Տարվա ցանկացած եղանակ Հայաստանում գեղեցիկ է յուրովի. լինի դա գարնանային այգիների ծաղկման շքեղ ժամանակը, արևոտ և տաք ամառային արձակուրդի շրջանը, թե «ոսկե աշունը» իր անուշաբույր մրգերի առատությամբ: Եթե Ձեր այցը Հայաստան նախատեսվում է 2023-2024 թթ. ձմռանը, ապա Ձեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր արկածներ: Եկեք տեսնենք 10 ամենակարևոր պատճառ ձմռանը Հայաստան այցելելու համար: Դե՛, գնացինք:
Պատճառ 1-ին` Տեսարժան վայրեր
Ձմռանը փոքր-ինչ դժվար է այցելել Հայաստանի «բաց երկնքի տակ» բոլոր տեսարժան վայրերը, այնուամենայնիվ Դուք կարող եք նույնիսկ մայրաքաղաքի մոտակայքում գտնել բազմաթիվ հետաքրքիր ճարտարապետական և պատմական հուշարձաններ, որոնք ներառված են տարվա ցանկացած եղանակին հասանելի տուր ծրագրերում: Այսպիսով, օրինակ, կարող եք այցելել Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի վանական համալիրը կամ Հայաստանի գլխավոր քրիստոնեական հուշարձանը` Էջմիածնի Մայր տաճարը:
Պատճառ 2-րդ՝ Սևանա լիճ
Թեժ ամռանը Սևանը հայերի և զբոսաշրջիկների համար ամենասիրված վայրերից է: Սակայն ձմեռային Սևանա լիճը անհամեմատելի է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ցուրտ եղանակին լիճը ձեռք է բերում յուրահատուկ կապույտ գույն, որը հատկապես առանձնահատուկ է դառնում շրջակա ձյունածածկ լեռների շնորհիվ:
Պատճառ 3-րդ՝ հրաշալի բնության տեսարաններ
2024 թվականի ձմեռը հիանալի ժամանակ է Հայատանում լուսանկարչական տուր անցկացնելու համար: Ձմեռային բնապատկերները, ձյան սպիտակ «գլխարկները» հագած բլուրներն ու լեռնագագաթները, ձմեռային Սևանն ու Ամանորյա շքեղ Երևանը Ձեզ շատ լուսավոր և գունագեղ լուսանկարներ կպարգևեն, որոնք երկար տարիներ շարունակ հիշեցնելու են Ձեզ Հայաստան այցելության մասին:
Պատճառ 4-րդ` Ծաղկաձոր
Դուք զբաղվո՞ւմ եք ձմեռային սպորտով պրոֆեսիոնալ մակարդակի վրա, թե՞ երբեք չեք էլ փորձել: Հոգ չէ, երկու դեպքում էլ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրը առաջարկում է Ձեզ ամենալավ պայմանները ակտիվ արձակուրդը վայելու համար: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք զբաղվել դահուկային սպորտով, սնոուբորդինգով կամ սահնակով սահել. Դուք, միանշանակ, կվերադառնաք Ձեր հանգստից լիցքավորված դրական էներգիայով: Ձեր տրամադրության տակ են բարդության տարբեր մակարդակների միջազգային դասի դահուկային ուղիներ: Սկսնակները կարող են օգտվել մարզչի ծառայությունները:
Պատճառ 5-րդ՝ Թռիչք Zipline-ով
Ի դեպ, ակտիվ հանգստի մասին ներկայացնելիս անհնար է չառանձնացնել Ենոքավան գյուղի մոտ գտնվող «Յելլ Էքսթրիմ Պարկը»: Այստեղ Դուք կարող եք թռչել zipline-ով, ընտրելով մեկ կամ մի քանի տարբեր ճոպանագծեր, և բարձրությունից հիանալ բնության զարմանահրաշ տեսարաններով:
Պատճառ 6-րդ՝ Երևանի թանգարանները
Հայաստանի մայրաքաղաք այցելելով՝ անպայման Ձեր ուշադրությունը սևեռեք տեղական թանգարանների վրա: Ձմռանը, բարեբախտաբար, Երևանի թանգարանները աշխատում են և շատերում, ցանկության դեպքում, կարող եք օգտվել էքսկուրսավարի ծառայությունից: Դուք կարող եք այցելել հնագույն ձեռագրերի պահոցը՝ Մատենադարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը կամ Սերգեյ Փարաջանովի թանգարանը:
Պատճառ 7-րդ՝ ձմեռային խոհանոց
Ձմեռը լավագույն ժամանակն է հայկական հարուստ խոհանոցին ծանոթանալու համար: Ինչո՞ւ, քանի որ այս ժամանակահատվածում բացի ճանաչված ուտեստներից, ինչպիսին տոլման է, խորովածը կամ սպասը, կարող եք նաև փորձել սեզոնային ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են հիմնականում ձմռանը. օրինակ` խաշը կամ ավելուկով ապուրը: Մի՛ մոռացեք տեղական քաղցրավենիքի, կոնֆետների ու ավանդական չրերի հսկայական տեսականու մասին:
Պատճառ 8-րդ՝ Հայկական Գինի
Եվ, իհարկե, անհնար է պատկերացնել տեղական սեղանը առանց «արևի» համ և հասած խաղողի նուրբ բույր ունեցող գինու: Կարմիր, վարդագույն ու սպիտակ, չոր, կիսա-քաղցր և քաղցր. այստեղ Դուք կգտնեք ցանկացած ճաշակի կատարյալ գինի և փորձելուց հետո, միանշանակ, Ձեզ մոտ ցանկություն կարթնանա տանելու մի քանի շիշ «արևային» ըմպելիք:
Պատճառ 9-րդ՝ Ամանորյա գնումներ
Երևանում Ամանորը տարածված զեղչերի ժամանակն է՝ հիանալի հնարավորություն խանութներ, առևտրի կենտրոններ և սեզոնային տոնավաճառներ այցելելու համար: Դուք կարող եք ձեռք բերել զվարճալի և գրավիչ հուշանվերներ, ընտրել նվերներ ընկերների և ընտանիքի անդամների համար, իսկ ամենակարևորը բոլոր գնումները կատարել ամենամատչելի գներով:
Պատճառ 10-րդ՝ Ամանորյա Երևանը
Դուք, անշուշտ, երկար ժամանակ հիշելու եք 2024 թվականի Ամանորը, եթե դիմավորեք այն Հայաստանի մայրաքաղաքում: Երևանում Ամանորյա կախարդական մթնոլորտ է տիրում. ամենուրեք կարող եք տեսնել փայլուն տոնածառեր ու զարդարված խանութների պատուհաններ: Մթնելուն պես քաղաքը լուսավորվում է հազարավոր գույնզգույն լույսերով, և ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ասես թե հայտվնել ես Ամանորյա հեքիաթում:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: