wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Ինչպե՞ս պատրաստվել արտասահմանյան ուղևորությանը: 10 օգտակար խորհուրդ

      16.04.23

      Նախատեսում եք մեկնել արտասահմա՞ն: Մեր գործնական խորհուրդները կօգնեն ձեզ նախապատրաստվել ձեր ճանապարհորդությանը և օգտակար կլինեն այլ երկրում գտնվելու ընթացքում:

      Ուղևորությունը դեպի նոր, անծանոթ երկիր միշտ հետաքրքիր և հուզիչ իրադարձություն է: Ինչպե՞ս պատրաստվել ճամփորդությանը, որպեսզի խուսափեք տհաճ անակնկալներից և ձեզ հետ տանեք միայն ջերմ ու դրական հիշողություններ։ Ներկայացնում ենք ձեզ համար օգտակար խորհուրդների մեր տասնյակը, որոնք կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում:

      արտասահմանյան ուղևորությանը

      արտասահմանյան ուղևորությանը

      1. Իմացեք ամեն ինչ երկիր մուտք գործելու կանոնների մասին

      Սահմանին կամ օդանավակայանում տհաճ անակնկալներից խուսափելու համար արժե նախապես ծանոթանալ վիզային ռեժիմի բոլոր նրբություններին և մանրուքներին։ Երբեմն տուրիստական ​​գործակալությունը տրամադրում է վիզայի աջակցություն: Կարծում ենք, որ այս հարցում անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը։

      Իմացեք ամեն ինչ երկիր մուտք գործելու կանոնների մասին

      Իմացեք ամեն ինչ երկիր մուտք գործելու կանոնների մասին

      2. Ստացեք առողջության ապահովագրություն

      Որոշ երկրներ մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր է։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, այս քայլն ավելորդ չի լինի. հաճախ օտարերկրյա քաղաքացիների համար բժշկական օգնությունը էժան չէ, սակայն բժշկի դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես չեք սպասում։

      Ստացեք առողջության ապահովագրություն

      Ստացեք առողջության ապահովագրություն

      3. Նախապես ամրագրեք ձեր կացարանը

      Չարժի լուծել այս հարցը «հենց տեղում», քանի որ, ամենայն հավանականությամբ, ցանկանում եք հանգստանալ ճանապարհորդությունից կամ թռիչքից հետո: Նախապես ամրագրեք հյուրանոց կամ բնակարան, քանզի այսօր կան բազմաթիվ օնլայն ծառայություններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բոլոր պայմաններին և դիտել այն սենյակի լուսանկարը, որտեղ մնալու եք։

       Նախապես ամրագրեք ձեր կացարանը

      Նախապես ամրագրեք ձեր կացարանը

      4. Մտածեք, թե ինչ անել ճանապարհին

      Խորհուրդը հատկապես արդի է երեխաների հետ ճամփորդության մեկնող ընտանիքներին։ Հիշեք, որ դուք միշտ չէ, որ կարող եք օգտվել համացանցից, հատկապես երբ խոսքը վերաբերում է օդային ճանապարհորդություններին: Արժե նախապես ձեր սարքերում ներբեռնել ձեզ համար մի քանի ֆիլմ, ինչպես նաև խաղեր և մուլտֆիլմեր երեխաների համար: Ապահովեք ականջակալներ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, որպեսզի չանհանգստացնեք ճանապարհորդներին կամ այլ ուղևորներին:

       Մտածեք, թե ինչ անել ճանապարհին

      Մտածեք, թե ինչ անել ճանապարհին

      5. Վերցրեք ձեզ հետ դեղատուփ

      Էկզոտիկ սնունդը և տաք կլիման երբեմն կարող են առիթ հանդիսանալ առողջության փոքրիկ տհաճությունների: Արժե ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարկ եղած դեպքում օգնեք ինքներդ ձեզ և ձեր մտերիմներին։ Արևապաշտպան քսուքները և վիրակապի փաթեթը նույնպես անհրաժեշտ են, հատկապես եթե ձեզ սպասվում են երկար զբոսանքներ:

       

      Վերցրեք ձեզ հետ դեղատուփ

      Վերցրեք ձեզ հետ դեղատուփ

      6.Ապահովեք մշտական ​​հաղորդակցությունը

      Անհնար է կանխատեսել, թե երբ կառաջանա անհապաղ հեռախոսազանգ կատարելու անհրաժեշտություն։ Այդ իսկ պատճառով պետք է նախապես ապահովել ռոումինգ ծառայության միացումը, իսկ ժամանելուն պես, հնարավորության դեպքում, օգտվել տեղական օպերատորի ծառայություններից, որոնք կարող են շատ ավելի էժան լինել: Մի՛ մոռացեք լիցքավորիչների մասին, որոնք միշտ պետք է պահել ձեռքի տակ։

      Ապահովեք մշտական ​​հաղորդակցությունը

      Ապահովեք մշտական ​​հաղորդակցությունը

      7. Ծանոթացեք տեղի սովորույթներին

      Մեզ համար պարզ ու սովորական որոշ բաներ կարող են լրիվ անընդունելի լինել մեկ այլ երկրում։ Հագնվելու ձևը, հասարակական վայրում պահվածքը և նույնիսկ ծանոթ ինչ-որ ժեստ կարող են նույնիսկ վիրավորական թվալ տեղացիներին։ Ուստի արժե նախօրոք իմանալ այս բոլոր նրբությունների մասին։

      Ծանոթացեք տեղի սովորույթներին

      Ծանոթացեք տեղի սովորույթներին

      8. Լեզուն իմանալը երբեք չի խանգարում

      Խոսքը, իհարկե, լեզվի խորացված դասընթացների մասին չէ։ Բայց մի քանի անհրաժեշտ ամենօրյա արտահայտություններ սովորելը ամենևին էլ ավելորդ չի լինի։ Համաձայնեք, որ ձեզ չի խանգարի մի քանի պարզ բառերի թարգմանության իմացությունը, ինչպիսիք են՝ <<աջ>>, <<ձախ>>, <<ուղիղ>> և այլն:

      Լեզուն իմանալը երբեք չի խանգարում

      Լեզուն իմանալը երբեք չի խանգարում

      9. Նախապես պլանավորեք երթուղին

      Նոր երկիրը նոր տպավորությունների ծով է։ Որտեղի՞ց սկսել: Ի՞նչ տեսնել առաջինը: Կախված ճամփորդության տեւողությունից՝ կարող եք նախապես կազմել հետաքրքիր և տեսարժան վայրերի ցանկը, որոնք կցանկանայիք այցելել։ Դուք կարող եք նաև օգնություն խնդրել տուրիստական ​​գործակալությունից, քանի որ այս կերպ շատ ավելի հեշտ և արագ կլինի երթուղի կազմելը:

      Նախապես պլանավորեք երթուղին

      Նախապես պլանավորեք երթուղին

      10. Ուղևորվեք ճանապարհորդության թեթև ճամպրուկով

      Իհարկե, կան շատ անհրաժեշտ իրեր, որոնք անպայման պետք է դնել ճամպրուկի մեջ։ Այնուամենայնիվ, մի՛ ծանրաբեռնեք ձեզ չափազանց շատ հագուստով, վերցրեք ձեզ հետ անհրաժեշտ նվազագույնը և նախապատվությունը տվեք այն իրերին, որոնցում ձեզ հարմարավետ կզգաք։

      Հուսով ենք, որ մեր խորհուրդները օգտակար կլինեն ձեզ և կօգնեն ձեզ լիարժեք վայելել ձեր արտասահմանյան ճանապարհորդությունը: Հաճելի ուղեւորություն!

      Ուղևորվեք ճանապարհորդության թեթև ճամպրուկով

      Ուղևորվեք ճանապարհորդության թեթև ճամպրուկով

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024