Այսօր եվրոպական երկրները զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից են։ Հոդվածը կպատմի Եվրոպայի այս տարվա ամենաշատ այցելվող երկրների մասին։
Ճամփորդությունն արդեն դարձել է ժամանակակից կյանքի անբաժանելի մասը։ Նոր երկրներ այցելելը, այնտեղ տեսարժան վայրերին, մշակույթին և առանձնահատկություններին ծանոթանալը կարող է ցանկացած զբոսաշրջիկի անմոռանալի զգացումներ պարգևել: Համաշխարհային զբոսաշրջության ամենահայտնի վայրերից են եվրոպական երկրները, որոնցից յուրաքանչյուրն յուրովի գրավիչ և հետաքրքիր է։ Ծանոթանանք ընթացիկ տարվա 8 ամենահայտնի և այցելած եվրոպական երկրներին։
Ֆրանսիա
Ֆրանսիան համարվում է աշխարհի ամենաշատ այցելվող եվրոպական երկիրը։ Դժվար կլինի գտնել մի մարդու, ով կյանքում գոնե մեկ անգամ չերազեր լինել աշխարհի ռոմանտիկ մայրաքաղաք Փարիզում և սեփական աչքերով տեսնել հայտնի Էյֆելյան աշտարակը։ Ֆրանսիայի մյուս հայտնի զբոսաշրջային քաղաքներն են Մարսելը, Ստրասբուրգը, Բորդոն, Նիցան, Լիոնը և այլն։
Իսպանիա
2022 թվականի երկրորդ ամենահայտնի վայրը Իսպանիան է։ Ցլամարտի և կրքոտ ֆլամենկոյի ծննդավայրը գրավում է ճանապարհորդներին իր գեղեցիկ բնությամբ, հիասքանչ ավազոտ լողափերով, ինչպես նաև բազմաթիվ օրիգինալ յուրահատուկ փառատոններով և աշխույժ գիշերային կյանքով: Իսպանաիայի ամենաշատ այցելվող քաղաքներն են Մադրիդը և Բարսելոնան։
Իտալիա
Իտալիան հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետական հուշարձաններով, որոնցից մի քանիսը պատկանում են Հին Հռոմի լեգենդար դարաշրջանին: Այստեղ դուք կարող եք վայելել լիարժեք առողջարանային հանգիստ՝ ժամանակ անցկացնելով Միջերկրական ծովի ափի ոսկե լողափերում: Եվ իհարկե, չմոռանաք ծանոթանալ աշխարհում հայտնի համեղ իտալական խոհանոցին:
Մոնտենեգրո
Այսօր Չեռնոգորիան ակտիվորեն զարգանում է որպես զբոսաշրջային վայր։ Ճանապարհորդներին այստեղ սպասվում է բնության զարմանահրաշ գեղեցկություններ` ցնցող և անհավատալի լանդշաֆտներ` արևադարձային բույսերով և անթերի մաքուր լողափերով: Չնայած երկրի համեստ չափերին, այստեղ դուք կարող եք գտնել բավականին մեծ թվով տեսարժան վայրեր և հետաքրքիր վայրեր: Տեղական յուրահատուկ դելիկատեսները ևս կգրավեն ձեր ուշադրությունը:
Հունաստան
Հունաստանը իրավամբ կարելի է անվանել արևմտյան քաղաքակրթության իրական բնօրրան։ Իհարկե, երկրի գլխավոր հարստությունը նրա պատմական հուշարձաններն են։ Շատ զբոսաշրջիկները գալիս են այստեղ հատուկ տեսնելու Դելֆիի ավերակները, Ակրոպոլիսը, Եփեսոսի տաճարը: Այստեղ գրեթե յուրաքանչյուր քաղաքում և կղզում կարելի է գտնել հնագույն շինությունների եզակի ավերակներ, որոնք հիշեցնում են հելլենիստական դարաշրջանի ծաղկումը։ Այցելուներին գրավում է նաև տեղական միջերկրածովյան խոհանոցը: Հունաստանում անպայման պետք է փորձել ձուկ, ծովամթերք, ինչպես նաև տեղական պանիր և գինի։
Ավստրիա
Մեծն Մոցարտի ծննդավայրը տարեկան ընդունում է մոտ 30 միլիոն զբոսաշրջիկ։ Հետաքրքիր և յուրովի «էլեգանտ» երկիրը զարմացնում է գեղեցիկ քաղաքներով, վսեմ ամրոցներով, հուշարձաններով և հնագույն շենքերի ավերակներով: Ավստրիայի ամենաշատ այցելվող քաղաքներն են Վիեննան, Զալցբուրգը, Ինսբրուկը և այլն։
Չեխիա
Չեխիան պատմական և բնական տեսարժան վայրերով հարուստ երկիր է: Ամբողջ աշխարհում հայտնի են Պրահայի ամրոցը, Չարլզի կամուրջը, Վացլասի հրապարակը։ Տպավորիչ են չեխական ամրոցների և տաճարների ճարտարապետությունը: Զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը Չեխիայի մայրաքաղաք Պրահան է։
Կիպրոս
Կիպրոսը պահանջված զբոսաշրջային վայր է և հիանալի երկիր առողջարանային, ծովափնյա հանգստի համար: Այստեղ կա ամեն ինչ կատարյալ հանգստի, ինչպես նաև ընտանեկան հանգստի համար; հիասքանչ մեղմ կլիմա, մաքուր լողափեր՝ թավշյա ավազով, տաք ծով և շատ տարբեր էքսկուրսիոն ծրագրեր: Պատմական վայրերի սիրահարները Կիպրոսում նույնպես շատ հետաքրքրություններ կգտնեն, քանի որ այստեղ պահպանվել են հին հունական շրջանի և պատմական ավելի ուշ դարաշրջանի հսկայական հուշարձաններ։
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: