wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

      25.08.19

      Դիլիջանը ամառային հանգստի ամենասիրված վայրերից մեկն է: Այն նաև անվանում են Հայաստանի «մշակութային և մտավոր մայրաքաղաք»: Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհի վրա: Քաղաքը համարվում է կլիմայական և բալնեոլոգիական հանգստյան գոտի: Բոլոր կողմերից քաղաքը շրջապատված է խիտ անտառներով, որոնց շնորհիվ օդն այստեղ բյուրեղյա մաքրություն ունի: Իսկ Դիլիջանի բուժիչ հանքային ջրերը արտահանվում են մի շարք տարբեր երկրներ:

      Դիլիջան

      Դիլիջանի գույներ

      Դիլիջանը բավականին հին քաղաք է: Այստեղ կարելի է տեսնել հին տներ և արհեստագործական խանութներ, որոնք աշխատում են ճիշտ այնպես ինչպես հարյուրավոր տարիներ առաջ՝ պահպանելով հնագույն արվեստների ավանդույթները: Քաղաքը հարուստ է ինչպես բնական, այնպես նաև պատմամշակութային արժեքներով: Եկե՛ք տեսնեք, թե որ վայրերն է հարկավոր այցելել դեպի Դիլիջան Ձեր ճանապարհորդության ընթացքում:

      Դիլիջանի անկրկնելի բնությունը

      Անտառապատ Դիլիջան

       

      Հաղարծին վանական համալիր

      Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում: Հնում այստեղ էր գտնվում Հաղարծին գյուղը, որից այժմ միայն ավերակներ են մնացել: Վանական համալիրն իր անունը ստացել է գյուղից: Հաղարծնի ամենահին կառույցները թվագրվում են 10-րդ դարով: Վանական համալիրը ներառում է 3 եկեղեցիներ՝ Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր ր Սբ. Ստեփանոս: Հաղարծնի տարածքում պահմանվել են հնագույն դամբարանների մնացորդներ: Այստեղ կարելի է տեսնել նաև յուրահատուկ գեղեցկության խաչքարներ:

      Հաղարծնի վանք

      Հաղարծնի վանք

       

      Դիլիջան ազգային պարկ

      Դիլիջան ազգային պարկը հիմնադրվել է 1958 թվականին: Պարկը զբաղեցնում է 28.000 հա տարածք, որը ներառում է նաև Դիլիջան քաղաքը: Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ: Պարկի տարածքում կարելի է տեսնել նաև մի քանի հին վանական համալիրներ և գերեզմաններ, որոնք համարվում են պատմական հուշարձաններ:

      Անտառի արքա, Դիլիջան

      Գոշի լիճ

       

      Պատմական Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց)

      Դիլիջան քաղաքի կենտրոնում Դուք կտեսնեք վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս: Հարմարավետ վերնահարկերը և փայտյա պատշգամբները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ և տեղափոխում են Ձեզ մի քանի դար հետ: Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը, իրական ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Դուք նույնիսկ կարող եք Ձեր ձեռքերով պատրաստել որևէ բան և տանել Ձեզ հետ:

      Պատմական Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց)

      Պատմական Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց)

       

      Գոշավանք վանական համալիր

      Գոշավանք վանական համալիրը կրում է հայ հայտնի գրող և գիտնական Մխիթար Գոշի անունը, ով մեծ ակտիվությամբ մասնակցել է վանական համալիրի կառուցման աշխատանքին՝ 1188 թվականին: Ժամանակին Գոշավանքը Հայաստանի ամենամեծ հոգևոր կենտրոններից մեկն էր:

      Գոշավանք վանական համալիր

      Գոշավանք վանական համալիր

       

      «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան

      Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս հիասքանչ ֆիլմը, անշուշտ, հիշում են այս նախադասությունը. «Մեզ մոտ՝ Դիլիջանում, ծորակից հոսող ջուրը աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում»: Լեգենդար ֆիլմի սիրելի հերոսների հիշատակին քաղաքում կանգնեցվել է հուշարձան:

      «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան

      «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան

       

      Պարզ լիճ

      Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում: Այն գեղեցիկ լեռնային լճակ է՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով: Լճի տարածքում կա հանգստյան գոտի, որտեղ կարելի է նավարկել կամ պարզապես հանգստանալ լճի ափին և հիանալ չքնաղ գեղեցկությամբ:

      Պարզ լիճ

      Պարզ լիճ

       

      Մաթոսավանք վանական համալիր

      Մաթոսավանք վանական համալիրը՝ 13 դարի կառույց է, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու: Վանական համալիրի հին պատերը և տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուռով: Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է. մթնոլորտը ասյտեղ շատ խորհրդավոր է և նույնիսկ մի փոքր սարսափազդու:

      Մաթոսավանք վանական համալիր

      Մաթոսավանք վանական համալիր

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024