img

Բլոգ

bus
road road

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՈՒ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԹՈՓ 7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Սևանա լիճը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Իզուր չէ, որ այն հայտնի է որպես Հայաստանի մարգարիտ։ Լճի ջուրը բավականին սառն է, տարվա ամենատաք ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 20-22 °C: Այդ պատճառով լճում լողալ կարելի է ընդամենը մի քանի ամիս։ Այնուամենայնիվ, Սևանը նույնիսկ տարվա ցուրտ եղանակին համարվում է Հայաստանի գլխավոր տուրիստական ուղղություններից մեկը, քանի որ լճի շրջակա տարածքում տեղակայված են բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր։

1. ՍԵՎԱՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Սևանավանքը վաղ միջնադարյան վանական համալիր է, որը հիմնադրվել է 9-րդ դարում։ Սակայն, համալիրի պատմությունը սկսվում է ավելի վաղ ժամանակներից։ Համարվում է, որ դեռ մ․թ․ա 4-րդ դարում այստեղ տեղակայված է եղել հեթանոսական սրբատեղի, որի տեղում կառուցվել է քրիստոնեական եկեղեցի։ Իսկ այդ եկեղեցին կառուցել է հենց Գրիքոր Լուսավորչի ղեկավարությամբ, իսկ 9-րդ դարում համալիրը ստացել է իր ներկայիս տեսքը։

Վանական համալիրը տեղակայված է եղել Սևանի գեղատեսիլ կղզու վրա, սակայն ջրի մակարդակի իջեցման պատճառով կղզին վերածվել է թեակղզու։ Համալիրը գտնվում է բարձունքի վրա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ և նրա շրջակայքը:

2. ՀԱՅՐԱՎԱՆՔ

Հայրավանքը կառուցվել է 9-րդ դարում։ Վանքը կառուցված է հայկական ճարտարապետական ոճով։ Այստեղ տիրում է յուրահատուկ միջավայր․ յուրաքանչյուր քար շնչում է հնի ոգով։ Եկեղեցու մոտակայքում գտնվում են բաղմաթիվ խաչքարեր, որոնք պատրաստված են վառ նարնջագույն տուֆից և ունեն յուրահատուկ ասեղնագործ նախշեր։

3. ՆՈՐԱՏՈՒՍ ԽԱՉՔԱՐԵՐԻ ԱՆՏԱՌ

Խաչքարերը Հայաստանի տարածքում կարելի է հանդիպել ամենուրեք։ Համարվում է, որ յուրաքանչյուր խաչքարի նախշը յուրահատուկ է։ Քարի երանգը, նախշերի համադրությունը, իրականացման տեխնիկան չեն կրկնվում։ Նորատուսում տեղակայված է խաչքարերի  ամենամեծ հավաքածուն։ Գյուղը զբաղեցնում է մոտ 7 հեկտար տարածք, իսկ խաչքարերի քանակը հասնում է հազարի։

4. ՈՐՈՐՆԵՐԻ ԿՂԶԻ

Կղզին տեղակայված է Սևան ազգային պարկի Նորաշենյան արգելոցի տարածքում։

Այստեղ է գտնվում Հայկական որորի- էնդեմիկ կենդանատեսակի ամենամեծ բնակատեղին: Կարմիր որորը գտնվում է Հայկական Կարմիր գրքում։

5. ԱՐՄԱՂԱՆ ԼԵՌ

Գեղատեսիլ բնական հուշարձան է, որը կգրավի էքստրիմի սիրահարներին։ Իրականացնելով վերելք դեպի Արմաղան լեռ՝ գագաթի վրա կարելի է տեսնել գեղեցիկ լճակ և փոքր մատուռ։ Իսկ գլխավոր մրցանակը հիանալի տեսարանն է, որը բացվում է դեպի Սևանա լիճ։

6. ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Վանական համալիրը կառուցվել է 7-րդ դարում և բաղկացած է 37 հուշարձաններից։ Համալիրի մասին հիշատակություններ կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական աղբյուրներում։ Վաղ միջնադարում համալիրը եղել է հոգևոր և գիտական կենտրոն, որտեղ կրթվել են բազմաթիվ հոգևորականներ։

7. «ՎԱԶԳԵՆՅԱՆ» ՃԵՄԱՐԱՆ

Վազգենյան հոգևոր ճեմարանը պատրաստում է ապագա հոգևորականներին: Ճեմարանն այդպես է կոչվում Վազգեն առաջին կաթողիկոսի անունով, իսկ շենքը տեղակայված է Սևանի թերակղզու վրա։ Ճեմարանը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ վերաբացումը տեղի է ունեցել 1990թ-ին։ Ճեմարանը բաղկացած է մի քանի շինություններից և եկեղեցիներից։ Այստեղ անցկացվում են գիտական և հոգևոր սեմինարներ, հանդիպումներ մշակութային գործիչների հետ։

one-ik one-ik

Կապ

Կապ