wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏՈՒՐ-ՓԱԹԵԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ N1

      4 օր / 3 գիշեր
      Գինը՝ սկսած 137 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Առաջարկում ենք բյուջետային տուր-փաթեթ Հայաստանում։ Տուր փաթեթի շրջանակներում Ձեզ կուղեկցի հմուտ էքսկուրսավարը, կայցելեք Հայաստանի մի շարք հրաշալի վայրեր, կծանոթանաք հայկական մշակույթին ու բնությանը, կօգտվեք Գինեսի Գրքում գրանցված ամենաերկար ճոպանուղուց:

      Ժամանում - Քաղաքային շրջայց

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Տեղափոխում հոսթել: Քաղաքային շրջայց, որի ընթացքում կծանոթանաք Երևան քաղաքի պատմությանը, կանցնեք ամենագլխավոր փողոցներով, կտեսնեք ամենագլխավոր շինությունները:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Նորավանք - Արենի - Տաթև - Քարահունջ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Նորավանք վանական համալիրը (13-րդ դար), որ եզակի է իր կառուցվածքով՝ համալիրի գլխավոր եկեղեցին ՝ Ս.Աստվածածինը, երկհարկ է: Երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Վանական համալիրից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճը: Կայցելենք Արենի, ուր կհամտեսենք հայկական գինին: Տաթևի վանական համալիր (9-րդ դար) այցելության ժամանակ կտեսնենք հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, 17-րդ դարի ձիթհանը, կվայելեք դեպի կիրճը բացվող հրաշալի տեսարանը: Իսկ վանք հասնելու համար կօգտվենք "Տաթևեր" ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր՝ հնագույն աստղադիտարան Սյունիքում: Այն ավելի հին է Անգլիայի Սթոունհենջից 3500 տարով, իսկ հին եգիպտական բուրգերից՝ 3000 տարով:Հետ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Տրանսպորտային ծախսերը
      •  Հարկերը
      •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Մուտքի տոմսերը
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը
      • Սնունդ

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: Հնարավոր է գնային փոփոխություն:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ