wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 94 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Տուրերին մասնակցության կանոնակարգ

      Ընդհանուր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի պատվերներին: Սույն կայքում "ONE WAY TOUR"տուրիստական գործակալությունը հանդիսանում է Կատարող, իսկ վերջինիս միջոցով ծառայություններ ստանալու համար դիմողները`Պատվիրատուներ:

      1. Գաղտնիության քաղաքականություն

      Անձնական տվյալների հավաքման նպատակը

      Տրամադրել Ձեզ մեր տուրերն ու ծառայությունները, այդ թվում, ժամանակ առ ժամանակ տեղեկացնել դրանց թարմացումների մասին։

      Տվյալների տրամադրումը երրորդ անձանց՝

      Որոշակի անձնական տվյալներ տրամադրվում են երրորդ անձանց միայն այն դեպքում, երբ անհարժեշտ է կատարել ամրագրումներ կամ կարգավորումներ այլ կազմակերպության միջոցով՝ հյուրանոց, տրանսպորային կազմակերպություն և այլն։

      Անձնական տվյալների հեռացում

      Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված պահպանել անձնական տվյալները, որպեսզի կարողանանք պատասխանել այն հարցերին, որոնք կարող են առաջանալ տուրերի և ծառայությունը մատուցելու ընթացքում։

      Անձնական տվյալների ուղղում կամ փոփոխում
      • Անձնական տվյալների լրացման մեջ ինչ-որ հարցերի կամ թերացումների դեպքում հնարավոր է փոփոխություն կատարել նախքան մեր կողմից վերջնական հաստատումը։
      • Հետագա այլ փոփոխությունների և ճշտումերի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ. կոնտակտների համար անցնել հետևյալ հղմամբ՝ http://onewaytour.com/hy/hetadardz-kap/

      2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

      Պատվիրատուն պարտավորվում է՝

      • Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել նախօրոք
        ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կատարողի հաշվեհամարին
        բանկային փոխանցում կամ առձեռն վճարում կատարելու եղանակով
      • կատարել վճարումները ՀՀ դրամով
      • ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում
        պատասխանատվություն կրել օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր
        ապօրինի գործողությունների հետևանքով պատճառած նյութական վնասի համար

      Պատվիրատուն իրավունք ունի՝

      հետաձգել, կրճատել կամ վաղաժամ դադարեցնել ամրագրումը, եթե վերջինս
      տեղեկացնում է Կատարողին առնվազն 1 օր առաջ, այլ ոչ թե վերջնական
      ամրագրումը հաստատելուց հետո.հակառակ դեպքում

      Պատվիրատուն Կատարողին

      պարտավոր է վճարել տուգանք՝ ամրագրված տուրի կամ այլ ծառայության արժեքի
      չափով

      Կատարողը պարտավորվում է՝

      • Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն՝ առաջարկվող տուրիստական
        ծառայությունների վերաբերյալ
      •  տեղեկատվություն տրամադրել ծառայությունների գների, պայմանների, ինչպես
        նաև դրանց չեղարկման կարգի մասին
      • Պատվիրատուին ներկայացնել հաշվարկային փաստաթուղթ ՝ տուրիստական
        ծառայությունների վճարման համար
      • պատվերը ստանալուց հետո կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել
        պատվերի իրականացման հնարավորությունների մասին և հավաստի տվյալներով
        պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին
      • պատշաճ որակով և ճիշտ ժամկետներում մատուցել
        երկկողմանիհամաձայնությամբ հաստատված պատվերը
      • չհրապարակել Պատվիրատուի մասին որևէ անձնական տեղեկատվություն,
        առանց նրա համաձայնության
      • երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը
        փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից 1
        աշխատանքայինօր առաջ՝տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող
        պայմաններով և նույն գնով առաջարկ
        Կատարողը իրավունք ունի՝
      • անհրաժեշտության դեպքում փոխարինել հյուրանոցը նմանատիպ կամավելի
        բարձր կարգի հյուրանոցով (հյուրանոցի փոփոխությունը չի դիտվում որպես
        տուրիստական ծառայությունների ծրագրի փոփոխություն)
      • անհատական տուրերի պատվերը հաստատելու համար պահանջել կանխավճար
        պատվերի ընդհանուր արժեքի 30%-ի չափով, որը ենթակա չէ վերադարձման`
        պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում
      • խմբակային տուրերի (3 կամ ավել մասնակիցների համար ամրագրում
        կատարելիս)պատվերը հաստատելու համարպահանջել 50% կանխավճար, որը
        ենթակա չէ վերադարձման` պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու
        դեպքում

      3. Պատվերի հաստատումը

      Պատվիրատուն պարտավորվում է
      • էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է "երկկողմանի համաձայնությամբ հաստատված", եթե Կատարողի "վերջնական հաստատում" կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան։
      • Վերը նշված պարտավորությունների կատարումը կողմերի համար պարտադիր է դառնում պատվերի երկկողմանի հաստատումից հետո։
      • Անկախ այն հանգամանքից, ծառայությունը մատուցվելու է Պատվիրատուի համար, թե երրորդ անձի՝ թվարկված պարտավորությունները պարտադիր են թե Պատվիրատուի, թե պատվերն ընդունողի համար։
      Անկանխատեսելի իրավիճակներ

      Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորթյունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում, տվյալ թաղամասում կամ շենքում համընդհանուր բնույթ կրող իրավիճակներ և այլն):