ONE WAY CHARITY (բարեգործական հասարակական կազմակերպություն)
Սա հարթակ է, որի միջոցով բարձրաձայնում ենք Հայաստանում առաջացած խնդիրները և կազմակերպում դրամահավաքներ: Առաջարկում ենք միանալ և ունենալ Ձեր ներդրումը:
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է իրականացվում դրամահավաքը
Դրամահավաքն իրականացվում է կայքի միջոցով, որտեղ Դուք հնարավորություն ունեք ընտրել նվիրաբերվող գումարի չափը և կատարել այն էլեկտրոնային փոխանցման միջոցով՝ նշելով Ձեր անձնական տվյալները կամ կատարել նվիրատվությունն անանուն:
Ինչպե՞ս վստահ լինեմ, որ ամբողջ գումարը կփոխանցվի
Մենք համագործակցում ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ, և բոլոր վճարումները կատարվում են վերջինիս ծրագրային ապահովման միջոցով:
Ինչպե՞ս վստահ լինեմ, որ ամբողջ գումարը կծառայի նպատակին
Հաշվետվությունը, թե ինչպես ծախսվեց հավաքված գումարը, կարող եք տեսնել կայքի՝ տվյալ նախագծի բաժնում, վերջինիս ավարտից հետո:
Որքա՞ն միջնորդավճար եմ վճարում
Դուք ՉԵՔ ՎՃԱՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ, բոլոր բանկային փոխանցման ծախսերը հոգում ենք մենք. 1.000դրամ = 1.000դրամ