«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է նշել Սբ. Հարության տոնը Հայաստանում, ինչպես նաև այցելել այնպիսի վայրեր, ինչպիսիք են ժայռափոր Գեղարդվանքը, ինչպես նաև այն վանական համալիրը, ուր 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը, ինչպես նաև վայելել հայկական բնության հրաշքները:
Ժամանում - Երևան - Շրջայց քաղաքում - Զվարթնոց - Էջմիածին - Երևան
Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Երևան քաղաքում, որը կընդգրկի ամենագլխավոր փողոցներն ու շինությունները, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ մայրաքաղաքին: Կուղևորվենք Զվարթնոցի տաճար՝ կառուցված 7-րդ դարում, և որից մեզ են հասել ավերակները: Զվարթնոցի տաճարը, Էջմիածնի Մայր Տաճարի և Սբ. Գայանե ու Սբ. Հռիփսիմե եկեղեցիների հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ժառանգությունների Ցանկում: Կայցելենք Էջմիածին, կմասնակցենք Ճրագալույցի ս. պատարագին: Ետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Ամբերդ - Բյուրական (Տոնացույց) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք 7-րդ դարում կառուցված Ամբերդ ամրոց, որ գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Կայցելենք Բյուրական, որտեղ մեզ կներկայացվեն հին հայկական ավանդույթներն ու ծեսերը, կիմանանք, թե ինչպես են դարեր առաջ նշել Ս. Հարության տոնը: Ետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի - Սիսիան
Նախաճաշ հյուրանոցում: Կուղևորվենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ 13 տարի շարունակ բանտարկյալի կյանքով է ապրել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Մեր հաջորդ կանգառը կլինի Նորավանքում՝ երկհարկանի վանքում, որ եզակի է իր կառուցվածքով: Արենիում կհամտեսենք հայկական գինին և կուղևորվենք առողջարանային քաղաք Սիսիան:
Գիշերակաց: Սիսիան
Սիսիան- Տաթև - Շաքիի ջրվեժ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Սիսիանում, այնուհետև կուղևորվենք Տաթևի վանական համալիր, որ գտնվում է կիրճի եզրին: Վանքին հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց: Երևան վերադառնալու ճանապարհին կտեսնենք նաև հայաստանյան բնության մեկ այլ հրաշք՝ Շաքիի ջրվեժը:
Գիշերակաց: Երևան
Երևան - Սևան - Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ ամենամեծ քաղցրահամ լիճը Հայաստանում և Եվրասիայում: Կայցելենք թերակղզու վրա գտնվող Սևանավանքը, ինչից հետո կուղևորվենք Դիլիջան կամ ինչպես նրան հաճախ կոչում են՝ Հայկական Շվեյցարիա: Կայցելենք 13-րդ դարի վանական համալիրներ Գոշավանքն ու Հաղարծինը: Ետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Երևան - Չարենցի կամար - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Ետ Երևան:
Գիշերակաց: Երևան
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6 անձ | 8 անձ | 10 անձ | 12 անձ | 18 անձ |
---|---|---|---|---|
820 USD | 745 USD | 704 USD | 673 USD | 623 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում