Lufthansa և Eurowings հայտնի միջազգային ավիաընկերությունները, համարվում են Lufthansa Group ավիակոնցեռնի մի մասը, որտեղ ներառված են ավելի քան 550 տարբեր ընկերություններ։ Այս երկու ավիահսկաների մուտքը դեպի հայաստանյան շուկա բազմաթիվ նոր հնարավորություններ է ընձեռում տեղի ուղևորներին թռիչքների և ճանապարհորդությունների համար։ Այլ խոսքով, Lufthansa Group-ը արդեն ներկայացել է հայաստանյան շուկայում Brussels և Austrian ավիաընկերություններին, որոնք արդեն 20 տարվա ընթացքում առաջարկում են թռիչքներ Բրյուսելից և Վիեննայից դեպի Երևան։
Lufthansa-ն Հայաստանում
Lufthansa-ն իրավամբ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի ավիաընկերություններից մեկը ։ Սույն տարվա օգոստոսի 13-ից երկարատև բանակցություններից հետո Lufthansa-ն վերադարձավ հայկական շուկա ։ Այժմ ավիաընկերությունը ավիատոմսեր է առաջարկում միայն Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությամբ։ Սակայն Lufthansa-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ շուտով հասանելի կլինեն նաև դեպի Վիեննա, Բրյուսել եւ Քյոլն չվերթները:
Eurowings-ը Հայաստանում
Ընկերությունը հայկական շուկա է դուրս եկել սույն տարվա Օգոստոսի 6-ից ։ Eurowings-ը ներկայանում է որպես «հանգստի կազմակերպման ընկերություն» և լոուքոսթեր, որն առաջարկում է չվերթներ՝ համեմատաբար մատչելի գներով: Ներկայումս Eurowings-ը առաջատարն է այնպիսի քաղաքների օդանավակայաններում, ինչպիսիք են Դյուսելդորֆը, Համբուրգը, Շտուտգարտը, Քյոլնը և Բոննը: Ընկերության տրամադրության տակ է գտնվում մոտ հարյուր օդանավերից բաղկացած ավիապարկը ։ Eurowings-ը մշտապես առաջարկում է ուղիղ «ցածր գնով» թռիչքներ Եվրոպայում, իսկ զբոսաշրջիկների համար «ավելի տաք» ամառային ժամանակահատվածում առաջակվում են թռիչքներ ավելի քան 100 տարբեր ուղղություններով:
Ամենամատչելի ուղղությունները
Հայաստանում ընկերությունների չվերթները
Ներկա պահին Lufthansa ավիաընկերությունն առաջարկում է շաբաթական երեք անգամ թռիրքներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ ուղղություններով։ Իսկ երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի՝ հակառակ ուղղությամբ (Երևան- Ֆրանկֆուրտ): Բացի այդ, մոտ ժամանակներս ավիաթռիչքների թիվը պլանավորվում է ավելացնել շաբաթական մինչև 16 ավիաթռիչք, որոնք կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝
Երևան- Վիեննա – ամենօր
Երևան-Բրյուսել- շաբաթական 5 օր
Երևան- Ֆրանկֆուրտ- շաբաթական 3 օր
Երևան- Քյոլն- շաբաթական 1 օր
Eurowings ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր Քյոլն / Բոնն-Երևան-Քյոլն / Բոնն ուղղությամբ։ Չվերթներն իրականացվում են շաբաթական 1 օր՝ ամեն ուրբաթ, ինչպես մեկ, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Ընկերության ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության համաձայն ՝ թռիչքը Քյոլնից / Բոննից տեղի է ունենում ժամը 14:20- ին, ժամանումը Երևան ՝ ժամը 20:40-ին: Հետադարձ չվերթը Երևանից մեկնում է նույն օրը ժամը 21: 30-ին և վայրէջք է կատարում Քյոլնում/Բոննում ժամը 00:20-ին: Մեկնման եւ ժամանման ժամանակը նշված է տեղային ժամանակով:
Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: