Եթե ուզում եք սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից և բացահայտել արևային երկրի գաղտնիքները,
ապա այս զբոսաշրջային փաթեթը Ձեզ համար է ։ Այս ուղևորությունը ներառում է Հայաստանի առավել
հայտնի զբոսաշրջային և տեսարժան վայրերը:
Շրջագայության ընթացքում կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը և խոհանոցին:
Սա լավ հնարավորություն է ճանապարհորդել ժամանակի մեջ, վերադառնալ հեթանոսության դարաշրջան,
ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։
Օր 1․ Ժամանում, Երևան, քաղաքային տուր
Դիմավորում և տեղափոխում դեպի հյուրանոց։ Երևան, ոտքով շրջայց։ Տուրը սկսվում է
Հանրապետության հրապարակից՝ Երևանի սրտից։ Այնուհետև այցելություն
գեղատեսիլ Աբովյան փողոց, որտեղ գտնվում են ավանդական ճարտարապետական ոճով
կառուցված ամենագեղեցիկ ցածրահարկ շենքերը։
Կարապի լիճը, որը ճշգրտորեն կրկնում է Սևանա լճի ուրվագիծը. Օպերայի և բալետի թատրոնի շենքը։
Գիշերակաց: Երևան
Օր 2․ Գառնի - Գեղարդ - Քարերի սիմֆոնիա - Չարենցի կամար
Նախաճաշ հյուրանոցում
Մեր առաջին կետը կլինի Գեղարդի միջնադարյան վանքը, որը համարվում է XIII դարի միջնադարյան
հայկական ճարտարապետության ֆանտաստիկ նմուշ: Այն ընդգրկված է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Կմասնակցենք հայկական հացի լավաշի թխմանը.
Ճաշ` Սերգեյի մոտ
Շրջայց դեպի միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի։
Գիշերակաց: Երևան
Օր 3․ Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Գայանե, Սբ․Հռիփսիմե), Զվարթնոցի տաճար
Նախաճաշ հյուրանոցում
Տուրի ընթացքում կբացահայտենք հայ քրիստոնեության հոգևոր կենտրոն հանդիսացող Էջմիածին քաղաքը: Սկզբում կայցելենք Էջմիածնի Մայր տաճար. համարվելով աշխարհի ամենահին տաճարը՝ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այնուհետև կայցելենք Սուրբ Գայանե եկեղեցի, որը հիացնում է այցելուներին իր ճարտարապետական հորինվածքով: Հաջորդիվ կայցելենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի․
7-րդ դարի այս հրաշալիքը նվիրված է Սուրբ Հռիփսիմեին՝ Հայաստանում քրիստոնեության սկզբնական շրջանում նահատակված կույսերից մեկին։ Մեր հաջորդ կանգառը կլինի Սուրբ Հռիփսիմեին նվիրված 7-րդ դարի հրաշալիքը՝ Զվարթնոցի տաճարը։
Գիշերակաց: Երևան
Օր 4․ Սևան - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին
Նախաճաշ հյուրանոցում
Ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում Սևան, Դիլիջանն է:
Առաջին կանգառը կլինի Սևանա լիճը, որը Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից է, ինչպես նաև Սևանավանք։
Այցելություն Միքայելյան ընտանիքի ֆերմա, պանրի համտես:
Այնուհետև կուղևորվենք դեպի Դիլիջան, որը հայտնի է իր խիտ կանաչ լանդշաֆտով։ Այցելություն Հաղարծնի վանք (X-XIV դդ.): Անտառապատ լեռների մեջ տեղավորված վանքը կախարդական տպավորություն է ստեղծում կորած աշխարհի մասին:
Գիշերակաց: Երևան
Օր 5․ Խոր Վիրապ - Նորավանք - Արենի
Նախաճաշ հյուրանոցում
Շրջայց դեպի Խոր Վիրապի վանք։ Վանքը հայտնի է իր դիրքով, հատկապես բիբլիական Արարատ լեռան տեսարանով,
որի գագաթին, ըստ լեգենդի, հանգրվանել է Նոյան տապանը։ Այնուհետև կուղևորվենք Արենի քարանձավային համալիր։
2010 թվականին այստեղ հայտնաբերվել է ամենահին կոշիկը։
Եվ մեր վերջին կանգառը կլինի Նորավանքը, 13-րդ դարի հայկական վանք, որը գտնվում է Ամաղու գետի նեղ կիրճում:
Ճաշ՝ «Գառանձավ» քարանձավ ռեստորանում:
Գիշերակաց: Երևան
Օր 6․ Ծաղկաձոր
Նախաճաշ հյուրանոցում
Ծաղկաձորի անունը խոսում է քաղաքի գեղեցկության մասին։ Հայերենից թարգմանվում է որպես «Ծաղիկների կիրճ».
Մեր օրերում քաղաքը ժամանակակից հանգստավայր է, որն իր հյուրերին ուրախացնում է հիանալի կլիմայով ամբողջ տարին։
Քրիստոնեական ճարտարապետության ամենահետաքրքիր հուշարձաններից է Կեչառիսի վանական համալիրը:
Ազատ ժամանակ՝ ժամանցի համար։ Կախված կլիմայական պայմաններից կարող եք դահուկներով սահել կամ նստել ճոպանուղի։
Գիշերակաց: Երևան
Օր 7․ Ճանապարհում
Նախաճաշ հյուրանոցում.
Տեղափոխում օդանավակայան։
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․Տեղափոխում օդանավակայանից/ դեպի օդանավակայան
2․Տրանսպորտ
3․Պրոֆեսիոնալ անգլախոս զբոսավարի ծառայություններ
4․Տեղավորում 4* հյուրանոցում (Երկտեղանոց սենյակ), նախաճաշով
5․Ծաղկաձորի ճոպանուղու, Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիայի մուտքավճարները
6․Տուրի ընթացքում 1 շիշ ջուր՝ յուրաքանչյուր անձին
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
1․Ավիատոմսեր, վիզայի վճար
2․Ապահովագրություն
3․Սնունդ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում