wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

      23.07.19

      «Զվարթնոց» օդանավակայանն ունի ավելի քան կես դարի պատմություն: Օդանավակայանի առաջին տերմինալը, որը չի պահպանվել, կառուցվել է 1961 թվականին: Ավելի ուշ այն մի քանի անգամ վերակառուցվել է: Հաշվի առնելով աճող պահանջարկը և երթևեկության հոսքը, ավելացվել են նոր ուղևորատար և բեռնային տերմինալներ: 2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»: Այսօր «Զվարթնոց»-ը խոշոր միջազգային տրանսպորտային հանգույց է և սպասարկում է ավելի քան 2 միլիոն ուղևորների: Օդանավակայանի տարածքը կազմում է ավելի քան 30 հազար քառակուսի մետր:

      Բարեհամբույր սպասարկում

      «Զվարթնոց» օդանավակայան

       

      Ընդհանուր տեղեկություններ «Զվարթնոց» օդանավակայանի մասին

      «Զվարթնոց» օդանավակայանը լիովին համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին և սպասարկման որակին: Այն առաջարկում է հարմարավետ սպասասրահներ մեկնողների և ժամանողների համար, անվճար Wi-Fi և հեռախոս: Օդանավակայանում գործում են տեղական բանկերի մասնաճյուղեր, փոխանակման կետեր, հուշանվերների և Duty Free խանութներ, ինչպես նաև միջազգային խոհանոց առաջարկող սրճարաններ և ռեստորաններ: «Զվարթնոց» օդանավակայանում կան CUTE տեխնոլոգիայով աշխատող 49 գրանցման կետեր այն ուղևորների ինքնասպասարկման համար, ովքեր թռիչքի տոմսը ձեռք են բերել էլեկտրոնային տարբերակով: Օդանավակայանում կա նաև 24 ժամյա սպասարկման ծառայություն, որը տեղում զբաղվում է ցանկացած հարցի լուծմամբ:

      «Զվարթնոց» Օդանավակայանի տերմինալներ

      Բիզնես սրահ

       

      Ո՞ր երկրներից են թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան

      Զվարթնոց օդանավակայանը ապահովում է Հայաստանի անմիջական օդային հաղորդակցությունը ԱՊՀ, Եվրոպայի և Ասիայի շատ երկրների հետ: Երկրների ցուցակը կարող է փոխվել կամ ընդլայնվել կախված օդանավակայանի զարգացումից: Հիմնական երկրներն են՝  Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հունաստանը, Մալթան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ֆրանսիան, Իսրայելը, Իտալիան, Թուրքիան, Ավստրիան, Չեխիան, Վրաստանը, Կորեան, Քուվեյթը և այլն: «Զվարթնոց» օդանավակայանը համագործակցում է ավելի քան 30 ավիաընկերությունների հետ, որոնցից 19-ը մշտական գործընկերներ են:

      Բարձրակարգ օդանավեր

      Հարմարավետ սպասասրահներ մեկնողների և ժամանողների համար

       

      Ինչպես հասնել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաք

      Օդանավակայանում գործում է տաքսի ծառայություն: Դուք կարող եք տաքսի վերցնել և քաղաք հասնել օրվա ցանկացած ժամի: Ուղևորությունը տևում է մոտ 20 րոպե: Օրվա ընթացքում հասարակական տրանսպորտը նույնպես գործում է այդ ուղղությամբ: Երթուղայինները (107, 108) մեկնարկում են ժամը 6:00-ից, իսկ ավտոբուսը (201)՝ ժամը 7:30-ից: Հասարակական տրանսպորտով օդանավակայանից մինչև քաղաք ուղևորությունը տևում է 40 րոպեից մինչև մեկ ժամ:

      Տաքսի ծառայություն

      «Զվարթնոց» օդանավակայանի  կայանատեղի

       

      Օգտակար տեղեկություն, կոնտակտներ

      «Զվարթնոց» օդանավակայանում կա ուղեբեռի որոնման ծառայություն, որտեղ Դուք կարող եք դիմել ուղեբեռի լրիվ կամ մասնակի կորստի, ինչպես նաև վնասների դեպքում: Բացի այդ օդանավակայանի կայքում կա բաժին, որը ցուցադրում է թռիչքների կարգավիճակը: Թռիչքների օրերի կամ ժամերի, ցանկացած այլ հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ տեղեկատու հեռախոսահամարով` +374 10 493 000:

      «Զվարթնոց» օդանավակայան

      «Զվարթնոց» Օդանավակայանի տերմինալներ

       

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024