Փնտրում եք հարմարավետ հյուրանոց` լողավազանով, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնու՞մ: Սույն նյութը կներկայացնի Ձեզ ամենահայտնի և պահանջված տարբերակները, որոնցից կարող եք ընտրել:
Թոփ 5 լավագույն հյուրանոցները՝ լողավազանով, Երևանի կենտրոնում
Ճամփորդության ընթացքում տեղավորման և կացության վայրը պլանավորելիս մենք, իհարկե, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում լավ դիրքին, հարմարավետությանը և տարբեր ծառայությունների ցանկին, որոնք կարող են տրամադրել հյուրանոցները։ Եթե ձեր առաջնահերթություններն են հյուրանոցի՝ Երևանի սրտում լինելը և լողավազանի առկայությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, առաջարկում ենք դիտարկել հետևյալ տարբերակներից որևէ մեկը, որոնք արդեն արժանացել են զբոսաշրջիկների վստահությանը և հավանությանը։
Անի Գրանդ հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Երևանի հենց կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։ Հյուրերը տեղավորվում են հարմարավետ սենյակներում՝ ժամանակակից հեռուստացույցով, գրասեղանով, սանհանգույցով և թանկարժեք իրերի համար նախատեսված չհրկիզվող պահարանով: Անկողնային սպիտակեղենն ու սրբիչները տրամադրվում են, գործում է շուրջօրյա ընդունարան: Հնարավորություն կա այցելելու փակ լողավազան և սաունա։
Best Western Plus Congress Hotel
Հյուրանոցը գտնվում է այգու տարածքում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Այն առաջարկում է ժամանակակից սենյակներ՝ նրբագեղ ինտերիերով, հեռուստացույցով, օդորակիչով, մինի բարով և մասնավոր լոգարանով: Հյուրանոցն ունի միջազգային խոհանոցին պատկանող ռեստորան և անվճար կայանատեղի: Հյուրերը կարող են հանգստանալ գեղատեսիլ այգում՝ բացօթյա լողավազանով և արևային աթոռներով, հանգստանալ սպա տարածքում՝ ֆիննական սաունայով, կամ պատվիրել մասնավոր մերսում:
Radisson Blu Hotel Yerevan
5 աստղանի <<Radisson BLU>> հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա։ Հյուրերը տեղավորվում են ժամանակակից սենյակներում՝ վառ և օրիգինալ ինտերիերով, որակյալ կահույքով և գորգով։ Սենյակներն ունեն արբանյակային հեռուստատեսություն և անհատական լոգարան։ Հյուրանոցի ռեստորանը այցելուներին առաջարկում է հայկական և միջազգային խոհանոցի ուտեստների լայն տեսականի, կա նաև լայն ընտրանի ճապոնական խոհանոցի, սուշիի և ռուլետների սիրահարների համար: Հյուրանոցի տարածքում գործում է փակ լողավազան։
Opera Suite Hotel
Հյուրանոցը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Երևանի օպերային թատրոնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած են հյուրասենյակով, արբանյակային հեռուստացույցով, նոութբուքի չհրկիզվող պահարանով և անձնական բաղնիքով՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցն ունի միջազգային խոհանոցին պատկանող ռեստորան, սենյակում հնարավոր է պատվիրել նախաճաշ, սնունդ կամ խմիչք։ Հյուրանոցն ունի թաիլանդական սպա կենտրոն, արտաքին և ներքին համակարգով լողավազան, տարածք արևայրուքի համար։
Holiday Inn Yerevan — Հանրապետության հրապարակ, IHG հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից ընդամենը 200 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած են օդորակիչով, ժամանակակից հեռուստացույցով, սեփական սանհանգույցով՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով: Յուրաքանչյուր սենյակ ունի նաև գրասեղան, զգեստապահարան, էլեկտրական թեյնիկ։ Հյուրանոցն ունի ռեստորան, սենյակում հնարավոր է ուտելիք և խմիչք պատվիրել, հյուրանոցն ունի ֆիթնես կենտրոն, հյուրերը կարող են այցելել փակ լողավազան և համամ, օգտվել առողջության ծառայություններից, ինչպիսիք են տաք լոգարանը կամ սաունան:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: