Երբեմն լինում են այնպիսի տուրեր Հայաստանում, որոնց ընթացքում հնարավոր է դիտարկումներ կատարել և ծանոթանալ Հայաստանի կենդանական աշխարհի հետ: Եթե նման նախասիրություններ ունեք, ապա տուրիստական ընկերությունների հետ ձեր հանգիստը Հայաստանում պլանավորելիս անպայման հաշվի առեք: Բացառիկ հնարավորություն են նաև տուրերը Լեռնային Ղարաբաղում, որի բնական աշխարհը ոչնչով չի զիջում Հայաստանին:


Առհասարակ կենդանական աշխարհը կաևոր նշանակություն ունի և առանց դրա դժվար է պատկերացնել մարդու կենսագործունեությունը: Կենդանական ռեսուրսներից կարելի է ստանալ սննդամթերք, թանկարժեք մորթիներ ու կաշի, իսկ երբեմն էլ կենդանիների որոշ տեսակներ մարդկանց ծառայում են որպես բանվորական ուժ: Բացի մարդու կյանքում ունեցած նշանակության, կենդանիները բնության կարևորագույն բաղադրիչներ են, քանի որ մեծ դեր ունեն էկոհամակարգերի ձևավորման, բնական միջավայրի կարգավորման և այլ առումներով: Կենսաաշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաստանի կենդանական աշխարհը աչքի է ընկնում իր բազմազանությամբ: Հանրապետության տարածքում կան կենդանիների այնքան տեսակներ, որքան ողջ Եվրոպայում: 17000 անողնաշարավոր կենդանիները ներկայացված են մի քանի դասերով, որոնց մոտ 90%-ը կազմում են միջատները: Իսկ 523 տեսակով հանդես եկող ողնաշարավորներից առավել հարուստ է թռչունների դասը՝ մոտավորապես 67% հարաբերությամբ:


Ի տարբերություն բուսական աշխարհի, դժվար է կենդանիների տեսակների բաշխվածության մասին խոսել ըստ գոտիականության, այնուամենայնիվ որոշակի դասակարգում հնարավոր է տալ: Հայաստնն ունի վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Դրանում կարելի է համոզվել՝ մասնակցելով տուրերի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Տարածված կենդանիներ են գայլը, նապաստակը, արջը, աղվեսը և այլն: Թռչուններից ավելի հաճախ հանդիպում են արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Անապատային և կիսաանապատային գոտուն բնորոշ են սողուններն ու սարդակերպերը: Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը, որոնցից հատկապես հայտնի է գյուրզան իր մահացու խայթոցով: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են թունավոր մորմերն ու կարիճները: Բեզուարյան այծը, վայրի ոչխարը և հովազը բնորոշ են լեռնային չորասեր բուսականության գոտուն:


Լեռնային տափաստաններում գյուղատնտեսության համար հատկապես նշանակալի են թռչունները, որոնք որսում են մշակաբույսերին վնասող միջատներին: Նրանք բազմազան են նաև մերձալպյան և ալպյան գոտիներում: Կաթնասունները հատկապես բնորոշ են Հայաստանի և Արցախի անտառային գոտիներին: Ջրերում ու ճահճուտներում հանդիպող կենդանիները ևս բազմատեսակ են: Լճերում ու գետերում պահպանված ձկնատեսակների թիվը հասնում է 26-ի: Սևանա լիճը կարևոր նշանակություն ունի իր ձկնապաշարներով և հատկապես հայտնի է իշխան ձկով, կողակով և կլիմայավարժեցված սիգով: Ձկան 13 տեսակ լողում է Արաքս գետում: Կարմրախայտով հարուստ են լեռնային գետերի վերին հոսանքները, իսկ ծածանը Արփի լճի թագուհին է: Հանգիստը Հայաստանում անցկացնելիս անպայման արժե համտեսել որևէ ձկնատեսակ:


Պակաս տպավորիչ չեն Հայաստանում էնդեմիկ կենդանիների թիվը: 316 անողնաշարավորներ հանդիպում են միայն հայաստանում, որոնցից 100-ից ավելի տեսակներ համարվում են հազվադեպ և անհետացող: Ընդ որում Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Կաթնասունների 83 տեսակից էնդեմիկ են 7-ը: Ձկնատեսակներից բնաշխարհիկ են համարվում Սևանի իշխանը, Սևանի բեղլուն և հայկական կարմրակնըն: Այդ շարքը լրացնելու են գալիս նաև սողուների և թռչունների որոշ տեսակներ: Ըստ 2007-2009թթ. ուսումնասիրությունների տվյալների ՀՀ կարմիր գրքում ներառված են 153 տեսակի ողնաշարավոր և 155 տեսակի անողնաշար կենդանիներ:


Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ ձևավորված բազմազան կենդանական աշխարհը ավելի հետաքրքիր է դարձնում տուրերը Հայաստանում և Արցախում: Հատկապես տաք եղանակներին ձեր հանգիստը Հայաստանում կուղեկցվի տարատեսակ թռչունների դայլայլով, իսկ եթե լեռնային կամ անտառային շրջաններում եք, հավանաբար կհանդիպեք նաև էնդեմիկ տեսակների:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: