wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԵՐԵՎԱՆԻ 10 ԱՄԵՆԱՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵՐԸ

      25.11.21

      Երևանը զարմանալի քաղաք է, որտեղ կյանքը չի դադարում եռալ գրեթե ամբողջ օրը, իսկ անդորրը սկսվում է միայն առավոտյան։  Մայրաքաղաքի երեկոների չափավոր հանգստությունը փոխում է բարերի, փաբերի և ակումբների ակտիվ գիշերային կյանքը տարբեր ուղղություններով։ Եկեք տեղեկանանք Երևանի ամենահամարձակ հաստատությունների մասին, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել և շատ թարմ տպավորություններ ստանալ։ 

      Ակումբ Երևանում

      Ակումբ Երևանում

       

      Ջազ ակումբ «Մալխաս»

      Այն էլիտար ակումբ է իսկական երաժշտասերների և լավ ջազային երաժշտության սիրահարների համար։ «Մալխաս» ակումբում կարելի է ունկնդրել տեղի լավագույն երաժիշտների կենդանի կատարումները, ինչպես նաև ակումբի սեփականատեր, հայտնի երևանյան ջազմեն Լևոն Մալխասյանի հիանալի կատարումները, ում անունն էլ կրում է «Մալխաս»–ը:

      Ջազ ակումբ "Մալխաս"

      Ջազ ակումբ "Մալխաս"

       

      Ակումբ «Մեցցո»

      «Մեցցո» ակումբը հարմարավետ վայր է, որտեղ կարելի է երեկոն անցկացնել ընկերների հետ՝ վայելելով մայրցամաքային խոհանոցի ուտեստները և ունկնդրել ամենատարբեր ուղղությունների երաժշտություն տեղի հայտնի արտիստների կատարմամբ: Ռոք, Ջազ, բլյուզ և էթնո կոմպոզիցիաները Ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: Ակումբում կա չծխողների գոտի, ինչպես նաև սիգարի համար նախատեսված տարածք, որտեղ Ձեզ կառաջարկեն օրիգինալ «Սիգար մենյու»։ 

      Ակումբ «Մեցցո»

      Ակումբ «Մեցցո»

       

      Ակումբ «Ուլիխանյան»

      Հարմարավետ վայր մայրաքաղաքի կենտրոնում, որը ստեղծվել է լավ ջազային երաժշտության սիրահարների համար։ «Ուլիխանյան» ակումբում մտածված է ամեն ինչ ՝ հյուրերի տեղավորումից մինչև հիանալի ձայն ապահովող տարածքի գրագետ ակուստիկա։ Այստեղ կարելի է համտեսել կովկասյան խոհանոցի ուտեստներ և լսել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ ջազային երաժիշտների կատարումները ։ 

      Ակումբ «Ուլիխանյան»

      Ակումբ «Ուլիխանյան»

       

      Պարային ակումբ «Պապարացի»

      Ցանկանում եք պարել և զվարճանալ սրտից: Ապա, բարի գալուստ «Պապարացի» ակումբ: Պարային գոտին գտնվում է երկու հարկերում, այնպես որ տեղը կբավականացնի բոլոր ցանկացողներին ։  Երաժշտական կոմպոզիցիաներ՝ լավագույն տեղական և արտասահմանյան DJ-ներից, տեսողական էֆեկտներ և խմիչքներ ցանկացած ճաշակի համար, այս ամենը դուք կարող եք գտնել «Պապարացի» ակումբում: Իսկ եթե ուզում եք փոքր ինչ հանգստանալ և թեթևակի սնվել, դուք կարող եք հարմարավետ տեղավորվել սրճարանում:

      Պարային ակումբ «Պապարացի»

      Պարային ակումբ «Պապարացի»

       

      Սրճարան-ակումբ «Ջոս»

      «Ջոս» սրճարան-ակումբը ներառում է երեք տարբեր գոտիներ ՝ ռեստորան, լաունջ-բար և ակումբ։  Ամեն օր հյուրերին սպասվում է ոչ միայն ճաշատեսակների մեծ ընտրություն, այլև յուրօրինակ համերգային ծրագիր։  «Ջոս» ակումբում կարելի է տեսնել տեղի լավագույն կատարողների, ինչպես նաև արտերկրից հատուկ հրավիրված աստղերի ելույթները։

      Սրճարան-ակումբ «Ջոս»

      Սրճարան-ակումբ «Ջոս»

       

      Ակումբ «12»

      «12» ակումբը համարվում է մայրաքաղաքի ամենահայտնի հաստատություններից մեկը, որը հատկապես դուր է գալիս երիտասարդներին ։  Ցերեկը այստեղ գործում է սրճարան, իսկ երեկոյան ժամը 9 — ից բացվում է գիշերային պարային ակումբ, որն աշխատում է մինչև առավոտ ։  Հաճախ այստեղ կարելի է լսել նաև հայկական երաժշտությունը՝ ժամանակակից մշակմամբ։

      Ակումբ «12»

      Club "12"

       

      «Game Pub»

      Անսովոր հաստատություն, որը համատեղում է դասական Pub-ն ու հարմարավետ  վայր է ընկերների կամ ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար: Այստեղ դուք կարող եք փորձել կոկտեյլներ և նախուտեստներ, լսել տարբեր ոճերի երաժշտություն ,համակարգչային խաղեր խաղալ և հաճելի ժամանակ անցկացնել սեղանի շուրջ :

      "Game Pub"

      "Game Pub"

       

      Երաժշտական ակումբ «Կամի»

      Ակումբը գտնվում է քաղաքի սրտում, «Մոսկվա» կինոթատրոնի ետնամասում: «Կամի» ակումբում հաճելի հանգստանալու մթնոլորտ է, յուրօրինակ կոկտեյլների և խմիչքների մեծ ընտրությամբ, ինչպես նաև կենդանի երաժշտություն տեղի հայտնի արտիստների և խմբերի կատարմամբ:

      Երաժշտական ակումբ «Կամի»

      Երաժշտական ակումբ «Կամի»

       

      «Ստոպ ակումբ»

      Հաստատություն երիտասարդ և ակտիվ մասնակիցների համար, որը շատ տարածված է նաև  զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ հաճախ հանդես են գալիս երիտասարդական խմբերը, ինչպես նաև անցկացվում են ժամանակակից նկարիչների և լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։

      «Ստոպ ակումբ»

      «Ստոպ ակումբ»

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024