Ինչո՞ւ չդարձնել ամանորյա տոներն անմոռանալի` դրանք անցկացնելով նոր, անսովոր ձևով: Լավ, իսկ ի՞նչը կարող է ավելի շատ նոր տպավորություններ ու հիշողություններ տալ, քան հետաքրքիր ճամփորդությունը։ Եկեք պարզենք, թե տարվա այս եղանակին որ ուղղություններն են առավել պահանջված և ինչպես են դրանք գրավում Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։


Մալդիվներ
Ցանկանու՞մ եք մի քանի ժամում ձմռան ցուրտ օրերից անցնել տաք արևադարձային ամառվան: Ուրեմն ճանապարհորդությունը դեպի հեքիաթային Մալդիվներ հենց այն է, ինչ Ձեզ հարկավոր է: Այստեղ ամառը տևում է գրեթե ամբողջ տարին, իրար են հաջորդում միայն խոնավ և չոր եղանակները: Արձակուրդները Մալդիվներում՝ հնարավորություն են ամբողջությամբ փոխելու միջավայրը՝ հայտնվելով սպիտակ ավազոտ լողափերի, արմավենու տարածման և տաք արևի երկրում: Այստեղ Ձեզ են սպասում Հնդկական օվկիանոսի մեղմ, ջերմ ալիքները և տեղի ստորջրյա բնակիչների գեղատեսիլ աշխարհը: Դուք կարող եք մնալ ժամանակակից հարմարավետության բոլոր հատկանիշներով հյուրանոցում կամ ընտրել հարմարավետ բունգալո, որը կանգնած է անմիջապես ջրի վրա:


Եգիպտոս
Ճանապարհորդությունը դեպի Եգիպտոս ավելի բյուջետային տարբերակ է նրանց համար, ովքեր երազում են ծովափնյա հանգստի, ամառային արևի և լողափերի թավշյա ավազի մասին: Այս ամենը կարող եք լիովին վայելել՝ ընտրելով եգիպտական հայտնի հանգստավայրերը (օրինակ՝ Շարմ էլ-Շեյխ): Նույնիսկ Եգիպտոսում Ամանորը դիմավորելը բավականին մատչելի գումար կարժենա։ Ի դեպ, այստեղ ընդունված տարվա գլխավոր տոնի դիմավորումը ամենևին էլ մեր ձևին նման չէ։ Ամանորի գիշերը գրեթե ոչ ոք տանը չի նստում, քանի որ շատ ավելի հետաքրքիր է մասնակցել ամանորյա բազմաթիվ ծրագրերին, որոնք այստեղ շատ գունեղ են ու տպավորիչ։


Շրի Լանկա
Աշխարհահռչակ ցեյլոնյան թեյի ծննդավայրն իսկական դրախտ է էկզոտիկ հանգստի սիրահարների համար։ Շրի Լանկա կղզին դա շատ կիլոմետրեր ձգվող ավազոտ լողափեր են, կոկոսի ծառերի թավուտներ և փարթամ արևադարձային բնություն: Ծովափնյա հատվածում Հնդկական օվկիանոսի գոտում դուք կարող եք տեսնել կորալային խութեր և նրանց զարմանահրաշ բնակիչներ՝ ծիածանի բոլոր գույների վառ ձկներ և ջրային կենդանական աշխարհի այլ անսովոր ներկայացուցիչներ: Շրի Լանկան հիանալի վայր է քաղաքի եռուզեռից հանգստանալու և բնության հետ ներդաշնակ խաղաղություն վայելելու համար:


Բրազիլիա
Բրազիլիան վառ գույների և անմոռանալի տպավորությունների երկիր է։ Այն կուրախացնի ինչպես էկզոտիկ տոների սիրահարներին, այլև նրանց, ովքեր սիրում են զվարճանալ ժամանակ անցկացնել մեծ ու աղմկոտ շրջապատում։ Թվում է, թե երկրում մշտապես տիրում է «հավերժական տոնի» մթնոլորտը, որի գագաթնակետը, իհարկե, աշխարհահռչակ բրազիլական կառնավալն է, որը տեղի է ունենում ձմռան վերջին Ռիո դե Ժանեյրոյում։


ԱՄԷ
Եթե ցանկանում եք համատեղել շքեղ ծովափնյա հանգիստը վառ ժամանցային ծրագրերի և նոր տպավորությունների ծովի հետ, ապա պետք է ընտրեք ուղևորությունը դեպի ԱՄԷ: Նոր տարին այստեղ նշելն իսկապես շքեղ իրադարձություն է: Շքեղ հյուրանոցներից մինչև փոքր մասնավոր խանութներ, յուրաքանչյուր շենք վերածվում է իսկական գլուխգործոցի՝ զարդարված դեկորացիաներով և տոնական լուսավորությամբ: Հյուրանոցները, որպես կանոն, հյուրերի համար հատուկ ծրագրեր են պատրաստում՝ ամանորյա սեղանով, ներկայացումներով և բազմաթիվ հաճելի անակնկալներով։ Իսկ անհավանական գեղեցիկ հրավառությունը (որն, ի դեպ, հաջողվել է ընդգրկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում) մինչև առավոտ լուսավորում է երկինքը։


Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: