Մեղրամիսը նորաստեղծ զույգի կյանքում ամենաերջանիկ ժամանակն է, որի ընթացքում ձեռք բերված հիշողությունները հավերժ կմնան Ձեզ հետ: Իսկ որտե՞ղ գնալ մեղրամիսի՝ առավել դրական տպավորություններ ստանալու համար:
2022 թվականի թոփ 10 ամուսնական ուղղությունները
Մեղրամիս պլանավորելիս յուրաքանչյուր երիտասարդ զույգ առաջին հերթին առաջնորդվում է սեփական հետաքրքրություններով և նախասիրություններով: Ինչ-որ մեկին գրավում է արևադարձային հանգիստն օվկիանոսում, իսկ ինչ-որ մեկին դուր է գալիս բնության մեջ ակտիվ հանգիստը։ Ոմանք սիրում են ակումբների վառ լույսերը և աղմկոտ խնջույքները, իսկ ոմանց դուր են գալիս ռոմանտիկ զբոսանքները հին քաղաքների հանգիստ փողոցներով և հարմարավետ սրճարաններում՝ սուրճի սեղանի շուրջ երեկոյան հավաքույթները: Եվ այնուամենայնիվ, կան ուղղություններ, որոնք ամենատարբեր զույգերն առավել հաճախ ընտրում են իրենց մեղրամսի համար: Եկեք պարզենք այդ ուղղությունների լավագույն տասնյակը:

Ֆրանսիա
Զարմանալի չէ, որ մեր հեղինակությամբ առաջատարն է աշխարհի ամենառոմանտիկ երկիրը՝ Ֆրանսիան և «սիրո մայրաքաղաք»՝ Փարիզը։ Թվում է, թե այստեղ շուրջբոլորը պատված է ռոմանտիկ մթնոլորտով։ Ֆրանսիայում մեղրամիսը կդառնա Ձեր ապագա ընտանեկան կյանքի գրքի առաջին պայծառ էջը: Ի՞նչը կարող է լինել ավելի հիասքանչ, քան գիշերային Փարիզի տեսարանը, որը կարող եք վայելել լեգենդար Էյֆելյան աշտարակից, կամ լուսաբացը, որը դուք կդիմավորեք Ձեր կեսի հետ:

Իտալիա
Մեկ այլ համաշխարհային «ռոմանտիկայի մայրաքաղաք» է համարվում Վենետիկը։ Այս քաղաքը գրավում է սիրահարներին իր աննկարագրելի մթնոլորտով, հնագույն պալատների, եկեղեցիների, տաճարների զարմանալի գեղեցկությամբ և ջրանցքների խորհրդավոր և հայելային մակերեսով: Երեկոյան հանգիստ զբոսանքը գոնդոլայով կլինի ամենագունեղ հիշողություններից մեկը, որը դեռ երկար տարիներ կմնա ձեզ հետ:

Մալդիվներ
Եթե կատարյալ մեղրամիսը կապում եք թավշյա և ոսկե ավազով լողափերի և օվկիանոսի բյուրեղյա մաքուր ալիքների հետ, ապա Մալդիվները լավագույն ընտրությունն է: Այստեղ Դուք կարող եք ժամանակ անցկացնել ձեր սիրելիի հետ ինչպես ժամանակակից և հարմարավետ հյուրանոցում, այնպես էլ հարմարավետ բունգալոյում, որը տեղակայված է անմիջապես ջրի վրա: Իսկ տեղական արևադարձային գեղեցկությունը և ստորջրյա զարմանալի աշխարհը միանշանակ արժեն բոլոր ճանապարհորդական ծախսերը:

Շրի-Լանկա
Ձեզ գրավո՞ւմ են էկզոտիկ արևադարձային գոտիները: Շրի Լանկան հենց այն վայրն է, որտեղ Դուք կարող եք լիովին վայելել միասնությունը կատարյալ բնության հետ՝ հեռու ժամանակակից մեգապոլիսների եռուզեռից: Ձեզ սպասվում է լավ հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին, բյուրեղյա մաքուր օդ ու լեռների զովություն, տեղական ջրվեժների անհավանական գեղեցկություն, ինչպես նաև ծանոթություն զարմանալի բուսական և կենդանական աշխարհի հետ: Կարող եք նաև այցելել այն ջերմոցները, որտեղ աճեցնում են աշխարհահռչակ թեյը և մասնակցել թեյի իսկական արարողությանը։

Թաիլանդ
Մեկ այլ հայտնի վայր՝ արևադարձային էկզոտիկայի և ծովափնյա հանգստի սիրահարների համար: Դուք կկարողանաք տեսնել կորալային խութերի ստորջրյա աշխարհի վառ գույները, այցելել կոկորդիլոսների ֆերմաներ, հիանալ բուդդայական տաճարների վեհությամբ և գնահատել տեղական մերսման բուժումը: Իսկ նրանք, ովքեր սիրում են զվարճանալ աղմկոտ շրջապատում, ուրախ կլինեն բացահայտել «ակումբային մայրաքաղաք» Պատտայայի գիշերային կյանքը։
Հունաստան
Հունաստանը իսկական «փոքր դրախտ» է նորաստեղծ զույգի համար։ Այստեղ Դուք կարող եք մաղրամսի համար ընտրել մի շարք տարբերակներ սկսած Սանտորինիի հանրաճանաչ հանգստավայրում լողափային արձակուրդից մինչև հրաշալի էքսկուրսիա Հին Հելլադայի աշխարհահռչակ տեսարժան վայրերով:

Չեխիա
Եթե Ձեզ դուր է գալիս հնագույն ամրոցների գեղեցկությունը, նրանց զարմանահրաշ վեհությունը և աննկարագրելի գոթական մթնոլորտը, ապա հանգիստ կարող եք ընտրել հարսանեկան շրջագայություն դեպի Չեխիա: Դուք կծանոթանաք միջնադարյան ճարտարապետության ամենագեղեցիկ գլուխգործոցներին, կզբոսնեք աշխարհահռչակ Չարլզի կամրջով, ինչպես նաև կփորձեք համեղ գարեջուր և տեղական խոհանոցի հաճույքները, որոնք հիանալի համադրություն են:

Բուլղարիա
Եթե ցանկանում եք ձեր մեղրամիսն անցկացնել ծովափին, սակայն ցանկալի է գտնել ամենաբյուջետային տարբերակը, ապա կարող եք նախապատվությունը տալ դեպի Բուլղարիա տուրերին։ Կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնցից Դուք, անշուշտ, կկարողանաք գտնել տարբերակ ինչպես հարմարավետության, այնպես էլ մատչելիության տեսանկյունից: Դուք կարող եք զանազանել ձեր հանգիստը՝ այցելելով տեսարժան վայրեր։

Բրազիլիա
Ինչո՞ւ չավելացնեք մեղրամսի սիրավեպին որոշ արկածներ՝ մեկնելով աշխարհի «կառնավալային մայրաքաղաք» Ռիո դե Ժանեյրո: Արևոտ Բրազիլիան կհիշվի Ձեր կողմից որպես իսկական արևադարձային դրախտ, որտեղ Դուք կկորցնեք օրերի հաշվարկը, որոնք սահուն կերպով կվերածվեն երաժշտությամբ, պարերով և զվարճանքներով ուղորդվող ծովափնյա արձակուրդների։

Իսրայել
Թերևս ամենահայտնին չէ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր ուղղություն է: Ինչո՞ւ չսկսել ընտանեկան կյանքը Երուսաղեմ մեկնելով, որը երեք համաշխարհային կրոնների հոգևոր մայրաքաղաքն է։ Այստեղ յուրաքանչյուր քար բառացիորեն «լի է» պատմությամբ։ Այցելեք հնագույն քաղաքի գլխավոր սրբավայրերը, վստահեք Ձեր ամենանվիրական ցանկությունները հայտնի <<Լացի պատ>>-ին և վստահ եղեք, որ ձեր ապագա ընտանեկան կյանքը, անշուշտ, կզարգանա ամենաերջանիկ կերպով։

Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: