Ռուս զբոսաշրջիկները տարեց տարի ավելի հաճախ են իրենց հանգիստը անցկացնում Հայաստանում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այս բազմակողմանի երկիրը կարող է զբոսաշրջիկներին մատուցել հանգստի տարբեր տեսակներ՝ ամենամատչելի գներով: Դուք կարող եք Հայաստան գալ տարվա գրեթե ցանկացած եղանակին: Տաք սեզոնին հնարավորություն է ընձեռվում հանգստանալ Սևանա լճի ափերին, բարելավել առողջությունը տեղական կլիմայական և հանքաջրաբուժության առողջարաններում (Դիլիջան, Ջերմուկ, Արզնի) կամ այցելել հնագույն տաճարներ և այլ պատմական ու ճարտարապետական հուշարձաններ, որոնց կարելի է հանդիպել Հայաստանի ցանկացած վայրում: Ուղևորությունը Հայաստան ձմռանը Ձեզ հնարավորություն կընձեռի անցկացնել անմոռանալի օրեր տեղական լեռնադահուկային հանգստավայրերում:
Ծաղկաձորի հանգստավայրը՝ ամենամեծը Հայաստանում, զբոսաշրջիկներին ներկայացնում է լավագույն սարքավորումներ, փորձառու անգլախոս և ռուսախոս մարզիչներ, ինչպես նաև միջազգային դասի, դժվարության տարբեր մակարդակներ ունեցող, լեռնադահուկային ուղիներ: Ուղևորությունը Հայաստան անմոռանալի փորձ է լուսանկարչական տուրերի սիրահարների համար, ովքեր այստեղ կգտնեն գեղատեսիլ բնապատկերներ, գուրմանների համար, ովքեր հնարավորություն կունենան համտեսել հայկական խոհանոցի աննկարագրելի ուտեստները, էքստրիմի սիրահարների համար, ովքեր կարող են իրենց ճանապարհորդությունը համեմել ակտիվ հանգստով և յուրօրինակ տուրերով: Ավելին, Երևանի բազմաթիվ թանգարանները, անշուշտ, հիանալի տպավորություն կթողնեն զբոսաշրջիկների վրա, ովքեր հետաքրքրված են պատմությանբ և արվեստով:
Թռիչք դեպի Երևան և Գյումրի Ռուսաստանից
Հայաստանում կան երկու միջազգային օդանավակայաններ` «Զվարթնոց», որը գտնվում է մայրաքաղաք Երևանում և «Շիրակ», որը գտնվում է Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում՝ Գյումրիում: Երկու օդանավակայաններն էլ ամեն օր տարբեր երկրների խոշոր քաղաքներից թռիչքներ են ընդունում: Ավելի հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս Ռուսաստանով՝ Մոսկվայով կամ Սանկտ Պետերբուրգով: Մոսկվա – Երևան ուղիղ չվերթը տևում է մոտավորապես 2,5-3 ժամ (կախված թռիչքից և ավիաընկերությունից), իսկ Մոսկվայից Գյումրի՝ 20-30 րոպե պակաս (կրկին կախված թռիչքից):
Տուրեր դեպի Հայաստան Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից
Զբոսաշրջիկները Հայաաստան այցելելիս հնարավորություն ունեն օգտվելու ամբողջական տուր փաթեթներից: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախությամբ կներկայացնի Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Կրասնոյարսկի, Վոլգոգրադի, Պերմի բնակիչների համար դասական, ձմեռային, արկածային, հատուկ և բյուջետային տուրեր: Ռուսների մուտքը Հայաստան առանց վիզայի է, ուստի ստիպված չեք լինի լրացնել հավելյալ ճամփորդական փաստաթղթեր` Հայաստան այցելելու համար:
Օգտակար խորհուրդներ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
Երևանը համարվում է առավել անվտանգ քաղաքներից մեկը, որտեղ հանցագործությունը նվազագույնի է հասցված: Այսպիսով, մի զարմացեք, եթե կորցրած դրամապանակը կամ հեռախոսը, որը պատահաբար մոռացել եք սրճարանում, Ձեզ հետ վերադարձնեն: Հայաստանն իդեալական երկիր է երեխաների համար, այստեղ Դուք կգտնեք ընտանեկան հաճելի ժամանցի բոլոր պայմանները: Հայերը հայտնի են հյուրերի նկատմամբ իրենց հյուրընկալության և բարեհամբույրության համար, բացի այդ, բնակչության մեծամասնությունը ազատ խոսում է անգլերեն և ռուսերեն: Մայրաքաղաքում Դուք կարող եք հանգիստ զբոսանքի դուրս գալ՝ առանց մոլորվելու մտավախության: Իսկ եթե ամեն դեպքում մոլորվեք, ցանկացած անցորդ ցույց կտա Ձեզ ճանապարհը, և անհրաժեշտության դեպքում, կուղղորդի Ձեզ:
Երկրի ազգային արժույթը հայկական դրամն է: Դուք կարող եք փոխանակել եվրո, դոլար և ռուսական ռուբլի մոտակա բանկում կամ փոխանակման կետում, որը կարելի է գտնել ցանկացած մեծ սուպերմարկետում: Դուք կարող եք քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվել հասարակական տրանսպորտով կամ տաքսիով, ինչը բավականին մատչելի է: Երևանում ռեստորանների և սրճարանների մեծ մասում Ձեզ կառաջարկվի հայկական խոհանոցի ուտեստների լայն ընտրություն: Անպայման փորձեք սև սուրճ. երևանցիները սիրում և մատուցում են այն գրեթե ամենուր:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: