      Շվեյցարիա՝ Մելիք Ադամյան փող. 2/1

      Չեխիա՝ Նալբանդյան փող. 48/1

      Չինաստան՝ Բաղրամյան պող., 12

      Ռումինիա՝ Բարբյոսի փող., 15

      Ռուսաստան՝ Գրիգոր Լոսավորչի փող.,13ա

      Սիրիա՝ Բաղրամյան պող., 14

      Վրաստան՝ Բաբայան փող. 2/10

      Ուկրաինա՝ Արաբկիր փող.29, 5/1

      Քուվեյթ՝ Բաբայան 2

      Ֆրանսիա՝ Գրիգոր Լուսավորչի փող., 8

      Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություն 911

      Շտապ բժշկական օգնություն՝ 103

      Ոստիկանություն՝ 102

      Հրշեջ՝ 101

      ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 116

      Միջազգային տեղեկատու ծառայություն՝ 105

      Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո, և այնտեղ բաց թողնվեց աղավնին:

      Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:

       - Ջորջ Բայրոն -