wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      10 ՊԱՏՃԱՌ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      01.11.18

      Ամանորը հիանալի ժամանակ է Վրաստանն այցելելու, ծանոթանալու այս գեղեցիկ երկրի հարուստ պատմական, մշակութային և խոհարարական ավանդույթներին, իսկ հայրենիք վերադառնալիս Դուք անպայման Ձեզ հետ կտանեք անմոռանալի տպավորություններ և ջերմ զգացմունքներ: Այսպիսով, որո՞նք են հիմնական պատճառները Նոր տարին ու Սուրբ Ծնունդը Վրաստանում անցկացնելու համար:

      Ամանորյա Թբիլիսին

      Ծմինդա Սամեբա տաճար

       

      1-ին պատճառ՝ Ամանորը Թբիլիսիում

      Եթե ցանկանում եք անցկացնել տարվա գլխավոր տոնը բաց երկնքի տակ և աղմկոտ ու ուրախ միջավայրում, անշուշտ այցելեք Վրաստանի մայրաքաղաքը: Նախատոնական Թբիլիսին ամբողջությամբ զարդարված է պսպղուն լույսերով, երեկոյան քաղաքային զբոսանքը թույլ կտա Ձեզ ամբողջովին զգալ գալիք տոների հեքիաթային շունչը: Տոներն այստեղ նեծ շուքով են նշվում, քաղաքի հրապարակներում կազմակերպվում են պարեր, համերգներ և հրավառություն:

      Տոնական հրավառություն Թբիլիսիում

      Աղմաշենեբելի պողոտա

       

      2-րդ պատճառ՝ վրացական խոհանոց

      Վրացական ուտեստները շատ հարուստ են համային երանգներով և յուրաքանչյուր ճաշատեսակի համար անուշաբույր համեմունքների բնօրինակ ընտրությամբ, իսկ ավանդական Ամանորյա սեղանը կարող է զարմացնել նույնիսկ գուրմաններին: Այստեղ Դուք կարող եք համտեսել սացիվիով (ընկուզե սոուս) համեմված հնդկահավ, պանրի տարբեր տեսականիով լցոնած խաչապուրի, տապակած խոզ, սխտորով և խոտաբույսերով լցոնած սմբուկ և համեղ կաթնաշոռային պանիր՝ նադուգի:

      Վրացական խոհանոց

      Վրացական խոհանոց

       

      3-րդ պատճառ՝ քաղցր հեքիաթ

      Վրացական Ամանորը իրական դրախտ է քաղցրավենիքի սիրահարների համար: Ի վերջո, զուր չէ, որ ավանդական արևելյան քաղցրավենիքի մասին շատ լեգենդներ կան. Վրաստանում հավատում են, որ ինչքան քաղցր է լինում Ամանորյա սեղանը, այնքան ավելի քաղցր է լինում գալիք տարին: Մեղրով ընկույզներ, քաղցր թխվածք, բերանում հալվող կոզինախներ և բազմազան չուրչխելա. և սա դեռ քաղցրավենիքի ամբողջական ցանկը չէ, որը անպայման լինելու է Ամանորի սեղանին:

      Վրացական աղանդեր

      Վրացական քաղցրավենիք

       

      4-րդ պատճառ՝ վրացական գինի

      Քանի որ խոսքը գնաց տոնական խոհանոցի մասին, մենք չենք կարող անտեսել վրացական աննկարագրելի գինիները, որոնք ամենտոնական սեղանի պարտադիր զարդրանքն են: Դուք կգտնեք այստեղ գինի բոլորի ճաշակին համապատասխան՝ չոր, քաղցր և աղանդերային, թեթև մրգային կամ ներդաշնակ թթվաշ բույրով: Վրացական ամենահայտնի գինիների շարքում են՝ «Սապերավի», «Ռկացիտելի», «Ցինանդալի», «Մանավի», «Մուկուզանի», «Պիրոսմանի», «Քինձմարաուլուի» և այլն:

      Վրացական գինի

      Վրացական գինի

       

      5-րդ պատճառ՝ առօրյա ավանդույթներ

      Ձեզ սպասում են հետաքրքիր բացահյտումներ Վրաստանի Ամանորյա ավանդույթների վերաբերյալ: Նույնիսկ տեղական Ձմեռ պապը՝ Թովլիս Բաբուան, բոլորի կողմից ճանաչված Ձմեռ պապից շատ է տարբերվում, և կարմիր ու սպիտակ հագուստի փոխարեն հագնում է ճերմակ «նաբադի»: Իսկ առաջին հյուրը, ով անցնում է տան շեմը Նոր Տարվա առաջին օրը,  կոչվում է «Mekvle», կարող է երջանկություն կամ դժբախտություն բերել: Բացի ավանդական տոնածառից Վրաստանում Դուք կարող եք զարդարել «չիչիլակի»՝ փոքրիկ տոնածառ, որը պատրաստվում է ընկուզենու ճյուղերից: Չիչիլակները Ամանորյա տոների վերջում այրում են, ինչը խորհրդանշում է ձեռբազատում բոլոր վատ և բացասական մտքերից ու արարքներից:

      Չիչիլակներ

      Թովլիս Բաբուա

       

      6-րդ պատճառ՝ վրացական երգեր

      Վրաստանում, ինչպես հայտնի է, ոչ մի խնջույք չի անցնում առանց աննկարագրելի գեղեցիկ երաժշտության: Իհարկե, Նոր տարին և Սուրբ Ծնունդը բացառություն չեն: «Մռավալժամիեր» երգը դարձել է այստեղ Ամանորյա օրհներգ, ըրը խորհրդանշում է երկարակեցության, կյանք, խաղաղության և բարեկեցության ավանդական օրհներգ:

      Վրացական ազգային երաժշտություն

      Վրացական ազգային երգեր

       

      7-րդ պատճառ՝ կենացներ և լեգենդներ

      Վրացական կենացներն ու պատմությունները, անշուշտ, արժանի են հատուկ ուշադրության: Իսկ որտե՞ղ, եթե ոչ Վրաստանում տոնական սեղանի շուրջ կարող եք լսել գեղեցիկ կենացների, լեգենդների և պատմությունների մի ամբողջ շարք, որը կարելի է հավաքագրել մի առանձին գրքում:

      Վրացական կենացներ

      Ամանորը ONE WAY-ի հետ

       

      8-րդ պատճառ՝ ակտիվ հանգիստ

      Ցանկանո՞ւմ եք Ամանորյա տոները համատեղել էքստրեմալ հանգստով և վայելել սիրված ձմեռային սպորտաձևերը: Այդ դեպքում Վրաստանը Ձեզ է առաջարկում անմոռանալի ժամանակ անցկացնել բարձրակարգ լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Դուք կարող եք ընտրել հինգ հիմնական հանգստավայրերից մեկը` Գուդաուրի, Բակուրիանի, Մեստիա, Գոդերձի և Տետնուլդի:

      Ակտիվ հանգիստ Վրաստանում

      Վրաստանը սպասում է էքստրիմի սիրահարներին

       

      9-րդ պատճառ՝ հագեցած էքսկուրսիոն ծրագիր

      Հյուրերին միշտ ջերմ են ընդունում Վրաստանում: Այս ժամանակհատվածում , քանի որ Ամանորյա տոների կապակցությամբ հյուրերի թիվը անասելի կրկնապատկվում է, շատ գործակալություններ զարգացնում և առաջարկում են հատուկ էքսկուրսիոն ծրագրեր: Այսպիսով, ընտրելով ամենահարմար առաջարկը, Դուք կարող եք ոչ միայն ուրախ Նոր Տարի անցկացնել, այլ նաև ծանոթանալ տեղական հիմնական տեսարժան վայրերին:

      Խաղաղության կամուրջ, Թբիլիսի

      Թբիլիսի

       

      10-րդ պատճառ՝ ընտանեկան տոն

      Ինչպես գիտեք, Նոր տարին ու Սուրբ ծնունդը ընտանեկան տոների ցանկում զբաղեցնում են առաջնային դիրքերը: Անմոռանալի նվեր պարգևեք Ձեր ընտանիքին և ընկերներին՝ այս անգամ ամբողջ ընտանիքով այցելելով Վրաստան: Այստեղ Դուք կարող եք հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացնել և Ամանորը դիմավորել եզակի մթնոլորտ և վրացական բացառիկ խոհանոց ունեցող տեղական ռեստորաններից մեկում:

      Ընտանեկան տոնը Վրաստանում

      Ընտանեկան հանգիստը Վրաստանում

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024