wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՏՈՒՐԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

      18.01.22

      Պատվաստումային տուրերը նոր տեսակի բժշկական զբոսաշրջության ձև են, որը հայտնվել է COVID-19 համաճարակի ազդեցությամբ: Տուրօպերատորները ուղևորությունների այս տեսակը սկսել են առաջարկել դեռևս անցյալ տարվա աշնան սկզբին, և այդ պահից պապատվաստումային տուրերի պահանջարկը միայն թափ է հավաքում։  Շատ երկրների բնակիչների համար նման այցելությունը մեծ հնարավորություն է ստանալու միջազգայնորեն ճանաչված պատվաստանյութերից մեկի պատվաստումը, ինչն առավել անհրաժեշտ է նրանց, ում գործունեությունը կապված է հաճախակի ճանապարհորդությունների և թռիչքների հետ:

      Օտարերկրացիների պատվաստման կանոնները

      Պատվաստում

       

      Հայաստանում պատվաստումային տուրերի ժողովրդականության աճի պատճառները

      Պատվաստումային տուրերը Հայաստանում սկսել են մեծ տարածում ստանալ համեմատաբար վերջերս, ավելի վաղ այս ոլորտում առաջատարներ էին համարվում Սերբիան ու Խորվաթիան ։  Սակայն, երբ Եվրոպական հանձնաժողովը 2021 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանում պատվաստումների վերաբերյալ տրված սերտիֆիկատները վավեր ճանաչեց, դեպի Հայաստան տուրերի պահանջարկը կտրուկ աճեց:  Հիմնական պատճառներից մեկը նման ուղևորության գնային մատչելիությունն է, որը շատ ավելի էժան է, քան ցանկացած այլ պատվաստումային տուր: Ռուսաստանի և մերձավոր արտերկրի քաղաքացիների համար ևս մեկ հսկայանական դրական կողմ է լեզվական արգելքի բացակայությունը:

      Սերբիա

      Խորվաթիա

       

      Ինչ պատվաստանյութերով կարելի է պատվաստվել Հայաստանում

      Հայաստանի բժշկական հաստատությունները օտարերկրյա քաղաքացիներին առաջարկում են մի քանի տեսակի արտասահմանյան պատվաստանյութերից ընտրություն:Կարող եք պատվաստվել Բրիտանական <<AstraZeneca>> պատվաստանյութով, ամերիկյան <<Moderna>> և չինական <<Sinopharm>> կամ <<CoronaVac>> դեղամիջոցներով:

      Պատվաստանյութ

      Պատվաստում

       

      Որ երկրներից են հիմնականում գալիս Հայաստան ՝ պատվաստանյութ ստանալու համար

      Պատվաստանյութային տուրերը Հայաստանում մեծ տարածում ունեն հիմնականում Ռուսաստանի և մերձավոր արտերկրի քաղաքացիների շրջանում։ Այդ երկրների մեծամասնության հետ Հայաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, իսկ դա նշանակում է, որ կարիք չկա ժամանակ, ուժ և միջոցներ ծախսել ուղևորությունից առաջ մեծ քանակությամբ փաստաթղթեր ձևակերպելու համար: Պատվաստում ստանալու նպատակով մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս են Իրանից։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրով: 2021 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով ՝ Հայաստանում պատվաստումներ ստանալու հնարավորությունից արդեն հասցրել են օգտվել ավելի քան վեց հազար ռուսաստանցիներ։  Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գնահատմամբ ՝ այս պահին Հայաստանը պատվաստումային տուրերի համար առավել մատչելի ուղղությունն է:

      Օտարերկրացիների պատվաստման կանոնները

      Ներքին անձնագիր

       

      Հայաստանում օտարերկրացիների պատվաստման և վերապատվաստման կանոնները

      Օտարերկրյա քաղաքացիները (ինչպես նաև Հայաստանի քաղաքացիները) կարող են պատվաստումներ և վերապատրաստումներ ստանալ ՝ դիմելով ցանկացած տեղական պոլիկլինիկա, շաբաթը յոթ օր: Վերապատրաստվումը (բուստերային դոզան) հասանելի է ամբողջական պատվաստումից հետո 6 ամիս անց (այսինքն ‘ երկրորդ պատվաստումը ստանալուց հետո): Բուժհաստատությունում պատվաստումներ ստանալու համար բավական է ներկայացնել անձնագիր։ Տարվա տաք եղանակին մայրաքաղաքում գործում են նաև պատվաստումների շարժական կետեր, որոնք, որպես կանոն, գտնվում են քաղաքի ամենամարդաշատ և ամենաճանաչված վայրերում:  Սովորաբար պատվաստանյութային տուրը տևում է 2-3 օր, դա ամբողջովին բավարար է ոչ միայն պատվաստում ստանալու համար, այլև ծանոթանալու տեղական ջերմությանը, կովկասյան համեղ խոհանոցին և քաղաքի գլխավոր տեսարժան վայրերին:

      Օտարերկրացիների պատվաստման կանոնները

      Պատվաստում

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024