Առաջարկում ենք բյուջետային տուր- փաթեթ։ Տուր- փաթեթի շրջանակներում կայցելեք Հայաստանի մի շարք հրաշալի վայրեր, կծանոթանաք հայկական մշակույթին ու բնությանը:
Ժամանում - Քաղաքային շրջայց
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Քաղաքային շրջայց, որի ընթացքում կծանոթանաք Երևան քաղաքի պատմությանը, կանցնեք ամենագլխավոր փողոցներով, կտեսնեք ամենագլխավոր շինությունները:
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Ծաղկաձոր - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Մեր հաջորդ կանգառը կլինի Ծաղկաձորում՝ լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կայցելենք Կեչառիս վանքը (11-13դդ): Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Էջմիածին - Զվարթնոց - Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
2 անձ | 4 անձ | 6 անձ |
---|---|---|
234 USD | 145 USD | 103 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում