Հայաստան այցելելու համար մայիսը հրաշալի ժամանակ է։ Տարվա այս ամսին եղանակը արդեն ամառայինի նման մեղմ է, արևոտ, բայց դեռ չկա սաստիկ տապը։ Բացի այդ, այստեղ կարելի է նշել մայիսյան տոները, որոնք մեծ մասամբ համընկնում եմ ռուսականների հետ։ Եվ այսպես, ի՞նչ տոներ են նշվում Հայաստանում մայիսին։


Ո՞ր մայիսյան տոներն են նշվում Հայաստանում
Իզուր չէ, որ Հայաստանում մայիս ամիսն անվանում են «հաղթանակների ամիս»։ Չկա մեկ ուրիշ ամիս, որի ընթացքում կնշվեին երկրի պատմական կարևոր փուլերը խորհրդանշող այսքան շատ տոներ։ Ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում նույնպես մայիսի մեկը նշվում է որպես աշխատավորների օր։ Սա արժանի հարգանքի տուրք է խաղաղ և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց։ Մայիսի 8-9-ին նշվում է միանգամից մի քանի տոն։ Առաջին հերթին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած նշանավոր հաղթանակը, որի համար պայքարել և կյանք են տվել բազմաթիվ հայ մարտիկներ։ Բացի այդ, մայիսի 8-ին նշվում է նաև Երկրապահի օրը (կամավորների միություն, ովքեր պաշտպանեցին Հայաստանի միասնականությունը և անկախությունը 90-ական թվականներին)։ Երրորդ տոնը Արցախի նշանավոր քաղաքներից մեկի՝ Շուշիի ազատագրումն է։ Մայիսի 28 նույնպես տոն է և ոչ աշխատանքային օր։ Այս օրը Հայաստանում նշվում է Հանրապետության օրը (այս օրը երկիրը առաջին անգամ հռչակվեց պետություն)։


Ինչպե՞ս են մայիսյան տոները նշվում Երևանում և ամբողջ Հայաստանում
Մայիսյան տոները հիանալի առիթ են Երևանով շրջելու և տրամադրությունը բարձրացնելու համար։ Սովորաբար այս օրը ամբողջ քաղաքում կազմապերպվում են համերգներ բաց երկնքի տակ և տարբեր հետաքրքրաշարժ զվարճալի միջոցառումներ։ Մայիսի 9-ին քաղաքացիների մեծամասնությունը այցելում է քաղաքի կենտրոնի տարածքում գտնվող Հաղթանակի զբոսայգի։ Այստեղ կարելի է ոչ միայն հանգստանալ և հետաքրքիր ժամանց անցկացնել, այլև այցելել Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարանը։ Այգու տարածքում գտնվող որոշ ցուցանմուշներ անցյալում գործող ռազմական գործիքներ են եղել։ Մայիսի 9-ի առավոտյան հաճախ քաղաքի գլխավոր հրապարակում անցկացվում է տոնական ռազմական շքերթ։ Օրը ավարտվում է հրավառությամբ և համերգով՝ գլխավոր հրապարակում։


Եղանակը Հայաստանում մայիսյան տոների ընթացքում
Հայաստանում եղանակը մայիսին արևոտ է և մեղմ։ Մայրաքաղաքում ամսվա սկզբին ջերմաստիճանը 18-20 աստիճան է, ամսվա վերջին 2023 թ․ կարող է լինել 24-25 աստիճան և նույնիսկ ավելի բարձր։ Լեռնային հատվածներում ջերմաստիճանը ավելի ցածր է, սակայն ոչ այնքան, որ խոչընդոտ հանդիսանա քաղաքից դուրս ուղևորությունների, էքսկուրսիաների և քայլարշավների համար։


Տուրեր և էսկուրսիաներ Հայաստան մայիսյան տոներին 2023 թվականին
Մայիսյան եղանակը թույլ է տալիս կազմակերպել ցանկացած տեսակի տուր։ 2023 թվականին մեր առաջարկների շարքում անպայման կգտնվի մեկը, որը կհամապատասխանի Ձեր պահանջներին և նախասիրություններին։ Եթե Ձեզ հետաքրքրում են գեղեցիկ տեսարաններ, համապատկերներ և այս բոլորը անմահացնելու հնարավորությունը, ապա Դուք կարող եք ընտրել ֆոտո-տուրը։ Ձեզ նաև կարող է հետաքրքրել ճանաչողական հնագիտական տուրը, գաստրոտուրը և էթնոտուրը։ Իսկ եթե Դուք ցանկանում եք ճանապարհորդել նվազագույն ծախսերով, կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակ մեր բյուջետային տուրերից։


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: