Սկիզբ | : | 28.07.24 08:00 |
Ավարտ | : | 28.07.24 20:30 |
Գինը՝ | 9.500AMD |
13.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Միացի՜ր և մեզ հետ միասին շրջի՜ր տավուշյան զով անտառներով:
Երթուղու շրջանակներում հնարավորություն կունենանք տեսնելու անտառածածկ սարահարթում տեղակայված Մաթոսավանքը, որը կառուցվել է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Մաթոսավանքի վեհաշուք գեղեցկությամբ: Մեր հաջորդ նպատակակետը կլինի Աղավնավան գյուղում գտնվող 11-12-րդ դարերի կիսավեր հայկական վանական համալիրը` Աղավնավանքը։
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Գոշավանք: Գոշավանքի մասին պատմական տեղեկություններ ստանալուց և Գոշի գերեզմանին այցելելուց հետո ամենագնացով կհասնենք դեպի Գոշի լիճ: Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից: Այն տեղակայված է Դիլիջանի արգելոցի հենց սրտում:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. ամենագնացների վարձակալության վճար
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ