Սոցիալական պատասխանատվություն
Ճամփորդություն, որը բարիք է ստեղծում
Մեր պատասխանատվությունը չի սահմանափակվում երթուղով։ Մենք աջակցում ենք տեղական համայնքներին, պահպանում բնությունը և օգնում ավելի շատ մարդկանց պատասխանատու կերպով բացահայտել Հայաստանը։
ONE WAY TOUR
Մեր ազդեցության առաջնահերթությունները
Զբոսաշրջությունը պետք է երկարաժամկետ արժեք ստեղծի այն վայրերի և մարդկանց համար, որոնք ընդունում են ճանապարհորդներին։
Սոցիալական Պատասխանատվություն

Զբոսաշրջությունը կարող է լինել ոչ միայն ժամանցի, այլև արժեքների ձևավորման, համայնքների զորացման և բնության նկատմամբ հոգատարության դրսևորման միջոց։
Այդ համոզմամբ է ONE WAY Tour-ը կարևորում սոցիալական պատասխանատվության դերը իր գործունեության բոլոր փուլերում և նպատակադրված մասնակցում մի շարք նախաձեռնությունների, որպես առաջատար զբոսաշրջային կազմակերպություն հանձն է առել լինել դրական փոփոխությունների շարժիչ ուժ։
1. Հայաստանի թաքնված վայրերի հանրահռչակում
Տուրերի հիմնական նպատակն է խթանել այն վայրերի զարգացումը, որոնք դեռևս լիարժեք բացահայտված և ընդգրկված չեն զբոսաշրջային ուղղությունների մեջ։
Համատեղ ուժերով մենք կարողանում ենք այդ վայրերը դարձնել ավելի ճանաչելի թե՛ ներքին, թե՛ ներգնա զբոսաշրջության շրջանակներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական համայնքների համար։
2․ Ուշադրություն բնության նկատմամբ
Հայրենիքի հանդեպ սերն իրապես արտահայտվում է գործով։ ONE WAY Tour-ը նախաձեռնել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված ծրագիր, որի շրջանակներում կազմակերպում է աղբահավաքի ակցիաներ Հայաստանի տարբեր հատվածներում։ Ընտրելով թե՛ հանրաճանաչ, թե՛ չբացահայտված վայրեր՝ մեր թիմը հոգ է տանում այդ վայրերի մաքրության և պահպանման մասին։
3․ Սերը սարերում
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ գյուղերին։ Մեր այցերն այդ համայնքներ մշտապես ուղեկցվում են ջերմ հանդիպումներով, իսկ որոշ նախագծերի շրջանակներում՝ փոքրիկ նվերներով ու միջոցառումներով, որոնք ժպիտ են պարգևում հատկապես երեխաներին։
Մենք վստահ ենք՝ նմանօրինակ նախաձեռնությունները կարող են ունենալ դրական ազդեցություն մարդկանց կյանքի, համայնքների զարգացման և շրջակա միջավայրի պահպանության վրա։
ONE WAY Tour-ը շարունակում է աջակցել այն նախագծերին, որոնք միտված են ազգային արժեքների պահպանմանը և մշակույթի տարածմանը։
ONE WAY TOUR
Պատրա՞ստ եք բացահայտել Հայաստանը
Ճամփորդեք տեղացի մասնագետների հետ, որոնք ճանաչում են երկիրը և հոգ են տանում յուրաքանչյուր մանրուքի մասին։