wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՅՈԳԱ ՏՈւՐ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

      7 օր / 6 գիշեր
      Գինը՝ սկսած 545 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այս տուրի ընթացքում մենք կբացահայտենք ոչ միայն Հայաստանի դարավոր մշակույթն ու հեքիաթային բնությունը, այլ նաև կանցկացնենք յոգայի կուրսեր: Յոգան  կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում,  մոլորակի տարբեր հատվածներում: Յոգան գիտելիքների մի համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը: Այն ինքնաճանաչման արվեստ է, որը սկսվում է մարմնի ֆիզիկական կատարելագործումից և ավարտվում հոգու կատարելիությամբ ու մարդու մաքրությամբ, բնության և տիեզերքի հետ ներդաշնակությամբ: 

      Ժամանում - Քաղաքային շրջայց - Էջմիածին

      Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: 1 ժամյա յոգայի կուրսից հետո կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Այնուհետև  կուղևորվենք դեպի Էջմիածնի Մայր Տաճար: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել՝ Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։ Երեկոյան ղղջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): (Ն,-,Ը)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Սիսիան

      Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որ Հայաստանում ամենամոտ կետն է Արարատ լեռանը, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Նորավանքի տարածքում 1 ժամ կանցկացվի յոգայի կուրս : Յոգայի կուրսից հետո կուղևորվենք դեպի Սյունիքի մարզ: Ընթրիո Սիսիանում: (Ն,-, Ը)

      Գիշերակաց: Սիսիան

      Սիսիան - Տաթև - Քարահունջ - Սիսիան

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի հայակական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանք: Վանք հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Վանական համալիրի մոտ կանցկացնենք 1 ժամյա յոգայի կուրս: Այնուհետև կուղևորվենք դեպի Քարահունջ:Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։  (Ն, Ճ, Ը)

      Գիշերակաց: Սիսիան

      Սիսիան - Վարդենյաց լեռնանցք - Սևան

      Նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք Գեղարքունիքի մարզ: Կանգառ կունենանք Վարդենյաց լեռնանցքում, որտեղով հնում անցել է Մետաքսի Ճանապարհը: Այստեղ կանցկացնենք 1 ժամյա յոգայի կուրս: Այնուհետև կուղևորվենք դեպի Սևանա լիճ, կայցելենք թերակղզու վրա գտնող Սևանավանք վանական համալիրը: (Ն, -, Ը)

      Գիշերակաց: Սևան

      Ազատ օր Սևանում

      Հյուրանոցում նախաճաշից հետո ազատ օր Սևանի ափին: (Ն,-,-)

      Գիշերակաց: Սևան

      Սևան - Գառնի - Գեղարդ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Տաճարի այցելությունից հետո  Ազատի կիրճում կանցկացնենք յոգայի դասընթացի այնուհոտև միասին կճաշենք գյուղացիներից մեկի տանը: Այնուհետև կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդավանքում կհանդիպենք տեղի քահանային: (Ն,Ճ,-)

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Հյուրանոցում նախաճաշից հետո տեղափոխում օդանավակայան: Մեկնում:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Գիշերակացը 
      • Տրանսպորտային ծառայություն
      • Նախաճաշը
      • Փորձառու զբոսավարի ծառայություն
      • Մուտքավճարներ
      • 0,5 լ ջուր օրական յուր. օրական
      • Յոգայի մարզիչի ծառայություն

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Սնունդը
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մեկ անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: 

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ