Սևանա լիճը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Իզուր չէ, որ այն հայտնի է որպես Հայաստանի մարգարիտ։ Լճի ջուրը բավականին սառն է, տարվա ամենատաք ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 20-22 °C: Այդ պատճառով լճում լողալ կարելի է ընդամենը մի քանի ամիս։ Այնուամենայնիվ, Սևանը նույնիսկ տարվա ցուրտ եղանակին համարվում է Հայաստանի գլխավոր տուրիստական ուղղություններից մեկը, քանի որ լճի շրջակա տարածքում տեղակայված են բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր։
ՍԵՎԱՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Սևանավանքը վաղ միջնադարյան վանական համալիր է, որը հիմնադրվել է 9-րդ դարում։ Սակայն, համալիրի պատմությունը սկսվում է ավելի վաղ ժամանակներից։ Համարվում է, որ դեռ մ․թ․ա 4-րդ դարում այստեղ տեղակայված է եղել հեթանոսական սրբատեղի, որի տեղում կառուցվել է քրիստոնեական եկեղեցի։ Իսկ այդ եկեղեցին կառուցել է հենց Գրիքոր Լուսավորչի ղեկավարությամբ, իսկ 9-րդ դարում համալիրը ստացել է իր ներկայիս տեսքը։
Վանական համալիրը տեղակայված է եղել Սևանի գեղատեսիլ կղզու վրա, սակայն ջրի մակարդակի իջեցման պատճառով կղզին վերածվել է թեակղզու։ Համալիրը գտնվում է բարձունքի վրա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ և նրա շրջակայքը:
ՀԱՅՐԱՎԱՆՔ
Հայրավանքը կառուցվել է 9-րդ դարում։ Վանքը կառուցված է հայկական ճարտարապետական ոճով։ Այստեղ տիրում է յուրահատուկ միջավայր․ յուրաքանչյուր քար շնչում է հնի ոգով։ Եկեղեցու մոտակայքում գտնվում են բաղմաթիվ խաչքարեր, որոնք պատրաստված են վառ նարնջագույն տուֆից և ունեն յուրահատուկ ասեղնագործ նախշեր։
ՆՈՐԱՏՈՒՍ ԽԱՉՔԱՐԵՐԻ ԱՆՏԱՌ
Խաչքարերը Հայաստանի տարածքում կարելի է հանդիպել ամենուրեք։ Համարվում է, որ յուրաքանչյուր խաչքարի նախշը յուրահատուկ է։ Քարի երանգը, նախշերի համադրությունը, իրականացման տեխնիկան չեն կրկնվում։ Նորատուսում տեղակայված է խաչքարերի ամենամեծ հավաքածուն։ Գյուղը զբաղեցնում է մոտ 7 հեկտար տարածք, իսկ խաչքարերի քանակը հասնում է հազարի։
ՈՐՈՐՆԵՐԻ ԿՂԶԻ
Կղզին տեղակայված է Սևան ազգային պարկի Նորաշենյան արգելոցի տարածքում։
Այստեղ է գտնվում Հայկական որորի- էնդեմիկ կենդանատեսակի ամենամեծ բնակատեղին: Կարմիր որորը գտնվում է Հայկական Կարմիր գրքում։
ԱՐՄԱՂԱՆ ԼԵՌ
Գեղատեսիլ բնական հուշարձան է, որը կգրավի էքստրիմի սիրահարներին։ Իրականացնելով վերելք դեպի Արմաղան լեռ՝ գագաթի վրա կարելի է տեսնել գեղեցիկ լճակ և փոքր մատուռ։ Իսկ գլխավոր մրցանակը հիանալի տեսարանն է, որը բացվում է դեպի Սևանա լիճ։
ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Վանական համալիրը կառուցվել է 7-րդ դարում և բաղկացած է 37 հուշարձաններից։ Համալիրի մասին հիշատակություններ կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական աղբյուրներում։ Վաղ միջնադարում համալիրը եղել է հոգևոր և գիտական կենտրոն, որտեղ կրթվել են բազմաթիվ հոգևորականներ։
«ՎԱԶԳԵՆՅԱՆ» ՃԵՄԱՐԱՆ
Վազգենյան հոգևոր ճեմարանը պատրաստում է ապագա հոգևորականներին: Ճեմարանն այդպես է կոչվում Վազգեն առաջին կաթողիկոսի անունով, իսկ շենքը տեղակայված է Սևանի թերակղզու վրա։ Ճեմարանը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ վերաբացումը տեղի է ունեցել 1990թ-ին։ Ճեմարանը բաղկացած է մի քանի շինություններից և եկեղեցիներից։ Այստեղ անցկացվում են գիտական և հոգևոր սեմինարներ, հանդիպումներ մշակութային գործիչների հետ։
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: