wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ԾԱՂԿԱՁՈՐԻ ԹՈՓ 7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

      20.05.24

      Կուրորտային քաղաք Ծաղկաձորը ջերմորեն ընդունում է զբոսաշրջիկներին թե՛ ամռանը, թե՛ ձմռանը: Ցուրտ ժամանակ Ձեզ սպաում են ձմեռային սպորտի բոլոր տիպերը, ինչպես նաև միջազգային կարգի լեռնադահուկային սահուղիներ՝ տարբեր բարդության, ինպչես սկսնակների այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Ամռանը Ծաղկաձորը Ձեզ կուրախացնի բյուրեղյա մաքուր օդով և ծաղկուն բնությամբ: Հենց բազմերանգ բնության շնորհիվ է այն ստացել իր անվանումը՝ Ծաղկաձորը, որը նշանակում է ծաղիկների կիրճ:

      Ծաղկաձոր

      Ծաղկաձոր

       

      Կեչառիս վանական համալիր

      Կեչառիս վանական համալիրը(11-13դդ) Ծաղկաձորի գլխավոր տեսարժան վայրն է: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ, 2 զանգակատներ, գավիթ և դամբարան, որտեղ կարելի է տեսնել 12-13 դարերով թվագրվող բազմաթիվ խաչքարեր: Վանական համալիրի տարածքում և մոտակայքում կտեսնեք շատ կեչիներ: Հենց այստեղից է վանական համալիրը ստացել իր անվանումը:

      Կեչառիս վանական համալիր

      Կեչառիս վանական համալիր

       

      Լեռնադահուկային կուրորտ

      Ձմռանը Ծաղկաձորը դառնում է սիրելի այցելության վայր թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների համար: Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերը Ձեզ հրավիրում են սահելու դահուկներով կամ սահնակով: Հասանելի են այնպիսի ժամանցային բաներ, ինչպիսին են ամենագնացներով պտույտները:

      Լեռնադահուկային կուրորտ

      Լեռնադահուկային կուրորտ

       

      Օրբելի եղբայրների թանգարան

      Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Այստեղ կարելի է տեսնել հայտնի գիտնականների անձնական իրերը ինչպես նաև ծանոթանալ նրանց աշխատանքների և ժառանգության հետ: Թանգարանն ու իր հավաքածուն ներկայացնում են ոչ միայն պատմական և մշակութային մեծ հարստություն այլև գիտահետազոտական:

      Օրբելի եղբայրների թանգարան

      Օրբելի եղբայրների թանգարան

       

      Թեղենիս լեռան գագաթը

      Ծաղկաձորի բնությունը իր ամենատպավորիչ և գեղատեսիլ տեսարժան վայրն է: Այս դեպքում Ձեզ համար շատ տպավորիչ կլինի Թեղենիս լեռան գագաթ բարձրանալը: Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևան և Արարատ լեռ: Տեսնելով բնության կողմից ստեղծված այս գեղեցկությունը Դուք կհասկանաք, որ վերելքը արժեր ծաղխսված ժամանակն ու ուժերը:

      Թեղենիս լեռ

      Թեղենիս լեռ

       

      Մալականների համայնք

      Մալականները ռուսնների էթնիկ խումբ են ովքեր բնակություն են հաստատել Հայաստանոում 19-րդ դարում: Նրանք քրիստոնյաներ են: Մալականները մարդիք են ովքեր ապրում են սեփաան կանոներով և տարբերովում են ջերմությամբ և հյուրընկալությամբ:

      Ծաղկաձոր

      Ծաղկաձոր

       

      Զիփլայն

      Զիփլայնը էքստրիմի և սուր զգացողությունների սիրահարների համար իրական արկած է: Ծաղկաձորյան զիփլայնը աշխատում է կլոր տարին: Զիփլայնով թռիչքը Ձեզ կպարգևի հուզերի իրական պոռթկում:  Ինպչես նաև կարող եք վայելել բնության գեղեցկությունը վերևից:

      Զիփլայն

      Զիփլայն

       

      “Wine Store” խանութ

      Այստեղ կգտնեք հայկական գինիների մեծ տեսականի, որոնցից շատերը դուք հաստատ կուզենաք տանել Ձեզ հետ: Խանութում Ձեզ առաջարկվում են նաև տարբեր ճաշակի սուվինիրներ և հուշանվերներ:

      “Wine Store” խանութ

      “Wine Store” խանութ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024