Քոբայրի վանական համալիրը բաղկացած է գլխավոր դարպասներից, սեղանատնից, Կաթողիկե եկեղեցուց, մատուռից, Մարիամաշեն եկեղեցուց, զանգակատնից, գերեզմանատնից: Վանական համալիրի անունը մեկնվում է որպես ՛«քարանձավ», որոնք շատ են վանքի շրջակայքում: Միջին դարերում վանական համալիրը ծառայել է ոչ միայն որպես մշակութային կենտրոն, այլ նաև եղել է վայր, որտեղ կրկնօրինակվել են ձեռագրեր: Այստեղ ապրել է հայ պատմաբան և աստվածաբան Դավիթ Քոբայրեցին: Վանական համալիրի առավել հին շինությունները կառուցվել են XII դարում: Խորանի պատերը զարդարված են ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական ճարտարապետական ոճով․ պատկերված են մարգարեների կերպարներ, որոնք բավականին լավ են պահպանվել: Ներկայումս կիսավեր ճարտարապետական համալիրում ընթանում են վերակառուցման աշխատանքներ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Քոբայրի վանական համալիր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Քոբայրի վանական համալիրի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Քոբայրի վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
14–16-րդ դարերում Քոբայրի վանքի գործունեությանը վերաբերող վկայությունները քիչ են։ Վանքի տարածքում հայտնաբերված մի քանի գերեզմանաքարերի արձանագրությունները միակ պահպանված տվյալներն են: Ըստ գերեզմանաքարի վրա գտնվող վրացական արձանագրության՝ այստեղ թաղված է արքայազն Իվանեի որդին և Շահնշահի (Թագավորների թագավոր) եղբայրը՝ Վահրամը, ով ապրել է 1350-ական թվականները: Վրացերենով մեկ այլ գերեզմանաքարի վրա գրված է «Դավիթ, Շալվա որդի»:
Վանքը հիմնադրվել է 1171թ․ Կյուրիկե II թագավորի դստեր՝ Մարիանեի կողմից: Վանական համալիրի ընդլայնումը սկսվեց XII-XIII դդ, երբ վանքը Կյուրիկյաններից անցավ Զաքարյաններին: Այժմ վանական համալիրի բոլոր կառույցները գրեթե փլատակների մեջ է:
Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-սրբավայրը, բաց դահլիճը և զանգակատան առաջին հարկը զարդարված էին որմնանկարներով: Դրանք համեմատաբար լավ պահպանված են միայն հիմնական եկեղեցում: Բազմաթիվ վրացական արձանագրություններ կարելի է տեսնել Քոբայրի համալիրի պատերին, ինչպես նաև հայտնաբերված գերեզմանաքարերի վրա:
ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
19 կմ
ՕՁՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
25.9 կմ
ԱՐԴՎԻԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ
31 կմ