wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      7 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄՌԱՆԸ

      29.05.19

      Հայաստանում ամառային միջոցառումները շատ բազմազան են: Տոնակատարությունների հետ միասին, որոնք ունեն երկար պատմություն, կան բազմաթիվ ժամանակակից միջոցառումներ, որոնք ընդամենը մի քանի տարվա ընթացքում ջերմորեն ընդունվեցին և սիրվեցին ժողովրդի կողմից: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք յոթ ամենատարածված տոները և փառատոնները, որոնք սպասում են Ձեզ Հայաստանում 2021 թ. ամռանը:

      Ժպտերես Ձմերուկի փառատոնը Երևանում

      Yerevan Color Run

       

      1. Երեխաների պաշտպանության միջազգային օր

      Հայաստանի բոլոր բնակիչներին, անկախ սեռից և տարիքից, հատուկ է ակնածալից վերաբերմունքը երեխաների հանդեպ: Ուստի զարմանալի չէ, որ այստեղ երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է մեծ խանդավառությամբ: Տոնը մեկնարկում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտին նկարելու մրցույթով. բոլոր նկարել սիրող երեխաները կարող են մասնակցել: Օրվա ընթացքում իրականացվում են զվարճալի համերգներ, հետաքրքիր խաղեր և այլ միջոցառումներ: Այս օրը Դուք կարող եք այցելել կենդանաբանական այգին կամ օգտվել ատրակցիոններից անվճար: Տոնակատարությունը ավարտվում է շքեղ հրավառությամբ Հանրապետության հրապարակում:

      Երեխաների պաշտպանության միջազգային օր

      Երեխաների պաշտպանության միջազգային օր

       

      2. Վարդավառ

      Վարդավառը Հայաստանում ամենասիրված ամառային տոներից մեկն է, որին առանց բացառության մասնակցում են բոլորը: Վարդավառի օրը տանից դուրս գալիս, պատրաստ եղեք թրջվելու. այս օրը, ամենուր մարդիկ ջուր են լցնում միմյանց վրա, ինչը, սակայն, հուլիսի շոգին ոչ մի անհարմարություն չի պատճառում: Սկզբում տոնը նվիրված էր սիրո հեթանոս աստվածուհուն՝ Աստղիկին, և համարվում էր, որ այս օրը ջուրը առողջություն և հաջողություն է իր հետ բերում:

      Վարդավառ

      Վարդավառ

       

      3. Ձմերուկի փառատոն

      Ձմերուկի փառատոնը տեղի է ունենում Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի շրջակայքուն հոլիս ամսին: Միջոցառման ընթացքում Դուք կարող եք մասնակցել տարբեր մրցույթներին, զվարճալի խաղերին և հիանալ գունագեղ շքերթ-դիմակահանդեսով: Փառատոնի հյուրերին սպասվում է համերգային ծրագիր և, իհարկե, հասած, քաղցր ձմերուկի հյուրասիրություն, որը, անշուշտ, բավարար կլինի բոլորի համար:

      Ձմերուկի փառատոն

      Ձմերուկի փառատոն

       

      4. Թթի փառատոն

      Թթի փառատոնը անցկացվում է հուլիսի սկզբին Գորիսի մոտ գտնվող Քարահունջ գյուղում: Այստեղ Դուք կարող եք տեսնել բերքահավաքի արարողությունը և ավանդական ուտեստների և խմիչքների պատրաստման գործընթացը, ներառյալ հայտնի թթի օղու պատրաստումը:

      Թթի փառատոն

      Թթի հավաքում

       

      5. Գարեջրի փառատոն

      Գարեջրի փառատոնը ևս մեկ զվարճալի միջոցառում է, որը տեղի է ունենում Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի շրջակայքում: Գարեջրի իրական սիրահարները այստեղ կարող են համտեսել տեղական արտադրողների գարեջրի բազմաթիվ տեսակներ: Դուք, միանշանակ կհանգստանաք առօրյայից և կվայելեք փրփուրով սառը խմիչքը՝ համեմված հաճելի երաժտությամբ:

      Գարեջրի փառատոն

      Գարեջրի փառատոն

       

      6. Yerevan Color Run

      Եթե բացօթյա ակտիվ կյանքի սիրահար եք, ապա Yerevan Color Run-ը (գունազարդ վազք) միջոցառումը հենց Ձեզ համար է: Խելահեղ վազքի փառատոն, որտեղ սպորտային հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջվում և ամեն ինչ (ներառյալ մասնակիցները) ներկվում է ծիածանի ամենավառ գույներով: Yerevan Color Run-ի ընթացքում օգտագործվում են միայն առողջության համար անվտանգ ներկեր, հետևաբար նույնիսկ երեխաները կարող են մասնակցել վազքին: Տոնը ավարտվում է ոչ պակաս գունեղ, աղմկոտ համերգով:

      Yerevan Color Run

      Yerevan Color Run

       

      7. Տարազի փառատոն

      Օգոստոսին Երևանի կենտրոնում տեղի է ունենում Տարազի փառատոնը: Միջոցառման այցելուները կարող են տեսնել Հայաստանի ազգային հագուստները, որոնք ներկայացնում են պատմական Հայաստանի տարբեր նահանգներ: Այստեղ ցուցադրվում են մի շարք հեղինակային ստեղծագործություններ, որոնք զարդարված են ձեռագործ ասեղնագործությամբ: Տոնի այցելուներին առաջարկվում է նաև տարազներով յուրահատուկ լուսանկարչական նկարահանում:

      Տարազի փառատոն

      Տարազի փառատոն

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024