Հայաստանում հիմնականում գերիշխում են պարզ արևոտ օրերը, միջինը 280 արևոտ օր։ Սա է հիմնական պատճառը, թե ինչու ենք մենք Հայաստանը անվանում արևոտ: Բայց լույս ու ջերմություն կարող եք ստանալ ոչ միայն արևից, այլ նաև մարդկանց սրտերից: Զգացե՛ք տեղացիների հյուրընկալությունը, և դուք կհասկանաք, թե ինչու ամենուր նույնիսկ օտարերկրացիները զգում եմ իրենց ինչպես տանը։ Դուք կարող եք նաև զգալ արևը, երբ կհամտեսեք ծիրանը և կփորձեք մեր գինիների տեսականին: Այս ուղևորությունը ներառում է բոլոր հիմնական տեսարժան վայրերը, ինչը կծառայի որպես ապագա այցերի լավ ելակետ:
Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Շրջայց քաղաքում - Էջմիածին - Զվարթնոց
Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության հրապարակը, Կառավարության շենքը, Օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Նախագահական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը։ Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Վերնիսաժ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Ճաշ Գառնիի ռեստորանում։ Վերադարձ Երևան։ Այցելություն Վերնիսաժ։
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Հալիձոր գյուղից կմեկնենք Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը կառուցվել է 2010 թ, և գրանցված է գինեսի ռեկորդների գրքում: Կայցելենք Տաթևի վանական համալիրը։
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Խնձորեսկ - Քարահունջ - Ջերմուկ - Արենի - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Այց հին քարանձավային բնակատեղի ՝ Հին Խնձորեսկ, իր անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող մի վայր։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որը աշխարհի հնագույն աստղադիտարանն է և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Կմեկնենք Ջերմուկ հայտնի առողջարանային քաղաք, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Սևան - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կուղևորվենք դեպի կապուտաչյա Սևան։ Շրջապատված Գեղամա լեռներով այն անզուգական տպավորություն է թողնում։ Ճաշ Դիլիջանում։ Դիլիջան քաղաքը, որը անվանում են նաև փոքրիկ Շվեյցարիա, Հայաստանի գլխավոր հանգստավայրերից է։ Այն գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում, որտեղ է գտնվում նաև Հաղարծին վանական համալիրը (X-XIV)։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Աշտարակ - Ամբերդ - Սաղմոսավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Նախ կայցեկենք Աշտարակ քաղաքը, որից հետո կմեկնենք Արագածի լանջերին գտնվող հրաշք միջնադարյան Ամբերդի ամրոց։ Ճաշ Բյուրականում։ Այս տուրի ընթացքում կայցելենք նաև Սաղմոսավանք, որը գտնվում է գեղատեսիլ Քասախի կիրճի եզրին։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
786 USD | 691 USD | 667 USD | 637 USD | 549 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում