Դեպի Հայաստան ամանորյա տուրերը հրաշալի հնարավորություն են 2023 և 2024 թթ-ի գլխավոր իրադարձությունը նոր վայրում նշելու, Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորելու ավանդույթներին ծանոթանալու և տեղացիների հյուրընկալությունը վայելելու համար:
![Հանրապետության հրապարակը տոներին Հանրապետության հրապարակը տոներին](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/zczc-z.png)
![Տարեմուտ Տարեմուտ](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/d.png)
Ամանորն ու Սուրբ Ծնունդը Հայաստանում 2024 թ.
Բոլոր երկրներում էլ սիրում են նշել Ամանորը, բայց Հայաստանում այս ամսաթվի նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է: Ամանորյա պատրաստություններն սկսվում են դեկտեմբերի սկզբից: Դեկտեմբեր – հունվար ամիսներին Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր խոշոր քաղաքներում անց են կացվում տոնական միջոցառումներ:
![Թող կատարվեն բոլոր երազանքները Թող կատարվեն բոլոր երազանքները](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/sfv.png)
![Հյուսիսային պողոտան տոներին Հյուսիսային պողոտան տոներին](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/sfc.png)
Հայաստանում միշտ ուրախ են հյուրերին, ում անպայման անհրաժեշտ է սեփական ձեռքով պատրաստած ուտեստներով հյուրասիրել: Օրինակ՝ հայկական ավանդական ճաշկերույթի անբաժանելի մասն է կազմում դոլման: Այսպիսով՝ 2023 — 2024 թթ Նոր Տարին Հայաստանում անց կացնելը շատ լավ առիթ է ավանդական խոհանոցը փորձելու համար: Հայաստանում կազմակերպվող տարբեր ամանորյա միջոցառումերն անպայման դուր կգան և′ մեծերին, և′ փոքրերին:
![Տոնական սեղան Տոնական սեղան](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/cdcd.png)
![Ամանորյա տրամադրություն Ամանորյա տրամադրություն](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/††-1.png)
Հանգիստ Հայաստանում Ամանորյա տոներին
Ամանորյա տոնական հանգիտի լավագույն տարբերակն այն Երևանում անցկացնելն է: Երևանը, անկախ իր բազմադարյան տարիքից, զբոսաշրջիկներին առաջարկում է ժամանցային ժամանակակից տարբերակներ: Այդ է պատճառը, որ Հայաստան Նոր Տարին նշելու համար տարեց տարի էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Մոսկվայից, Կիևից, Թբիլիսից և աշխարհի այլ քաղաքներից: Տուրիստական օպերատորների որակյալ աշխատանքի շնորհիվ ամանորյա տոների ընթացկում կազմակերպված հանգստի ընթացքում կարելի է այցելել Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերը:
![Տոնածառը հրապարակում Տոնածառը հրապարակում](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/d†.png)
![Տոնական տոնավաճառ Երևանում Տոնական տոնավաճառ Երևանում](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/cdcd.png)
Կարելի է դիմավորել Նոր Տարին ու անմոռանալի հանգիստ կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Սևանում և Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում: Սպորտի և ակտիվ հանգստի սիրահարները կգնահատեն դեպի Հայաստանի լեռնադահուկային հանգստավայր տուրը:
![Երևանը ձմռանը Երևանը ձմռանը](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/cd†d.png)
![Տոնական երևանյան փողոցներ Տոնական երևանյան փողոցներ](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/cs.png)
Եղանակը Հայաստանում Ամանորյա տոների օրերին
2023 թ. դեկտեմբեր և 2024 թ հունվար ամիսների եղանակը Երևանում և ամբողջ Հայաստանում տաք է լինելու: Երբեմն հնարավոր են տեղումներ: Այսպիսով՝ Հայաստանում տուրերի մասնակիցներին սպասում են հրաշալի պայմաններ ամանորյա տոներին ձմեռային հանգստի կազմակերպման համար: Տաք ձմեռային պայմանները կնպաստեն դեպի Երևանի և Հայաստանի տեսարժան վայրեր տուրերի կազմակերպմանը:
![Գեղեցիկ տրամադրություն ցրտաշունչ ձմռանը Գեղեցիկ տրամադրություն ցրտաշունչ ձմռանը](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/cscfs.png)
![Տոնական տրամադրոթյուն Տոնական տրամադրոթյուն](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/ccoco.png)
Ամանորյա տուրեր Հայաստանում 2024
2023 -2024 թթ Ամանորյա տոնական հանգիստը Հայաստանում ամենալավ նվերն է հարազատների համար: Տուրիստական օպերատորները կառաջարկեն Հայաստանում Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնելու տարբերակներ: Հայաստանում ձմեռային հանգիստն իր մեջ ներառում է ամանորյա տոնակատարություններ, այցեր Հայաստանի հայտնի տեսարժան վայրեր, տոնական միջոցառումների մասնակցություն:
![Այսպիսինն է Երևանը տոներին Այսպիսինն է Երևանը տոներին](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/††.png)
![Կարապի լիճ Կարապի լիճ](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/Ejmiacin.png)
Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կիևից, Թբիլիսիից և ԱՊՀ այլ քաղաքներից զբոսաշրջիկների համար Հայաստանում առկա են ձմեռային անմոռանալի հանգիստն ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու բոլոր անհրաժեշտ պայմանները:
![Ամանորյա գիշեր Ամանորյա գիշեր](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/††opo.png)
![Սուրբ Ծնունդ Սուրբ Ծնունդ](http://onewaytour.com/wp-content/uploads/2017/11/fc.png)
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: