wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      6 օր / 7 գիշեր
      Գինը՝ սկսած 655 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Կազմակերպում ենք տուրեր դեպի Հայաստանի հնավայրեր: Այս տուրի ընթացքում մենք կայցելենք Հայաստանի կարևորագույն հնավայրերից մի քանիսը:

      Հնագիտությունը, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն է, որի  նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։

      Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութերի մեկնաբանման առաջին փորձերը հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ պատմիչների երկերում։ Հայաստանում հնագիտական առաջին պեղումներն արել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը. 1871 թ. Ակներ գյուղի մոտ նա պեղել է վաղերկաթեդարյան 23 դամբարան։

      Ժամանաում - Շրջայց քաղաքում - Պատմության թանգարան

      Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց: Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Երևան քաղաքում, որը կընդգրկի ամենագլխավոր փողոցներն ու շինությունները, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ մայրաքաղաքին:Այցելություն Պատմության թանգարան: Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Այցելություններից հետո, ունենք ողջույնի ընթրիք, որի ժամանակ կհնչեն հայկական երգ ու պար: 

       

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էրեբունի թանգարան - Շենգավիթի հնավայր

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:649 հնագիտական իրերով ստեղծված մշտական ցուցադրությունը այցելուին ներկայացնում է Ուրարտուի պատմության, զարգացած տնտեսության, ճարտարապետության ու կերպարվեստի, ոռոգման և ամրաշինական  համակարգերի,  շինարարական տեխնիկայի, որմնանկարչության, խեցեգործության և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ:  Այցելուն այստեղ կարող է տեսնել Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը` ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող արձանագիր քարը.   (վերծանությունը` ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի): Այցելությունից հետո կուղևորվենք Շենգավիթի հնավայր: Պեղումների արդյունքում բացվել են  առանց որոշակի հատակագծի՝ կացարաններ ու տնտեսական կառույցներ` խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով: Շենգավիթի բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագծով կլոր և քառանկյուն կացարաններում:  Կլոր կացարանների պատերը ունեցել են քարե հիմքի վրա հում աղյուսե շարվածք: Բնակարանի կենտրոնում եղել է կավե կլոր շարժական օջախ՝ երեքնուկաձև խոռոչներով, որոնց մակերեսը զարդարված էր բարձրադիր նախշերով: Կացարանի կենտրոնում գտնվել է քարե սյան խարիսխը, որի վրա հենվել է ձողերից ու եղեգից պատրաստված տանիքը: 

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Տաճարի այցելությունից հետո միասին կճաշենք գյուցիներից մեկի տանը: Այնուհետև կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ, հիմնական՝ Կաթողիկե եկեղեցուց զատ, համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին : Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։Ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:  Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Էջմիածին - Մեծամորի հնավայր - Երևան

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Էջմիածնի Մայր Տաճար: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել՝ Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։ Այցելությունից հետո կուղևորվենք դեպի Մեծամորի հնավայր: Մ.թ.ա V հազարամյակի քաղաք-ամրոց, հնավայր, որի տարածքում պեղվել են նաև պղնձաձուլական և բրոնզաձուլական հնագույն համալիրներ, սրբատեղի, ենթադրաբար աստղադիտարան, դամբարաններ և այլն։ Երևան վերադարձի ճանապարհին կայցելենք  Զվարթնոցի Տաճարը:

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Դվին - Նորավանք - Արենի 1 քարանձավ - Երևան

      Այսօր կուղևորվենք դեպի Վայոց Ձորի մարզ: Նախ կայցելենք Դվինի հնավայր: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր: Այցելությունից հետո կուղևորվենք դեպի Նորավանք: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։ Այսօրվա վերջին այցելությունը կլինի Արենի 1 քարանձավը: Այս քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են աշխարհի ամենահին կաշվե կոշիկը և գինեգործական համալիրը: Վերադարձ Երևան: 

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սևան - Ծովինար(Օձաբերդ) - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ ամենամեծ քաղցրահամ լիճը Հայաստանում և Եվրասիայում: Կայցելենք թերակղզու վրա գտնվող Սևանավանքը, ինչից հետո կուղևորվենք դեպի Ծովինար գյուղում գտնվող Օձաբերդ: Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին:Արձանագրությունները վկայում են, որ Սարդուրիի որդի Ռուսան նվաճել է այստեղ արդեն գոյություն ունեցող մի ամրոց, որը պատկանելիս է եղել այդտեղի ցեղին։ Ուստի, Ուրարտուի թագավորը, գրավելով այնտեղ գոյություն ունեցող ամրոցը, նորից նույն տեղում կառուցել կամ վերակառուցել է հինը և անվանել Թեյշեբաինի ամրոց։ Վերադարձ Երևան:

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Գիշերակաց 3* հյուրանոցում
      • Տրանսպորտ
      • Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն
      • Նախաճաշ
      • Մուտքավճարներ
      • Կոնյակի համտեսում
      • 0,5 լ ջուր յուր. օրական

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխում Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքներ
      • Սնունդ
      • Ապահովագրություն

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Նշված գները տրված են 1 անձի հաշվարկով երկտեղանի սենյակում:
      • Ծրագիրը հնարավոր է փոփոխել ըստ Ձեր ցանկության:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ