Անավարտ խոհարարական պատմություն մեր խոհարարական տուրերի ժամանակ։ Վայելեք ձեր հանգիստը մեր լավագույն ուղեկցորդների հետ։ Իմացեք, թե ինչպես կարելի է պատրաստել ավանդական լավաշ և Ղարաբաղի իսկական ժինգյալով հաց, փորձեք գինիները հենց աշխարհի գինեգործության կենտրոնում: Հայաստանը հիանալի տարածաշրջան է գաստրոնոմիկ տուրերի համար: Այստեղ դուք կարող եք համտեսել աշխարհի լավագյուն մրգերը, ուտեստներ, որոնք հասել են մեզ նախապատմական ժամանակներից, և, իհարկե, կարմիր գինին:
Ժամանում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:
Գիշերակաց: Երևան
Շրջայց Երևան քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում: Սկսելու են ուսումնասիրությունը Երևանից ՝ Հայաստանի գրեթե 3000-ամյա մայրաքաղաքից: Մենք կտեսնենք Հանրապետության Հրապարակը, օպերայի և բալետի պետական թատրոնը, Կասկադ համալիրը, Արարատի Կոնյակի Գործարանը, որտեղ կհամտեսենք լավագույն հայկական կոնյակներից: Կայցելենք Մեգերյան Կարպետներ, որտեղ կկայանա վարպետաց դաս։
Գիշերակաց: Երևան
Երևան - Էջմիածին - Հռիփսիմե - Զվարթնոց - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այնուհետև մենք կմեկնենք Էջմիածին ՝ Հայ Առաքելական եկեղեցու վարչական եւ հոգևոր կենտրոն: Նաև կայցելենք Սբ․ Հռիփսիմե եւ Սբ․ Գայանե եկեղեցիները: Ավանդական գաթայի և շաքար չորակիի պատրաստման վարպետության դաս: Հետադարձի ճանապարհին այց միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի օրինակներից մեկը ՝ Զվարթնոց (7-րդ դար) տաճար, որը ընդգրկված է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Գառնու տաճար, միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում: Գառնիից 5 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր կոթողներից ՝ Գեղարդի վանքը, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Մասնակցություն հայկական ավանդական լավաշի թխման ընթացքին։ Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Սևան - Դիլիջան - Հաղպատ
Նախաճաշ հյուրանոցում: Այս օրվա առաջին կանգառը նախատեսվում է կապուտակ Սևանա լճի ափին, որը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ բարձրալեռնային լիճն է, որից հետո կուղևորվենք Դիլիջան։ Դիլիջանի անզուգական բնությունը վայելելուց հետո կմեկնենք Հաղպատ, որը 10-13 դդ․ եղել է հոգևոր, մշակույթային գլխավոր կենտրոններից մեկը և ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Ճաշ Հաղպատում։ Վարպետաց դաս ավանդական հայկական գառան խաշլամայի, սպիտակ գինու սոուսով։
Գիշերակաց: Հաղպատ
Հաղպատ - Սանահին - Ամբերդ - Բյուրական - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք Սանահին, որը Լոռու մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է։ Վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենագեղեցիկ օրինակներից է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այնուհետև կայցելենք Ամբերդ՝ Արագած լեռան լանջերին գտնվող 7-րդ դարի ամրոցը։ Բյուրականում կմասնակցենք պանրի և ավելուկով ապուրի պատրաստման վարպետաց դասին։ Վերադարձ Երևան։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
inf USD | inf USD | inf USD | inf USD | inf USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում