Ուխտագնացությունը դեռ անտիկ շրջանում կազմակերպվել է Հին Հռոմում և Հունաստանում: Հավատացյալները կրոնական նպատակով այցելել են մի շարք տաճարներ և իրենց հարգանքի տուրքը մատուցել աստվածներին: Քրիստոնեության ընդունմանը զուգահեռ այն լայն տարածում ստացավ նաև քրիստոնյա աշխարհում: 2011 թվականից ի վեր ONE WAY TOUR-ը կազմակերպում է ուխտագնացության տուրեր դեպի Հայաստանի վանական համալիրներ: Մի շարք վանական համալիրներում հանդիպումներ կունենանք տեղի վանահոր հետ:
Ժամանում - Քաղաքային շրջայց - Էջմիածնի Մայր Տաճար - Զվարթնոց - Երևան
Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարանը, որտեղ պահվում են մոտ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ: Այնուհետև կուղևորվենք դեպի Էջմիածնի Մայր տաճար: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն էր։ Այստեղ կհանդիպենք հոգևորականի հետ: Այցից հետո կվերադառնանք Երևան, ճանապարհին կանգ կառնենք Զվարթնոց տաճարի մոտ: Երեկոյան ողջույնի ընթրիք՝ ազգագրական մշակութային ծրագրով, (հայկական ազգագրական երգեր և պարեր):
Գիշերակաց: Երևան
Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որը գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Տաճարի այցելությունից հետո միասին կճաշենք գյուղացիներից մեկի տանը: Այնուհետև կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում, մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ, հիմնական՝ Կաթողիկե եկեղեցուց զատ, համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին : Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդավանքում կհանդիպենք տեղի քահանային: Հետդարձի ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ընթրիք և գիշերակաց Երևանում:
Գիշերակաց: Երևան
Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որ Հայաստանում ամենամոտ կետն է Արարատ լեռանը, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձոր: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Գիշերակացը՝ Գորիսում:
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Տաթև - Խնձորեսկ - Գորիս
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի հայակական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանք: Վանք հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց, որը գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Այնուհետև կուղևորվենք Խնձորեսկ քարանձավային քաղաք, որտեղ մարդիկ ապրել են մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Այստեղ է գտնվում Հին Խնձորեսկը Նոր Խնձորեսկին միացնող 160մ երկարություն ունեցող ճոճվող կամուրջը, որի վրա կարող են միանգամից միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ կանգնել:
Գիշերակաց: Գորիս
Գորիս - Վարդենյաց լեռնանցք - Նորատուս - Հայրավանք - Սեևանավանք - Սևան/Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք Գեղարքունիքի մարզ: Կանգառ կունենանք Վարդենյաց լեռնանցքում, որտեղով հնում անցել է Մետաքսի Ճանապարհը: Կուղևորվենք դեպի Սևանա լիճ, կայցելենք թերակղզու վրա գտնող Սևանավանք վանական համալիրը:
Գիշերակաց: Սևան / Դիլիջան
Դիլիջան - Հաղարծին - Պարզ լիճ - Երևան
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Դիլիջան: Դիլիջանը փոքրիկ կուրորտային քաղաք է՝ 28.000 բնակչությամբ: Այն հայտնի է նաև ‹‹հայկական Շվեյցարիա›› անվանմամբ: Քաղաքային այցից հետո կուղևորվենք դեպի Հաղարծնի վանական համալիր: Այստեղ կհանդիպենք վանահորը: Այցից հետո կուղևորվենք Պարզ լիճ: Վերադարձ Երևան:
Գիշերակաց: Երևան
Մեկնում
ԳԻՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԻՑ
6+1 անձ | 8+1 անձ | 10+1 անձ | 12+1 անձ | 18+1անձ |
---|---|---|---|---|
1.254 USD | 1.146 USD | 1.081 USD | 1.038 USD | 965 USD |
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում