Երբ դուք պատրաստվում եք այցելել որևէ երկիր, դուք, որպես կանոն, ցանկանում եք տեսնել ոչ միայն զբոսաշրջային գործակալությունների գովազդային թռուցիկները, այլ նաև ուսումնասիրել այն մարդկանց կարծիքները, ովքեր արդեն կատարել են նման ճանապարհորդություն։ Հաճախ այդ կարծիքները կարող են ավելի օգտակար լինել։ Օրինակ՝ դրանք կարող են օգնել կողմնորոշվել հյուրանոցի կամ հանգստավայրի ընտրության հարցում կամ ընդհանուր պատկերացում ստեղծեն այն մասին, թե ուր կարելի է մեկնել ռոմանտիկ հանգստի կամ ընտանիքով արձակուրդը անցկացնելու համար։
Հայաստանում հանգստի մասին կարծիքների ուսումնասիրություն
Դեպի Հայաստան ճանապարհորդության մասին պատկերացում կազմելու համար հարկավոր է ուսումնասիրրել տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների և օպերատորների հաճախորդների կարծիքները։ Այս տարբերակը կօգնի կողմնորոշվել ձեր նպատակներին և նախասիրություններին համապատասխանող տուրի և կացարանի ընտրության հարցում։
Արձագանքներ դեպի Հայաստան տուրերի մասին
Հայաստան այցելող զբոսաշրջիկների նշած գլխավոր առավելություններից մեկը տուրերի որակի, բովանդակության և համեմատաբար մատչելի գնի բավականին ձեռնտու համակցումն է։ Դուք կարող եք այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր ընդամենը մի քանի օրում։ Բացի այդ, Հայաստանում բավականին փոքր տարածքի հետ մեկտեղ դուք ունեք հանգստավայրերի լայն ընտրություն՝ լեռնային, կլիմայական, ջերմուկաբուժական և այլն։
Արձագանքներ անհատական ուղևորությունների մասին
Անհատական ճանապարհորդները Հայաստանի գխավոր առանձնահատկություններից մեկը համարում են տեղացիների հյուրընկալ և ընկերասեր վերաբերմունքը օտարերկրացի ճամփորդների նկատմամբ։ Եթե անհրաժեշտություն լինի, ձեզ միշտ կօգնեն գտնել ձեր նպատակատեղին։ Դուք միշտ կարող եք գտնել ձեր հնարավորություններին համապատասխան կացարան, նույնիսկ եթե չեք ամրագրել ոչ մի փաթեթ։ Այստեղ բավականին լայն ընտրություն կա՝ սկսած վարձակալվող բնակարաններից և ժամանակակից հյուրանոցների համարներից մինչև ավելի մատչելի կացարաններ հոսթելներում։ Բացի այդ, այսպես դուք հենց տեղում կկարողանաք գտնել էքսկուրսիաներ դեպի ձեզ հետաքրքրող տեսարժան վայրեր։
Արձագանքներ երեխաների հետ հանգստի մասին
Հայաստանը հայտնի է իր՝ երեխաների հանդեպ ունեցած յուրահատուկ վերաբերմունքով։ Զբոսաշրջիկները նշում են գրեթե բոլոր վայրերում երեխային վերաբերող ցանկացած հարցում անձնակազմի օգնելու պատրաստակամությունը։ Որոշ հյուրանոցներում նախապես որոշվում և լրացուցիչ վճարմամբ մատուցվում է դայակի ծառայություն։ Իսկ ինչ վերաբերում է մանկական զվարճանքներին, ապա այդ ոլորտը նույնպես բավականին զարգացած է, հատկապես մայրաքաղաքում և խոշոր հանգստավայրերում։
Ի՞նչն է դուր գալիս զբոսաշրջիկներին Հայաստանում
Բացի վերոնշվածից, զբոսաշրջիկները հաճախ որպես առավելություն են նշում տեղական խոհանոցը։ Բնական «արևային» մրգերը և բանջարեղենը, հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստները․․․ Հաճախ Հայաստանի հյուրերը նախընտրում են իրենց հետ որպես հուշանվեր տանել տեղական չիր, համեմունքներ, լեռնային խոտեր և թեյի խառնուրդներ, գինիներ կամ հայկական կոնյակ։
Ի՞նչը դուր չի գալիս զբոսաշրջիկներին Հայաստանում
Հայաստանի մասին քննադատական արձագանքներում զբոսաշրջիկները հաճախ նշում են օտար լեզուների տիրապետող անձնակազմի պակասը։ Չնայած մայրաքաղաքում այդպիսի խնդիր չի նկատվում, ավելի հեռավոր վայրերում նման երևույթը արդիական է։ Օտարերկրացի զբոսաշրջիկները նշում են նաև որոշ հասարակական վայրերում ծխողների և չծխողների համար տարածքների բաժանման բացակայությունը։ Չնայած, այս խնդիրը, կարծես թե, աստիճանաբար լուծվում է։
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: