ONE WAY TOUR տուրիստական ընկերությունն առաջարկում է անց կացնել մայիսյան տոները Հայաստանում, այցելել ամենահայտնի ու գեղեցիկ տեսարժան վայրերը, ծանոթանալ հայկական մշակույթին, ճարտարապետությանը, բնությանը, այցելել կոնյակի, գինու գործարաններ:
Ժամանում - Քաղաքային շրջայց
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Տուրի ընթացքում կտեսնենք ամենագլխավոր փողոցներն ու շենքերը: Կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում են մոտ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Գիշերակաց: Երևան
Երևան - Արենի - Նորավանք - Տաթև - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Արենի, որտեղ կհամտեսեք հայկական գինի: Կուղևորվենք Նորավանք վանական համալիր (13-րդ դար), որ եզակի է իր կառուցվածքով՝ համալիրի գլխավոր եկեղեցին ՝ Ս.Աստվածածինը, երկհարկ է: Երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Վանական համալիրից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճը: Տուրը կշարունակենք դեպի Տաթևի վանական համալիր (9-րդ դար), որի այցելության ժամանակ կտեսնեք հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, 17-րդ դարի ձիթհանը, կվայելեք դեպի կիրճը բացվող հրաշալի տեսարանը: Իսկ վանք հասնելու համար կօգտվեք "Տաթևեր" ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Հետ Երևան
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան (Սևանավանք) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Գառնի՝ միակ հեթանոսական տաճարն, որ պահպանվել է Հայաստանի տարաշծաշրջանում: Այն կառուցվել է մ.թ. 1-ին դարում թագավոր Տրդատ I-ի հրամանով և նվիրված է եղել արևի աստված Միհրին: Կայցելենք Այրիվանք (այսինքն՝ ժայռափոր վանք), որ կառուցվել է 13-րդ դարում: Քանի որ շուրջ 500 տարի այստեղ է պահվել գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուսի կողը, այն ստացել է Գեղարդավանք անվանումը: Այժմ գեղարդը պահվում է Էջմիածնի թանգարանում: Մեր հաջորդ կանգառը կլինի 874թ-ին կառուցված Սևանավանք վանական համալիրը, որ գտնում է Սևանի թերակղզու վրա: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, որն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե) - Զվարթնոց տաճար - Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճանապարհում դեպի Զվարթնոց օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ |
---|
298 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում