ONE WAY TOUR ընկերությունն առաջարկում է վայելել հայաստանյան գեղեցիկ բնությունը և ծանոթանալ նրա ֆլորային ու ֆաունային հաճելի և ոչ բարդ քայլարշավների միջոցով: Այս տուրի ընթացքում կծանոթանանք Հայաստանի բնական և պատմական հուշարձաններին, կվայելենք Հայաստանի և Կովկասի ամենամեծ լճի գեղեցկությունը, կքայլենք ‹‹հայկական Շվեյցարիայի›› անտառներում: Եվ սա դեռ ամենը չէ: Այս տուրի ընթացքում կհյուրնկալվենք Տոնացույց Ազգային Թատրոնին, որտեղ կծանոթանանք հայկական խոհանոցին ու ծեսերին: Եթե Դուք հետաքրքրված եք հնագույն մշակույթով, ազգային խոհանոցով, բնությամբ և արշավներով, ապա այս տուր- փաթեթը հենց Ձեզ համար է:
Ժամանում
Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:
Գիշերակաց: Երևան
Շրջայց քաղաքում - Մատենադարան - Ծիեռնակաբերդ
Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Քաղաքային շրջայցից հետո կայցելենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան: Երեկոյան ղղջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր):
Քայլք 1-2 ժ.
Գիշերակաց: Երևան
Գառնի - Գեղարդ - Երևան
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Գեղարդավանք։ Ճանապարհին կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Գառնու տաճարից կսկսենք արշավը և կքայլենք դեպի Քարերի Սիմֆոնիա, որը գտնվում է Ազատի կիրճում: Վերադարձ Երևան։
Քայլք 2 ժ.
Գիշերակաց: Երևան
Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Եղեգնաձոր
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում:
Քայլք 2-3 ժ.
Գիշերակաց: Եղեգնաձոր
Եղեգնաձոր- Ցախաց Քար- Սմբատաբերդ - Եղեգնաձոր
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Ցախաց Քար: Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցախաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն։ Այցելությունից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Սմբատաբերդ: Այն ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտե սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Վերադարձ Եղեգնաձոր: Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում:
Քայլք 4-5 ժ.
Գիշերակաց: Եղեգնաձոր
Եղեգնաձոր - Վարդենյաց լեռնանցք - Սևանավանք - Սևան
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Սևան: Ճանապարհը անցնում է Վարդենյաց լեռնանցքով, որը հայտնի է իր հրաշագեղ բնությամբ և Օրբելանների քարավանատնով: Սևանում կայցելենք Սևանավանքը, որը գտնվում է Սևանի թերակղզում: Ընթրիք և գիշերակաց Սևանում:
Քայլք 1-2 ժ.
Գիշերակաց: Սևան
Ազատ օր Սևանի ափին
Այսօր հնարավորություն ունեք ինքնուրույն բացահայտելու և վայելելու Սևանա լճի գեղեցկությունը: Սևանա լիճը իր մեծությամբ աշխարհում երկրորդ քաղցրահամ լիճն է նման բարձրության վրա: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտավոր 1900 մ բարձրության վրա:
Գիշերակաց: Սևան
Սևան - Դիլիջան - Ջուխտակվանք - Մաթոսավանք - Ալավերդի
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Դիլիջան: Դիլիջանը փոքրիկ կուրորտային քաղաք է 28.000 բնակչությամբ: Այն հայտնի է նաև ‹‹հայկական Շվեյցարիա›› անվանմամբ: Քաղաքային շրջայցից հետո կուղևորվենք դեպի Ջուխտակվանք: Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը): Ապա կքայլենք դեպի Մաթոսավանք: Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Այցելությունից հետո կուղևորվենք Ալավերդի: Ընթրիք և գիշերակաց Ալավերդիում:
Քայլք 2-2.5 ժ.
Գիշերակաց: Ալավերդի
Ալավերդի - Հաղպատ - Սանահին - Ալավերդի
Այսօր կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների Ցանկում։ Երկու վանքերն էլ հիմնադրել է հայոց թագավոր Աշոտ Գ ողորմածը 10-րդ դարում: Արշավը կսկսենք Սանահին վանական համալիրից և կքայլենք մինչև Հաղպատավանք: Ընթրիք և գիշերակաց Ալավերդիում:
Քայլք 2-3 ժ.
Գիշերակաց: Ալավերդի
Ալավերդի - Ամբերդ - Բյուրական - Տոնացույց ժողովրդական թատրոն - Երևան
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Արագածոտնի մարզ: Այսօր ամբողջ օրվա ընթացքում մեր ուղեկիցը կլինի Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը (4090 մ): Նախ կքայլենք դեպի միջնադարյան բերդաքաղաք և ամրոց Ամբերդ։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Ապա կայցելենք Բյուրականում գտնվող Տոնացույց ազգային թատրոն, որտեղ երգերի և պարերի միջոցով կծանոթանանք հայկական ազգային սովորույթներին և ծեսերին: Գիշերակացը Երևանում:
Քայլք 2-3 ժ.
Գիշերակաց: Երևան
Էջմիածնի Մայր Տաճար - Հռիփսիմե - Զվարթնոց
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի ‹‹ հայկական Վատիկան ›› : Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է: Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Վաղ առավոտյան տեղափոխում օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 14 անձ | 16 անձ |
---|---|---|---|---|---|
1.319 USD | 1.188 USD | 1.106 USD | 1.050 USD | 1.013 USD | 981 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում