Դեպի որևէ երկիր ճանապարհորդություն կազմակերպելուց առաջ խորհուրդ է տրվում ծանոթանալ երկրի ավանդույթներին և սովորույթներին, օրենքներին, էթիկայի կանոններին և պատկերացում կազմել ինֆրակառուցվածքի մասին: Այս ամենը կօգնի ապահովել Ձեր ճանապարհորդության մաքսիմալ հարմարավետությունը: Այդ իսկ պատճառով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ Հայաստանում ճանապարհորդություն կազմակերպելու համար:
Հայաստանի աշխարհագրական դիրքը
Հայաստանը հարավկովկասյան երկիր է, որ սահմանակից է Վրաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի և Ադրբեջանի հետ: Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստում է Եվրոպայի հետ սերտ կապերի առկայությանը: Աշխարհագրական բարդ ռելիեֆը Հայաստանի բնապատկերն է′լ ավելի գրավիչ է դարձնում: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է:
Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին
Հայաստանի ցանկացած անկյունում կարելի է գտնել մաքուր, խմելու ջուր: Այս փաստը վերաբերում է ինչպես հանքային, այնպես է ցանկացած տանն առկա ծորակի ջրին: Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, շատ ապահով է, իսկ երեկոյան զբոսանքները շատ սովորական են: Ամառային ամիսներին Հայաստան այելած զբոսաշրջիկներից շատերին կարելի է տեսնել երեկոյան Երևանում զբոսնելիս:
Դուդուկը ծիրանենուց պատրաստած ազգային երաժշտական գործիք է: Հատկանշանակ է, որ ծիրանենին աճում է միայն Հայաստանում: Հայաստանում տուրերի ընթացքում խորհուրդ ենք տալիս փորձել հայկական կոնյակ՝ ազգային յուրահատուկ խմիչք, որ շատ էր սիրում Վիլյամ Սարոյանը. նա ամեն օր խմում էր հայկական կոնյակ:
Հայաստանում իրենց ճանապարհորդությունը կազմակերպող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մասնակել գուրման տուրի, որի շրջանակներում կկարողանաք համտեսել հայկական խոհանոցի համեղ մի շարք ճաշատեսակներ՝ խաշ, դոլմա, խորոված և այլն:
Հայաստանում մեծ նշանակություն են տալիս խոհանոցին և ճաշկերույթին: Հայերի համար դա հատուկ շփում է: Ցանկացած հայ իր պարտքն է համարում ըստ արժանվույն ընդունել և կերակրել հյուրին: Ինչպես հայտնի է Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունն է (301թ):
Օգտակար Խորհուրդներ
Հայաստանում ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկները կարող են օգտվել հասարակական տրանսպորտից՝ մետրո, ավտոբուսներ, տաքսի: Հարկ ենք համարում նշել, որ հասարակական տրանսպորտով տեղաշարժվելը բավականին մատչելի է: Տրասպորտում, խանութներում և ցանկացած հասարակական վայրում վճարումներն ընդունվում են միայն ՀՀ դրամով:
Հայաստանում չկան կնոջ կամ տղամարդու հագուստին վերաբերող ազգային պարտադիր ավանդույթներ: Այդ իսկ պատճառով Հայաստանում ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկները կրում են իրենց համար հարմար հագուստ: Երևանում շատ վայրերում կարելի է օգտվել անվճար Wi-Fi-ից կամ բավականին մատչելի բջջային ինտերնետից:
Հայաստանում էլէկտրաէներգիայի լարումը կազմում է 220Վ, 50Հց: Գրեթե ամենուր զբոսաշրջիկները կկարողանան գտնել ստանդարտ վարդակ, իսկ վերջինիս եվրոպական տարբերակը՝ միայն Երևանի և Հայաստանի այլ մեծ քաղաքների խոշոր հյուրանոցներում:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: