Սկիզբ | : | 27.04.24 08:30 |
Ավարտ | : | 27.04.24 21:00 |
Գինը՝ | 8.000AMD |
Միացի՜ր մեր բացառիկ քայլարշավին անկրկնելի Դեբեդի կիրճով, որի ողջ ընթացքում մեզ կուղեկցեն Լոռվա չքնաղ բնության տեսարանները՝ իրենց անդնդախոր կիրճերով և անտառապատ լեռներով: Մեր քայլարշավը կսկսենք Վերին Հոռոմայրից, որը ինչպես և Ներքին Հոռոմայրը, հանդիսանում է Հոռոմայր ամբողջական վանական համալիրի մաս: Այս յուրօրինակ և Հայաստանում հազվադեպ հանդիպող ճարտարապետական հորինվածքով կառույցը ժամանակին հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անունով: Քայլարշավը շարունակելով՝ կհասնենք Ներքին Հոռոմայր, որը պայմանավորված իր դիրքով, նույնպես ժամանակին հայտնի է եղել այլ անունով՝ Ձորամիջի վանք: Մեր քայլարշավը կավարտենք Քոբայրի վանքում. ինքնատիպ, ժայռեղեն հիմքով վանական համալիրը հանդիսացել է նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոն:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել
քայլարշավային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ