wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԹԲԻԼԻՍԻԻՑ ԵՐԵՎԱՆ

      21.02.20

      Թբիլիսիից Երևան հեռավորությունը ուղիղ գծով մոտ 170 կմ է, սակայն ճանապարհներով 2-3 անգամ ավելին (կախված երթուղուց): Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար կարող եք օգտվել տրանսպորտի մի քանի միջոցներից: Այսպիսով, գրեթե ամեն օր (և նույնիսկ ավելի հաճախ ամառան սեզոնի ընթացքում) Թբիլիսիից Երևան են մեկնում միջքաղաքային ավտոբուսներ, միկրոավտոբուսներ ու մինիվեններ: Գործում է միջքաղաքային երկաթուղի: Կա նաև օդանավով մեկնելու տարբերակ (թռիչքի տևողությունը ընդամենը 30 րոպե է), բայց այս տարբերակը մեծ պահանջարկ չունի, քանի որ տրանսպորտի այլ տեսակները ավելի մատչելի են: Կարևոր նկատառում. Վրաստանի և Հայաստանի սահմանի անցակետն անցնելը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ (կախված տվյալ պահի ծանրաբեռնվածությունից):

      Սիղնաղի, սիրահարների քաղաք

      Կասկադ, Երևան

       

      Երթուղային միկրոավտոբուսներ

      Հարմարավետ միկրոավտոբուսներով ու մինիվեններով Թբիլիսիից Երևան օրական մի քանի անգամ իրականացվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ: Մեկնարկի վայրն է Օրթաչալա կայարանը: Խորհուրդ է տրվում նախապես ամրագրում կատարել. տրանսպորտի այս տեսակը մեծ պահանջարկ ունի հատկապես ամռանը: Հայաստանի մայրաքաղաք ճանապարհորդության տևողությունը մոտ 6-7 ժամ է:

      Երթուղային միկրոավտոբուսներ

      Օրթաչալա կայարան

       

      Մինիվեններ

      Եթե ​​նախընտրում եք հարմարավետ և ապահով ճանապարհորդություն, ապա հարկավոր է դիմել փորձառու որևէ տուրօպերատորի, որն արդեն վաստակել է հաճախորդների վստահությունը: Օրինակ ՝ One Way Tour գործակալությունը առաջարկում է բավականին գրավիչ տրանսֆերային տարբերակներ, որոնք թույլ կտան Ձեզ որոշակի գումար խնայել՝ կախված ուղևորների քանակից: Ուղևորափոխադրումն իրականացվում է հարմարավետ մեքենաներով՝ Toyota Ipsum, Mercedes Vito, Mercedes Viano, Mercedes Sprinter. արժեքներն են՝ 65000 դրամ (1-3 ուղևոր), 78000 դրամ (4-7 ուղևոր), 136000 դրամ (8-18 ուղևոր): ճանապարհորդության տևողությունը մոտ 6-7 ժամ է:

      One Way Tour տուրիստական գործակալություն

      Հարմարավետ տրանսպորտ

       

      Գնացք

      Երևան-Թբիլիսի գնացքը մեկնում է ամսվա զույգ օրերին և վերադառնում է ամսվա կենտ օրերին: Տոմսերը կարելի է պատվիրել առցանց: Կարող եք ընտրել Ձեր տեղը պլացկարտում կամ ննջավագոնում: Գնացքով ճանապարհորդությունը տևում է մոտ 10-10.5 ժամ:

      Երևան-Թբիլիսի գնացք

      Երևան-Թբիլիսի գնացք

       

      Ավտոբուսներ

      Թբիլիսի-Երևան ավտոբուսները մեկնում են մի քանի անգամ օրվա ընթացքում: Մեկնարկի վայրը «Հավլաբար» մետրո կայարանի մոտից է, հիմնականում կենտ ժամերին է (խորհուրդ է տրվում նախապես ճշտել մեկնման ժամը): Ժամանման վայրն է Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը: Ճանապարհորդությունը տևում է մոտ 6,5 ժամ: Կարող եք օգտվել նաև տարբեր տուրիստական գործակալությունների կողմից տրամադրվող հարմարավետ ավտոբուսներից:

      Թբիլիսի-Երևան ավտոբուսներ

      «Հավլաբար» մետրո կայարան

       

      Տաքսի

      Առայժմ, տրանսպորտի ամենահարմար միջոցն է: Իհարկե, տաքսիով շրջագայելը մի փոքր ավելի թանկ է: Այնուամենայնիվ, հնարավոր է մի փոքր խնայել, եթե Դուք դեմ չեք լինի ճանապարհորդող ուղեկիցներին. ուղևորության արժեքը պարզապես բաժանվում է բոլոր ուղևորների միջև: Ճնապարհորդությունը կտևի 6-ից 6.5 ժամ: Չնայած այն հանգամանքին, որ տաքսին ճանապարհորդելու ամենահարմար միջոցն է, միշտ էլ կա վարորդի ոչ պրոֆեսիոնալիզմի կամ անազնվության բախման վտանգ: Այսպիսով, անկասկած նախընտրելի է դիմել վստահելի տուրօպերատորի, բոլոր տեսակի թյուրիմացություններից և ավել վճարելուց խուսափելու համար:

      Տաքսի ծառայություն

      Տաքսի ծառայություն

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024