Սկիզբ | : | 05.08.23 07:30 |
Ավարտ | : | 05.08.23 19:30 |
Գինը՝ | 8.500AMD |
11.500AMD |
Ժամանակն է խենթությունների։ Շտապի՛ր միանալ բեռնատարային այս բացառիկ արշավին։
Այս անգամ Երևանից կմեկնարկենք Հայաստանում առաջին և միակ ամենագնաց տուրիստական
ավտոբուսով՝ Հովազավրով, ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան:
Կուղևորվենք տեսնելու Արագածի բարձրալեռնային լճերից մեկը՝ Ռապի լիճը։ Ռապի լիճ
տանող ճանապարհն անցնում է Արագածի ալպիական գոտով։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը
դեպի չքնաղ Աստղկան լիճ, որտեղ կվայելենք զով եղանակն ու բնության հրաշալի տեսարանները:
Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 3 կմ երկարությամբ քայլարշավ:
Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով,
կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ),
տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ