wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԷԹՆԻԿ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      6 օր / 6 գիշեր
      Գինը՝ սկսած 556 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Էթնիկ տուր, որը յուրահատուկ է իր բովանդակությամբ և կառուցվածքով: Այս ճամփորդության ընթացքում կհասցնեք ծանոթանալ հայկական մի շարք տեսարժան վայրերին, մշակույթին ու սովորույթներին: Սակայն միայն սա չէ , որ այս տուրը յուրահատուկ է դարձնում: Ընտրելով այս տուրը ՝ Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալ ոչ միայն հայկական մշակույթին ու սովորույթներին, այլ նաև եզիդների ու մոլոկանների ազգային սովորույթներին ու առօրյային: Եզդիներն ու մոլոկանները էթնիկ կրոնական փոքրամասնություն են Հայաստանում, ովքեր դարեր շարունակ ապրում և արարում են Հայաստանում՝ իրենց մշակույթը փոխանցելով սերնդեսերունդ:

      Ժամանում - Քաղաքային շրջայց - Սարդարապատի Ազգագրության թանգարան - Էջմիածնի Մայր Տաճար

      Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Երևան քաղաքում, որը կընդգրկի գլխավոր փողոցներն ու շինությունները, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ մայրաքաղաքին: Այնուհետև կուղևորվենք դեպի  ‹‹ հայկական Վատիկան ›› :  Էջմիածնի Մայր Տաճարը  Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է:  Մայր Տաճարի այցելությունից հետո կուղևորվենք դեպի Սարդարապատ՝ Հայաստանի  ազգագրության թանգարան: Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը պարունակում է 70 հազարից հավաքածուներ:  Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է. Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ,ժայռապատկերներ,կենցաղային և ծիսական անոթներ,զենքեր,զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։ Վերադարձ Երևան: (Ն,-,Ը)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սևանալիճ - Դիլիջան - Հանդիպում մալականների ընտանիքի - Դիլիջան

      Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ ամենամեծ քաղցրահամ լիճը Հայաստանում և Եվրասիայում: Կայցելենք թերակղզու վրա գտնվող Սևանավանքը, ինչից հետո կուղևորվենք Դիլիջան կամ ինչպես նրան հաճախ կոչում են՝ Հայկական Շվեյցարիա: Այնուհետև կուղևորվենք դեպի Ֆիոլետովո, որտեղ կհյուրնկալվենք մոլոկանների ընտանիքի: Մոլոկանները ազգային, կրոնական փոքրամանություն են Հայաստանում:Կծանոթանանք մոլոկանների առօրյային, ավանդույթներին ու սովորեւյթներին: Վերադարձ Դիլիջան : Գիշերակաց Դիլիջանում:(Ն,Ճ,-)

      Գիշերակաց: Դիլիջան

      Դիլիջան - Ստեփանավան - Հանդիպում հակական ընտանիքի - Օձուն - Ալավերդի

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Ստեփանավան: Այստեղ կհյուրնկալվենք հայկական ընտանիքի: Կծանոթանանք հայերի առօրյային, ավանդույթներին ու սովորույթներին: Այնուհետև կուղևորվենք դեպի Օձունի տաճար: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։ Այցելությունից հետո կուղևորվենք Ալավերդի: Գիշերակաց Ալավերդիում: (Ն,-,Ը)

      Գիշերակաց: Ալավերդի

      Հաղպատ - Ռյա Թազա (հանդիպում եզդիների հետ) - Ամբերդ - Բյուրական - Երևան

      Այսօր կայցելենք Հաղպատի վանական համալիրը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների Ցանկում։ Հաղպատի վանական համալիրը  հիմնադրել է հայոց թագավոր Աշոտ Գ ողորմածը 10-րդ դարում: Այցելությունից հետո կուղևորվենք դեպի Ամբերդ: Ճանապարհին կանգ կառնենք Ռյա Թազա գյուղում: Այս գյուղը բնակեցված է հիմնավորապես եզդիներով: Ռյա Թազան հայտնի է իր 200 ամյա եզդիական գերեզմանատնով: Կհանդիպենք եզդիներին: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի միջնադարյան բերդաքաղաք և ամրոց Ամբերդ։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Ապա կայցելենք Բյուրականում գտնվող Տոնացույց ազգային թատրոն, որտեղ երգերի և պարերի միջոցով  կծանոթանանք հայկական ազգային սովորույթներին և ծեսերին: Գիշերակացը Երևանում: (Ն,Ճ,-)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի (լավաշի թխման արարողություն) - Գեղարդ - Երևան

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Գեղարդավանք։ Ճանապարհին կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Գառնու տաճարից կսկսենք արշավը և կքայլենք դեպի Քարերի Սիմֆոնիա, որը գտնվում է Ազատի կիրճում: Վերադարձ Երևան։(Ն,Ճ,-)

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Վաղ առավոտյան տեղափոխում օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Գիշերակաց 3* հյուրանոցում
      • Տրանսպորտ
      • Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն
      • Նախաճաշ
      • Մուտքավճարներ
      • Հանդիպումեր 
      • 0,5 լ ջուր յուր. օրական

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխում Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքներ
      • Սնունդ
      • Ապահովագրություն

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Նշված գները տրված են 1 անձի հաշվարկով երկտեղանի սենյակում:
      • Ծրագիրը հնարավոր է փոփոխել ըստ Ձեր ցանկության:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ