7 օրը շատ քիչ ժամանակհատված է Հայաստանի հետ ծանոթանալու համար: Սակայն, այն բավական է երկրի հիմնական տեսարժան վայրերը այցելելու համար: Եկեք պարզենք, թե ինչ արժե այցելել և տեսնել Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում։
Ի՞նչ կարող է տեսնել զբոսաշրջիկը Հայաստանում 7 օրվա ընթացքում
Ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկը, ժամանակի մշտական պակասն է: Նույնիսկ արձակուրդում, գնալով նոր երկիր, մենք մշտապես շտապում ենք, փորձում ենք մեր ուղևորության կարճ ժամանակի ընթացքում տեսնել, որքան հնարավոր է շատ:
Եթե դուք առաջին անգամ եք այցելել Հայաստան, իսկ ձեր տրամադրության տակ ընդամենը մեկ շաբաթ է, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում կարելի է հասցնել տեսնել գլխավոր տեսարժան վայրերը, ընդ որում ՝ ոչ միայն Երևանում և նրա շրջակայքում։
Որտե՞ղ պետք է հասցնել այցելել 7 օրվա ընթացքում:
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ինքնին հետաքրքիր զբոսաշրջային օբյեկտ է։ Հին քաղաքը հասակակից է լեգենդար Հռոմին: Երևանի տարածքում պահպանվել է ժամանակակից քաղաքի նախնին՝ Էրեբունի ամրոցը։ Սակայն, բացի մայրաքաղաքի տեսարժան վայրերից և թանգարաններից, կան մի քանի հայտնի զբոսաշրջային ուղղություններ, որոնք անպայման պետք է ներառել ձերերթուղում:
«Must-see» վայրերի մեջ կարելի է նշել Գառնու տաճարը, կառուցված Ք. հ. առաջին դարում, Գեղարդի քարանձավային վանք, որի շենքը մասամբ քանդակվել է ամբողջ ժայռի մեջ, Էջմիածին, Խոր Վիրապի վանք և Նորավանք, արտասովոր քարանձավային գյուղ Խնձորեսկ, զարմանահրաշ գեղեցկություն Տաթևի վանք, «ՏաԹևեր» ճոպանուղին, Ջերմուկ և Դիլիջան առողջարանային քաղաքները, որտեղ կարելի է համտեսել բուժիչ հանքային ջրերը և լողալ Բնական տաք աղբյուրներում, Սևանա լիճը, որը կոչվում է Հայաստանի մարգարիտ:
Թանգարաններ և պատմական հուշարձաններ
Հայաստնի միայն մայրաքաղաքում կան բավականին քանակով հետաքրքիր և տարբերվող թանգարաններ: Այդ պատճառով, եթե Դուք ունեք սահմանափակ ժամանակ, պետք է նախապես ծրագրել, թե ինչ կցանկանայիք ընդգրկել շրջագայության ծրագրում։ Ամենահայտնի և ամենահանրաճանաչ թանգարաններից է Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտը, որտեղ պահվում են հազարավոր եզակի հնագույն ձեռագրեր։
Դրանց թվում կարելի է տեսնել եղունգի չափի փոքրիկ Աստվածաշունչ, ինչպես նաև հսկայական ձեռագիր գիրք, որը կատարվել է ամբողջ հորթի կաշվի վրա։ Հայերի համար ամենանշանավոր հուշարձաններից է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և այստեղ գտնվող Ցեղասպանության թանգարանը:
Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է հայոց մայրաքաղաքի պատմությունը, ապա կարելի է դիտել Էրեբունի հնագույն ամրոցի ավերակները և այստեղ գտնվող թանգարանը, որտեղ ներկայացված են այդ վայրում հայտնաբերված հնագույն գտածոները։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Էջմիածնի գանձարան-թանգարանը, որտեղ պահվում են համաքրիստոնեական եզակի մասունքներ:
Մայրաքաղաքի թանգարաններից կարելի է նշել նաև Ազգային պատկերասրահը, ժամանակակից արվեստի թանգարանը, պատմական թանգարանը, բացօթյա ժամանակակից թանգարանը Կասկադ համալիրում և այլն:
[column col='6']
Ռեստորաններ և ակումբներ
Անհնար է պատկերացնել Հայաստան այցելությունն առանց ծանոթանալու տեղական խոհանոցի հարստությանն ու բազմազանությանը։ Ընդ որում, մայրաքաղաքի ռեստորաններում Դուք կարող եք փորձել ոչ միայն հայկական ուտեստներ, այլև կովկասյան, վրացական, եվրոպական, ասիական և միջերկրածովյան խոհանոցների մեծ տեսականին:
Երևանի լավագույն ռեստորանների շարքում կարելի է նշել «Երևան» պանդոկը, «Լավաշ» ռեստորանը, «Կովկաս» ռեստորանը, «Տաղավար» սրճարան-ռեստորանը, «Դոլմամա» ռեստորանը: Եթե դուք հետաքրքրված եք ոչ միայն համեղ սննդի, այլեւ հետաքրքիր, ակտիվ հանգստի, դա անհրաժեշտ է այցելել տեղական ակումբներ։ Ամենապահանջվածներից կարելի է նշել «The Club» ակումբը, «Մալխաս» երաժշտական ջազ ակումբը, «Հեմինգուեյ» հարմարավետ բարը, «Liberty»-ն ՝ փաբը, «Կամի» երաժշտական ակումբը։
Էքսկուրսիաներ Հայաստանի ամենահետաքրքիր վայրերում
Ուղևորության ժամակաը պլանավորել և ճիշտ կազմել էքսկուրսիաների ժամանակացույցը հեշտ չէ։ Ահա թե որտեղ Ձեզ պետք կլինի մասնագետների օգնությունը։ Մեզ մոտ դուք կարող եք ընտրել ձեզ համար ամենահետաքրքիր և նախընտրելի ուղղությունները, որոնք կօգնեն կազմակերպել ինչպես խմբային, այնպես էլ անհատական տուրեր Երևանում և նրա սահմաններից դուրս, այնպես, որ տեղավորվեք ժամանակի մեջ և ուղևորությունից ստանաք հանրավորինս շատ դրական տպավորություններ: Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ Հայաստանում:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: