Եթե Դուք ցանկանում եք սիրահարվել մեր երկրին, հետազոտել Հայաստանի մշակութային գանձերը և ձեռք բերել միջմշակութային երկխոսության լավագույն փորձը, ապա այս տուրփաթեթը Ձեզ համար է։ Այս շրջայցի ընթացքում մենք կայցելենք առավել հետաքրքիր մշակութային կոթողները Հայաստանում ՝ աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, զարմանալի ժամանակակից քարանձավը և անտառներում թաքնված հրաշք վանքերը: Սա լավ հնարավորություն է վայելել գույները եւ ջերմությունը Հայաստանի մայրաքաղաքում, եւ պանորամային տեսարան դեպի Արարատ լեռը, ինչպես նաև ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին: Եկե՛ք ուսումնասիրենք հայկական մշակույթի թաքնված արահետները միասին։
Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Շրջայց քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում։ Կունենանք մի փոքր շրջայց Երևան քաղաքում, կտեսնենք քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։ Կուղևորվենք Վաղարշապատ քաղաք, որտեղ է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը։ Կտեսնենք Մայր Տաճարը, ինչպես նաև ս․ Հռիփսիմե և Գայանե վանքերը։ Հետադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Վերնիսաժ- Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Ճաշ Գառիի ռեստորանում։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։
Գիշերակաց: Երևան
Երևան - Ծաղկաձոր - Սևան - Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, հայտնի լեռնադահուկային հանգստավայր Հայաստանում: Կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը հիմնադրվել է 11-րդ դարում: Ուղեւորություն դեպի Սեւանա լիճ, որը ամենա մեծ բարձրալեռնային լճերից է Եվրասիայում: Այց առողջարանային քաղաք Դիլիջան, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա:
Գիշերակաց: Դիլիջան
Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Դիլիջանը մեկն է առավել կարեւոր Հայաստանի հանգստավայրերից , հայտնի է իր զարմանալի միջավայրով: Այցելություն Հաղարծնի վանական համալիր (X- XIV դդ.): Ուղեւորություն դեպի Գոշավանք (XII-XIII դդ.): Ճաշ Դիլիջանում: Վերադարձ Երեւան:
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
592 USD | 544 USD | 516 USD | 483 USD | 435 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում