Ճանապարհորդությունը դեպի Հայաստան հաճելի և հետաքրքրաշարժ արկած է, որի մասին հիշողությունները դեռ երկար կջերմացնեն Ձեզ: Անկասկած, Դուք կցանկանաք Ձեզ հետ տանել մի բան, որը կհիշեցնի Հայաստանի հյուրընկալ մթնոլորտի և յուրահատուկ ոգու մասին: Իսկ ինչո՞ւ չտանել հետաքրքիր մի բան բարեկամների համար: Անշուշտ, Դուք կցանկանաք կիսվել տպավորություններով ընկերների և ընտանիքի հետ, իսկ Ձեր պատմությունները ավելի կգեղեցկացնեն ուղևորությունից բերած հուշանվերները: Այսպիսով, փորձենք միասին հասկանալ թե ինչ ընտրել:


Ի՞նչ հուշանվեր կարելի է տանել Հայաստանից՝ կնոջ համար
Իհարկե, զարդերն ամենից ցանկալի նվերները կլինեն աղջիկների և կանանց համար: Խոսքը ինչ-որ ստանդարտ բանի մասին չէ, այլ հեղինակային ստեղծագործությունների, որոնք պատրաստված են ընդամենը մի քանի օրինակով, կամ ընդհանրապես եզակի են: Դարեր շարունակ հայ ոսկերիչները հայտնի էին զարդերի պատրաստման արվեստով: Այստեղ Դուք կարող եք գնել յուրահատուկ արծաթե և ոսկե իրեր բավականին մատչելի գներով: Հետաքրքիր այլընտրանք կարող են լինել ազգային ոճով պայուսակները կամ սփռոցները: Կարող եք ձեռք բերել նաև արհեստավորների ձեռքով պատրաստված փոքրիկ գորգեր կամ բնօրինակ կավե սպասք:


Ի՞նչ հուշանվեր կարելի է տանել Հայաստանից՝ տղամարդու համար
Թերևս Հայաստանի հետ կապված հիմնական ասոցիացիաներից մեկը հայկական կոնյակն է: Գրեթե ցանկացած խոշոր խանութում կարող եք գտնել կոնյակի և գինու լայն տեսականի: Կարող եք ձեռք բերել նաև ալկոհոլային խմիչքները նվերների տեսքով՝ հատուկ ձևավորմամբ: Մեկ այլ յուրահատուկ նվեր, որը հիանալի խորհրդանշում է Հայաստանը, կարող է լինել տեղական երաժշտական գործիք` դուդուկը, որը վերջին տարիներին մեծ ճանաչում է վայելում ամբողջ աշխարհում: Իսկ եթե ցանկանում եք անակնկալ մաատուցել կարող եք նվիրել ձեռագործ շախմատ կամ նարդի:


Ի՞նչ հուշանվեր կարելի է տանել Հայաստանից՝ երեխայի համար
Ըստ Ձեզ ի՞նչը ամենից շատ կարող է ուրախացնել երեխաներին: Իհարկե, համեղ ուտեստները: Հայաստանը առաջարկում է Ձեզ լայն ընտրության: Թերևս ամենամեծ տեսականին կարելի է գտնել տեղական շուկաներում, որտեղ զբոսաշրջիկները հաճախ այցելում են հատուկ քաղցրավենիքի համար: Ձեզ կառաջարկեն բոլոր տեսակի մրգեր և չրեր, որոնցից մի քանիսի մասին հնարավոր է որ երբևէ չեք էլ լսել, մրգերից պատրաստված քաղցր լավաշ և սուջուխ: Տեղական հրուշակեղենի գործարանները արտադրում են նաև բնօրինակ շոկոլադներ ընկույզի և չրերի համադրությամբ, որոնք կարելի է ձեռք բերել Երևանի խանութներում:


Ի՞նչ հուշանվերներ կարելի է գնել Երևանի Վերնիսաժից
Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա տոնավաճառը՝ Վերնիսաժը, զբոսաշրջիկների կողմից սիրված վայրերից մեկն է: Այստեղ Դուք կարող եք ձեռք բերել վերոնշյալ բոլոր նվերները և նույնիսկ ավելին: Վարպետների աշխատանքների հետ մեկտեղ Վերնիսաժում վաճառվում են հին մետաղադրամներ, սպասք և հնաոճ իրեր: Այստեղ կարող եք նաև գնել «հրաբխային ապակուց»՝ օբսիդիանից պատրաստած իրեր:


Այս քարը շատ տարածված է Հայաստանում, և արհեստավորները գրեթե ամեն բան պատրաստում են դրանից՝ բնօրինակ մոխրամաններից և դեկորատիվ ծաղկամաններից մինչև գրասենյակային պարագաներ և զարդեր: Վերնիսաժով զբոսնելիս Դուք կարող եք ոչ միայն նվերներ ընտրել ցանկացած սեռի և տարիքի մարդկանց համար, այլև տեսնել շատ հետաքրքիր բաներ, և պարզապես հիանալ մետաղից, փայտից, կավից և քարից պատրաստված իրերով:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: